Փոքր լճացումից հետո թատրոնում կյանքը եռում է. Ռուսական թատրոնի նորանշանակ տնօրեն Յուրի Իգիթխանյանը Ֆրեդ Դավթյանի հետ որևէ կոնֆլիկտ չի ունեցել

11/01/2019 19:06

Փոքր լճացումից հետո թատրոնում կյանքը եռում է. Ռուսական թատրոնի նորանշանակ տնօրեն Յուրի Իգիթխանյանը Ֆրեդ Դավթյանի հետ որևէ կոնֆլիկտ չի ունեցել


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հունվարի 9-ից նոր տնօրեն ունի: 20 տարվա կառավարումից հետո Ֆրեդ Դավթյանը, ՀՀ Մշակույթի նախարարության որոշմամբ, տնօրենի աթոռը զիջել է նույն թատրոնի դերասան, վերջին շրջանում՝ նաև թատրոնի PR մենեջեր Յուրի Իգիթխանյանին: Վերջինս այս պաշտոնում նշանակվել է 6 ամիս ժամկետով, այնուհետև օրենքի սահմաններում կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար:

Aysor.am-ին չհաջողվեց կապ հաստատել Ֆրեդ Դավթյանի հետ, սակայն նորանշանակ տնօրենի հետ զրուցել՝ հաջողվեց: Անդրադարձել ենք ոչ միայն թատրոնի կառավարման նոր մեթոդին, այլև՝ առկա խնդիրներին ու վերջին ամիսների փոփոխություններից հետո՝ մթնոլորտին:

- Պարոն Իգիթխանյան, երկու օր առաջ Մշակույթի նախարարության կողմից նշանակվեցիք Ռուսական թատրոնի տնօրեն: Այս պաշտոնը երկար տարիներ ասոցացվում էր միայն Ֆրեդ Դավթյանի հետ: Սպասելի՞ էր Ձեզ համար նման շրջադարձը:

- Երբ թատրոնում փոփոխություններ տեղի ունեցան (նկատի ունի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի նշանակումը՝ հեղ), ես և Ֆրեդ Դավթյանը զրույց ունեցանք ու եկանք ընդհանուր եզրակացության՝ թատրոնին նոր շունչ, նոր ոգի է պետք, ու ես թատրոն վերադարձա ադմինիստրատիվ աշխատանքների համար: Բայց կյանքում, մեր երկրում անսպասելի շատ բաներ են լինում (ժպտում է՝ հեղ.): Իհարկե, մեր թատրոնի խորհրդանիշները Ալեքսանդր Գրիգորյանն ու Ֆրեդ Դավթյանն էին, բայց բնական է, որ սերնդափոխություն է լինում, նոր մարդիկ են գալիս: Կյանքի ռիթմն է այդպես… Խոստովանեմ՝ ինձ համար տնօրենի պաշտոնում նշանակվելը, դեպքերի նման սրընթաց զարգացումն անակնկալ էր: Մտորումներից հետո հասկացա, որ պետք է համաձայնվել այդ նշանակման հետ՝ ստանձնել շատ պատասխանատու այս ծառայությունն ու փորձել ամեն ինչ անել՝ ի նպաստ թատրոնի:

- Արդեն երկու օր է՝ ես փորձում եմ կապ հաստատել Ֆրեդ Դավթյանի հետ՝ իմանալու՝ շարունակելո՞ւ է որպես դերասան մնալ թատրոնում, թե՞ ճիշտ են այն խոսակցությունները, որ նա, հավանաբար, կհեռանա Ռուսական թատրոնից: Գուցե այդ հարցին Դո՞ւք պատասխանեք, ինչպե՞ս ընդունեց Ֆրեդ Դավթյանն իր պաշտոնանկությունը:

- Ես միայն մեկ բան կասեմ՝ մենք լավ ընկերներ էինք, ընկերներ ենք ու ընկերներ էլ կմնանք: Մեր միջև որևէ խնդիր չի առաջացել: Իսկ եթե իր մեջ որևէ վիրավորվածություն կա, ապա դա միայն ինքը պետք է պատասխանի, ես որևէ բան ասել չեմ կարող Ֆրեդ Դավթյանի փոխարեն:

