«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրինությունը սպանեց հորս. Որդին պահանջում է պատժել հոր մահվան մեղավորներին

28/12/2018 14:58

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրինությունը սպանեց հորս. Որդին պահանջում է պատժել հոր մահվան մեղավորներին


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեկտեմբերի 6-ին քաղաքացի է մահացել, հարազատները պնդում են՝ հիվանդանոցի տնօրինությունը սպանել է նրան։ Վարդան Խաչատրյանին նոյեմբերի 25-ին կրծքավանդակի ցավերով տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշել են սրտամկանի սուր ինֆարկտ, անմիջապես վճարովի հիմունքներով տեղադրվել է 2 դեղապատ ստենտ՝ 1 մլն 250 հազար դրամ արժեքով։

Որդին՝ Արմեն Խաչտրյանը հոր կյանքը փրկելու համար վիրահատությունից առաջ պարտավորագիր է գրել՝ պարտավորվելով վիրահատությունից հետո վճարել պահանջվող գումարը: Սակայն բարեհաջող վիրահատությունից հետո կանգնում է գումար փնտրելու փաստի առաջ:

Նոյեմբերի 26-ին դիմում է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, որը լսում է Արմենի խնդիրը ու պատրաստակամություն հայտնում աջակցել Խաչատրյաններին՝ վիրահատության գումարից պետբյուջեի հաշվին վճարելով 360 հազար դրամ: Իսկ մնացած գումարը Թորոսյանը խոստանում է խոսել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի հետ, որպեսզի Արմեն Խաչատրյանը կարողանա այն մուծել մաս-մաս:

Նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո Արմենը մոտենում է բժշկական կենտրոնի տնօրենին, փոխանցում Թորոսյանի միջնորդությունը, սակայն Արմենի պատմելով՝ հիվանդանոցի տնօրենը զրույցը վերածում է առևտրի:

«Բայց տնօրենը նախարարին երևի չլսեց ու ասեց, որ պետք է գումարը վճարել այսօր, հետո ասեց ամսական գոնե 300 հազար դրամ, հետո էդ թիվը դարձրեց 150 հազար դրամ: Բայց ես երկու անչափահաս երեխա եմ պահում՝ տաքսի քշելով, ո՞նց կարամ էդքան փող տամ ամսական: Ես ասեցի, որ որպես սյունիքցի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենին նամակ եմ գրել, խնդրել էի օգնեն, սպասում եմ պատասխանի, որ գումարը փոխանցվի, շուտ կվճարեմ: Տնօրենը համաձայնեց սպասել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է 33-ամյա Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ կոմբինատի պատասխանին սպասելուց զատ, ինքն ու իր եղբայրը փորձում են բանկից պահանջվող գումարը փոխառությամբ վերցնել:

Դեկտեմբերի 3-ին Վարդան Խաչատրյանը, որդու խոսքով, շատ լավ վիճակում դուրս է գրվում հիվանդանոցից՝ այդպես էլ տեղյակ չլինելով, որ վիրահատության գումարը վճարված չէ: Ավելին, որդիները խնդրում են հիվանդանոցի ադմինիստրացիային, որ հորը գումարային պատմությունների մասին չասեն: «Մենք լավ գիտեինք հորս, նա սրտից թույլ էր, դյուրազգաց, ներս էր գցում, ծանր էր տանում ամեն ինչ, նեղվում էր շատ», - հորն է նկարագրում Արմենը:

Վարդան Խաչատրյանի դուրս գրվելուց հետո, Արմեն Խաչատրյանը սկսում է զանգեր ստանալ հիվանդանոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչներից. առաջին զանգն ստանում է դեկտեմբերի 4-ին, խոստանում, որ բանկային խնդիրները լուծվելուց հետո գումարը կփոխանցի անպայման:

«Մենք ախր, չենք ասել, որ չենք վճարի էդ գումարը, մեզ ուղղակի ժամանակ էր պետք, որ լուծեինք հարցեր: Շատ հարազատների էինք ասել, փորձում էինք հավաքել փողը», -ննշում է Արմենը:

Սակայն հիվանդանոցի ղեկավարությունը չի բավարարվում Արմենի տված խոստումներով և դեկտեմբերի 6-ին զանգում է հենց Վարդան Խաչատրյանին ու կանչում հիվանդանոց: Վերջինը, չիմանալով գումարային պատմության մասին, անակնկալի է գալիս ու հենց ադմինիստրացիայում աշխատակիցների հետ տեղի ունեցած տհաճ, նյարդայնացնող խոսակցությունից հետո տեղափոխվում է անմիջապես վերակենդանացման բաժանմունք: Որդին զանգերն այդպես էլ անպատասխան են մնում և հոր մահվան մասին Արմենն իմանում է հենց հիվանդանոցում.

«Էդ օրն առավոտյան հարևանի հետ սուրճ էր խմել, կնոջս ասել էր, որ գնում է հիվանդանոց, երբ զանգեցի չէր պատասխանում, հելա, անմիջապես գնացի հիվանդանոց: Հարցնում եմ բժիշկներին՝ ուր ա հերս, անունն իմանում են, ասում են տենց հիվանդ չկա: Գնացի ադմինիստրացիա, ասեցին, որ տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ճանապարհիս ինչ բժիշկ հանդիպել եմ, հարցրել եմ՝ ուր ա հերս: Ոչ մեկ չէր ասում, քույրերից մեկը միայն պատմեց, որ հերս շատ ծանր վիճակում ա եղել, պատերին կպած քայլել ա ու գոռալով ասել՝ եկեք, ձեր ստենտը հանեք, տարեք, պրծնեմ ձեզանից: Իրան բուժած բժշկին հարցնում եմ՝ ինչի՞ սպանեցիք հորս, ասում ա՝ ես փորձել եմ փրկել հորդ ու պատմում ա, որ ադմինիստրացիայում ծանր վիճակում ա եղել, հետ ա տվել նույնիսկ ու ամբողջությամբ քրտնած վիճակում, կանչել են իրեն, որ օգնություն ցույց տա, տարել են վերակենդանացման բաժանմունք, բայց ուշ է եղել, մահացել ա: Բժիշկների կողմից փրկված և առողջ հայրս մահացավ հիվանդանոցի տնօրինության անմարդկային ու լկտի պահվածքի պատճառով: Նրանք սպանեցին հորս»:

Արմեն Խաչատրյանը կատարվածից հետո մի քանի օր առաջ փորձել է հանդիպել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ, ներկայացնել կատարվածը, սակայն վերջինը չի ընդունել նրան:

«Լսեցի՝ ոնց ասեց, էդ էն ախպերներն են, ներս չթողեք: Գոնե ընդուներ, լսեր մեր վշտի մասին, մի բան ասեր, ես շատ եմ վիրավորված էդ պահվածքից», - նշում է Խաչատրյանը:

Արմեն Խաչատրյանը կատարվածի մասին նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով պատժել մեղավորներին:

«Խնդրում եմ ձեզ հետամուտ լինել, որ հիվանդանոցի նոր նշանակված տնօրինությունը և ադմինիստրատիվ աշխատակիցները ստանան իրենց պատիժը», - պաշտոնյաներին ուղղված նամակում գրել է Արմենը:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից Aysor.am-ին տեղեկացրին, որ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Վարդան Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 1-ին մասի հատկանիշնրով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնա»: Իրականացվում է նախաքննություն:

Հիվանդանոցի ընդհանուր և բուժական հարցերի գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վարչապետի աշխատակազմից Արմեն Խաչատրյանի նամակը վերահասցեագրվել է Առողջապահության նախարարությանը, որտեղից էլ՝ բժշկական կենտրոն:

«Ես նամակը ստացել եմ երեկ և պատրաստվում եմ ընդհանուր ուսումնասիրություններ կատարելուց հետո պատասխանել այդ նամակում բարձրացված հարցերին: Այո՛, նամակում կա մեղադրանքի պես մի բան», - ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ տոնական օրերի հետ կապված նամակին պատասխանելը կարող է երկարաձգվել:

Փոխտնօրենն ասաց, որ իրենց ուղղված մեղադրանքներն անհիմն են. ստորագրված պարտավորության համաձայն, Խաչատրյանը պարտավորվել է վճարել գումարը, սակայն չի կատարել խոստումը, իսկ աշխատակիցներն էլ փորձել են զանգերի միջոցով ճշտել՝ երբ են կատարելու համապատասխան վճարումները:

Արդյոք եղել է ճնշում, լարված խոսակցություն ադմինիստրացիայում ինչի հետևանքով Վարդան Խաչատրյանը սրտամկանի սուր ինֆարկտ է ստացել ու մահացել, փոխտնօրենն ասաց, որ դատաբժշկական փորձագետները կարող են հստակ պատասխան տալ, թե ինչի հետևանքով է մահացել Խաչատրյանը:

«Այս պահին ես որևէ բան չեմ կարող ասել», - նշեց նա:

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Այսօր, 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Այսօր, 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը Այսօր, 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան Այսօր, 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի

Տվյալ բաժնի վերջին նյութերը