- Դուք թատրոնից բացակայել եք շուրջ 5 տարի, վերադարձաք երկու ամիս առաջ՝ նոյեմբերին, ու ինչպես նշեցիք՝ ոչ թե դերասանի, այլ՝ PR մենեջերի կարգավիճակով: Ի վերջո, դա Ձե՞ր նախաձեռնությունն էր, թե՞ նախորդ տնօրենի հրավերը:

-  Դա երկխոսության արդյունք էր, և՛ ես ցանկացա վերադառնալ, և՛ նա դեմ չէր: Այսպես ասած՝ երկուսս էլ գիտակցում էինք, որ թատրոնին պետք էր «ագրեսիվ» գովազդային մոտեցում: Իհարկե, թատրոնի հաջողության հիմքում դերասաններն ու ռեժիսորներն են, բայց ուզենք, թե ոչ՝ այսօր գործի զգալի տոկոսը նաև գովազդն է անում: PR մենեջմենթն էլ ունի «on line» և «off line» տարբերակ, ու մենք սկսեցինք ներսից՝ գովազդային, բաներային քաղաքականություն, թատրոնի գործունեության մասին սոցկայքերում տեղեկություն և այլն: Շուտով նաև հեռուստագովազդներ կլինեն…

- Դուք միակ աշխատակիցը չէիք, ով 2013 թվականին Ռուսական թատրոնից հեռացավ: Ոմանք ղեկավարության հետ որոշ տարաձայնությունների պատճառով գնացին, Ձեր դեպքո՞ւմ էլ նման կոնֆլիկտ կար:

- Կոնկրետ ես թատրոնից կոնֆլիկտով չեմ հեռացել: Դա իմ որոշումն է եղել, խոսել եմ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ու գնացել: Բայց մենք տարաձայնություն չենք ունեցել: Պարզապես չէի կարող համատեղել թատրոնի աշխատանքն ու այն աշխատանքը, որն ինձ պետք էր ընտանիքիս բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Միայն այդ հարցում ընդհանուր հայտարարի չենք եկել, ու ես դիմում գրեցի և թատրոնից դուրս եկա: Անգամ դուրս գալուց հետո մոտ երկու ամիս եկել եմ ու խաղացել ներկայացումներում, մինչև այդ դերերում նոր դերասաններ կընդգրկվեին: Երբ նախորդ տարեվերջին վերադարձա, գործընկերներս ուղղակի զարմացան, թե ինչո՞ւ բեմի փոխարեն ընտրեցի կուլիսը:

- Ձեզ այլևս բեմում չե՞նք տեսնի:

- Այս պահին՝ ոչ: Կարծում եմ՝ տարօրինակ կլիներ չէ՞, որ ասեի՝ մեկ շաբաթից բեմ եմ բարձրանալու: Թատրոնի տնօրենի աշխատանքը բավական ծանրաբեռնված է, անընդհատ ժամանակի խնդիր ունես: Այս երկու օրվա մեջ ես արդեն հասկացել եմ, որ հագեցած աշխատանքային օրակարգ եմ ունենալու: Այ, երբ լուծված կլինեն թատրոնի բոլոր խնդիրները, ինչո՞ւ ոչ, գուցե նոր ներկայացումո՞վ բեմ բարձրանամ:

- Թատրոնում չաշխատելու ընթացքում դուք հանդես էիք գալիս որպես շոումեն, հանդիսավար: Կշարունակե՞ք համատեղել տնօրենի և հանդիսավարի աշխատանքը:

- Հստակ պատասխան տալ չեմ կարող: Պետք է հաշվի առնել թե՛ իրավական կողմը (թույլատրվում է, թե՞ ոչ՝ հեղ), թե՞ առաջարկ-պահանջարկը…

- Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցիք 2 օր առաջ: 6 ամիս հետո մրցույթ է հայտարարվելու այդ պաշտոնի համար, պատրաստվո՞ւմ եք մասնակցել այդ մրցույթին:

- Եթե հիմա իմ համաձայնությունը տվել եմ, բնականաբար, մտածում եմ նաև 6 ամիս անց քննություն տալու մասին:

- Ռուսական թատրոնն այսօր նոր ղեկավար կազմ ունի՝ նոր տնօրեն, նոր գեղարվեստական ղեկավար: Արդյոք թատրոնը նոր հուն կընտրի, թե՞ ամեն ինչ կպահպանվի նախկին ձևով:

- Բնականաբար, հին հունով շարունակվել չի կարող: Երբ փոխվում են հատկապես տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, ապա թատրոնի շնչառությունը, ռիթմը, գեղարվեստական ուղղվածությունը ևս փոխվում են: Ինքս ավելի հակված եմ ժամանակակից, 21-րդ դարին համահունչ կառավարման մոդելին: Խոսքս վերաբերվում է թատրոնի գովազդային, արտաքին տեսքին, վերանորոգման հարցերին: Իրականում, այդ առումով մեծ խնդիրներ ունենք, ու դա պետք է արվի արագ ու ժամանակակից լուծումներով: Էսթետիկական, գեղարվեստական կողմի մասին էլ Կարեն Ներսիսյանը հոգ կտանի:

- Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո այս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար պայքարողները քիչ չէին, սակայն արդյունքում Ֆրեդ Դավթյանը նախընտրեց ռուսաստանաբնակ Կարեն Ներսիսյանին: Հնարավո՞ր է՝ որպես նոր տնօրեն՝ ձեր թատրոնի համար նոր գեղարվեստական ղեկավար ընտրեք, թե՞ գոհ եք Կ. Ներսիսյանի ստեղծագործական քաղաքականությունից:

- Միանշանակ, չեմ պատրաստվում փոխել գեղարվեստական ղեկավարին: Նա ռեժիսորական շատ հետաքրքիր մտածելակերպով անձնավորություն է: Հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման վրա, որի պրեմիերան տեղի կունենա, հավանաբար, գարնանը: Բեմադրողն էլ Կարեն Ներսիսյանն է: Նաև դերասանների հետ անցկացվում են ռուսերեն բեմական խոսքի, բեմական շարժման թրեյնինգներ: Մի փոքր լճացման շրջանից հետո թատրոնում կյանքը  եռում է: Ամեն ինչ լավ է ու էլ ավելի լավ է լինելու մեր թատրոնում:

- 2013-ից առ այսօր թատրոնից հեռացած աշխատակիցներից վերադարձել եք Դուք և ՀՀ Վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանը: Կա՞ն աշխատակիցներ, ովքեր ևս վերադարձի ցանկություն են հայտնել: Նաև, ոչ միշտ է, որ աշխատողներն ընդունում են իրենց նոր ղեկավարին, թատրոնից դուրս գալու դիմում գրողներ եղե՞լ են այս օրերի ընթացքում:

- Դեռևս աշխատասեղանիս չի հայտնվել ո՛չ վերադարձի, ո՛չ էլ, փառք Աստծո, դուրս գալու դիմում (ժպտում է՝ հեղ.)… Մեր սիրելի հանդիսատեսին կցանկանայի փոխանցել, որ մեզ մոտ ամեն ինչ ներդաշնակ է ու խաղաղ, լավ է, ու էլ ավելի լավ է լինելու: Այսքան տարի մեր կողքին եք եղել, շարունակեք մնալ: Անակնկալների, հետաքրքիր ու վառ ներկայացումների պակաս չի լինելու:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը» 27/03/2024 16:37 Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի 27/03/2024 16:28 Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» 27/03/2024 16:16 Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը 27/03/2024 16:00 ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը 27/03/2024 15:55 Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան 27/03/2024 15:45 ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան 27/03/2024 15:41 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 27/03/2024 15:38 Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան 27/03/2024 15:25 Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան 27/03/2024 15:19 Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ 27/03/2024 15:09 Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը