Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք. Միքայել Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին (Տեսանյութ)

11/01/2019 17:53

Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք. Միքայել Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին (Տեսանյութ)


Վերջին օրերին ակտիվորեն լուրեր են տարածվում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը հաստատելու, բարձրագույն ղեկավարության կողմից ներմամբ նրան ազատ արձակելու մասին։ Մհեր Ենոքյանը, ըստ դատավճռի, ցմահ դատապարտվել է 1996 թվականին իր համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին դաժանաբար սպանելու համար: Տուժողի իրավահաջորդները՝ Աղաջանովների ընտանիքը, դեմ է Ենոքյանին ազատ արձակելուն։ Հայրը՝ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանովը, մտադիր է այդ հարցով նույնիսկ հանդիպում խնդրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից։

Aysor.am-ը զրուցել է Միքայել Աղաջանովի հետ։

- Պարոն Աղաջանով, դուք բավական երկար ժամանակ Ձեր որդու սպանության քրեական գործի մասին հարցազրույց չէիք տալիս, չէիք խոսում լրատվամիջոցների հետ, բայց վերջին ժամանակներում Ձեր ֆեյսբուքյան էջում հայտարարում եք, թե Մհեր Ենոքյանը ազատ է արձակվում։ Կասե՞ք որքանով են արդարացված Ձեր մտահոգությունները, ունե՞ք ստույգ ինֆորմացիա, որ նա ազատ է արձակվում։

- Մեր ընտանիքի ակտիվությունը վերջին ժամանակներում պայմանավորված է նրանով, որ մենք ունենք, ըստ երևույթին, տեղեկություն այն մասին, որ սկսվել է համաներման գործընթաց նաև ցմահ բանտարկյալների նկատմամբ։ Նրանցից ընտրել են Մհեր Ենոքյանին որպես նաև մի անձ, որը վստահություն է ներշնչում և որի հետ մեր նոր ղեկավարությունը կապում է մեր երկրի հետագա զարգացումը։ Ես և իմ ընտանիքի անդամները չենք ընդունում ոչ մի փորձ Մհեր Ենոքյանին ներելու համար։ Ես հստակ չգիտեմ՝ որ փուլում է գտնվում այդ հարցը։ Մեր տվյալներով, արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի դրական եզրակացությամբ այդ որոշումը փոխադրվել է վարչապետի մոտ։ Ինչ է այնտեղ կատարվում, չգիտեմ։ Դրանով է պայմանավորված մեր ակտիվությունը։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդ հրեշը արդարացվի։ Մենք մտահոգված ենք, որ հնարավոր է վարչապետին թյուրիմացության մեջ դնեն։ Բոլոր դեպքերում վարչապետի շուրջ գտնվող մարդիկ կարող են իրեն ոչ օբյեկտիվ, ոչ ստույգ ինֆորմացիա տրամադրել։

- Ո՞ւմ նկատի ունեք։

- Խոսքը Զարուհի Մեջլումյանի մասին է, որը լրագրող է, ու հիմա նա ամուսնացել է այդ Մհեր Ենոքյանի հետ և իհարկե, ուզում է արդարացնել, որ իր անձնական հարցերը նույնպես լուծվեն։ Մենք դա չենք ընդունել ու երբևիցե չենք ընդունի։ Ինձ ժամանակ առ ժամանակ հարցնում են՝ կարո՞ղ է մենք ներենք։ Ո՛չ, մենք մեր վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ երբևիցե չենք փոխի, որովհետև Մհեր Ենոքյանը մեզանից խլեց ամենաթանկը, ինչ ունեինք՝ մեր որդուն։ Սա նախապես պլանավորված, գումար վաստակելու նպատակով մի գործողություն էր, որն ուղղված էր դասընկերոջ դեմ, մի մարդու դեմ, որի հետ դու ամեն օր վեց ժամ անց ես կացնում։ Այդ ամբողջ գործողությունը հիմնված էր վստահության վրա։ Տղաս վստահեց այդ Մհեր կոչեցյալին, հրավիրեց իրենց տուն։ Բայց ինչո՞ւ որոշեց, որ բժշկական ինստիտուտի պրոֆեսորը, դասախոսը կարող է իր ուզած գումարը որդու դիակի դիմաց տա։ Դրանից հետո խոսել ներման մասին, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք, հնարավոր չէ։

- Ենոքյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները պնդում են, որ ինքը մեղավոր չէ, նույնիսկ արդարացման հասնելու հույս ունեին։ Ի՞նչ կասեք, ինչի՞ հիման վրա է նման պնդումը։

- 1996-ին դատ է տեղի ունեցել, ես, իմ ընկերները, հարազատները ներկա ենք եղել այդ դատին։ Այնտեղ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ դու ինձ համոզել ես, որ այդ ձևով պետք է գումար վաստակենք, կիսենք։ Ասել է նաև, որ մի երկու ամիս փնտրել են մի մարդ, որը կարող է հարստացնել ու կանգ են առնում որդուս վրա։ Նրանք երկուսով էին։ Տղաս ամբողջությամբ դանակահարված էր, մի քսան-քանի տեղից։ Իսկ մեղադրյալների վրա ոչ մի վնասվածք չկար։ Նրանք նստացրել են մահճակալի վրա ու հետևից «ռազվադնոյ կլյուչով» հարվածել են որդուս։

- Դուք Ձեզ համար պարզե՞լ եք, միայն ֆինանսական պահա՞նջ է եղել։ Ինչու եմ հարցնում, քանի որ խոսվում էր սպանության նաև կրոնական, ազգային հողի վրա վարկածի մասին։

- Բոլորովին։ Մենք բոլոր կողմերից հայ ենք, մեր արմատները հայ են։ Ուրիշ բան է, որ ես Երևանում չեմ ծնվել, իմ հայրը, մայրը հայ են ապրել են Թիֆլիսում։ Հիմա ամեն ինչ էլ կասեն։ Բայց ես չեմ ուզում քննարկել, որովհետև այդ ամենն աբսուրդ է։ Կա փաստ՝ ինձ զրկել են իմ որդուց։ Ես պրոֆեսոր եմ, աղջիկս նույնպես, մյուս աղջիկս ԱՄՆ-ում է, դարձյալ նույն ձև։ Երևի տղաս էլ պետք է դառնար պրոֆեսոր, բայց նա զրկեց մեր ընտանիքը, Հայաստանը պայծառ, պիտանի մարդուց։ Ես չեմ պատկերացնում Մհեր Ենոքյանի հետ մի քաղաքում ապրելը, չեմ պատկերացնում։ Աղջկաս հասակակիցներն ասում են՝ եթե նա դուրս գա, մենք կվախենանք մեր երխաներին դուրս թողնել փողոց, որովհետև չգիտենք՝ ինչ կարող է բերել մեր գլխին։ Նա այնպիսի անձնավորություն, որից ամեն ինչ սպասելի է։

- Դուք չեք կարծո՞ւմ, որ 20-ից ավելի տարիների ընթացքում գուցե նա փոխված լինի։

- Գիտեք, ես շատ քիչ եմ հավատում, որ բանտում նստած մարդը փոխվում է։ Ինձ թվում է՝ նա բանտում ավելի կատարելագործված կլինի։ Նա խելոք մարդ է, նա ունի կամքի մեծ ուժ, որովհետև եթե չունենար, կկործանվեր։ Բայց տեսնում եք, գնաց այնտեղ ավարտեց մեկ այլ բուհ, ամուսնացավ, գրքեր է գրում։ Այսինքն՝ նա ուժեղ մարդ է, նա, հակառակը, կարող է այնտեղ ինչ-որ նոր ձևեր մշակի ... Եթե նորմալ մարդ լիներ, կշարունակեր սովորել բժշկական համալսարանում, կավարտեր, կաշխատեր հոր ստամատալոգիական կլինիկայում։

- Նորմալ համարո՞ւմ եք այն, որ Մհեր Ենոքյանը չի ընդունում իր մեղքը, բայց իրեն ներում են։

- Նորմալ չէ դա։ Ես ասում եմ՝ ինչու եք այդքան մարդկանց մեջ ընտրել սրան։ Մարդիկ, ովքեր մոտ են կանգնած այդ բանտարկյալներին, ասում են՝ սա ամենավտանգավոր, ամենաչսիրված անձնավորությունն է բոլորի մեջ։ Խելոք մարդը, եթե նրա խելքը ուղղված է հանցագործ ուղղությամբ, նա կրկնակի վտանգավոր է դառնում։ Սա այսքան տարի մարդկանց տարավ-բերեց, չգիտեմ ինչ համոզեց ու հիմա խաբելով ստանում է ազատություն ու ցույց կտա, որ ճիշտը ինքն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:36 ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երևանում Այսօր, 10:23 Գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան Այսօր, 10:12 Երևան-Գյումրի ավտոճանապարհին մարդատար «Գազելի» կողաշրջման հետևանքով կա 5 զոհ և 13 տուժած. վիրավորների մեծ մասը «Արմենիա» ԲԿ-ում է Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Թեժ օրեր են սպասվում. Իշխանության ներսում իսկական խուճապ ու տրամադրությունների անկում է Այսօր, 10:00 «Հրապարակ». Գերիների մի փոքրիկ խումբ էլ վերադարձավ հայրենիք. Մելս Ամբարդարյանի վերադարձը անակնկալ է եղել ընտանիքի համար Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Պրոցեսներ՝ Փաշինյանի թիկունքում. Համայնքների խոշորացման ծրագիրը նախընտրական նոր կրքեր է բորբոքում Այսօր, 09:56 «Հրապարակ». Արմեն Խաչատրյանի ֆիասկոն Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Պատերազմից հետո էլ իշխանավորները արտերկրյա վոյաժներից չեն հրաժարվում Այսօր, 09:52 «Հրապարակ». Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Երևանի հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են քաղաքապետարանի ներկայացուցիչների «պարտադրանքի» վրա Այսօր, 09:47 «Հրապարակ». Արարատ խոշորացված համայնքում ՔՊ-ն դեռևս հարմար թեկնածու չի կարողանում գտնել Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է Շանթի Յուրայի տված ցուցմունքների վրա Այսօր, 09:41 «Հրապարակ». Գորիսի ընտրություններին ունեցանք հաղթանակ, որովհետև բացակայում էին բանակը, շրջիկ խմբերը, ապօրինի անձնագրերը. Հակոբյան Այսօր, 09:38 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կա 6 զոհ և 9 տուժած 19/10/2021 21:03 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով 19/10/2021 20:57 ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովն առաջարկում է 2 մլն դոլարի օգնություն հատկացնել Արցախին 19/10/2021 20:50 Այն, ինչ եղավ Գորիսում, ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ․ Վահե Հակոբյան 19/10/2021 20:43 Գործարկվելու է Ախուրյան բնակավայրի շչակը 19/10/2021 20:37 Երևանում ելույթ կունենա դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը 19/10/2021 20:29 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը 19/10/2021 20:22 Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 19/10/2021 20:15 «Սա նշանակում է, որ սահմանային հատվածում այնպիսի վիճակ է, որը տեղում ֆիքսելը կարող է խնդիրներ ստեղծել»․ ՊՆ-ն «նպատակահարմար» չի համարել ընդդիմադիր պատգամավորի այցն առաջնագիծ 19/10/2021 20:02 Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում 19/10/2021 19:53 ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպանը 19/10/2021 19:46 Հայտարարվել է մրցույթ՝ անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով 19/10/2021 19:39 Պատահական հրդեհ չէր, հրկիզում էր. Վայքի ոստիկանների բացահայտումը 19/10/2021 19:32 Հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել 19/10/2021 19:23 Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները 19/10/2021 19:16 Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ 19/10/2021 19:09 Մանվել Գրիգորյանի որդու ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին «ծան վիրավորանք» չի հասցվել. քրեական գործի հարուցումը մերժվել է 19/10/2021 19:03 ԵՊՀ-ում անցկացվել է ռուսագիտության զարգացմանը նվիրված հանդիպում-քննարկում 19/10/2021 18:56 Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերում բարեփոխումները շարունակվում են 19/10/2021 18:49 Դալար գյուղում տան հրկիզման գործով կա երկու մեղադրյալ և մեկ ձերբակալված 19/10/2021 18:42 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 14 վթար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 19/10/2021 18:35 Փայլասար լեռնաշղթայի ստրատեգիական մի հատվածում, որտեղ նախկինում տեղակայված է եղել մեր զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումը, տեղի է ունեցել իրավիճակի փոփոխություն․ Փարսյան (Տեսանյութ) 19/10/2021 18:28 Երևանում ելույթ կունենա «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, ջութակահար Գիլ Շահամը 19/10/2021 18:20 Հոկտեմբերի 20-ին և 21-ին Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում պլանային ջրանջատում կլինի 19/10/2021 18:10 «Պարտադիր չէ, որպեսզի որևէ խնդիր լինի, որից հետո նոր ձեռնարկվեն միջոցառումներ»․ փոխոստիկանապետը՝ «Առուշ Առուշանյան դաշինքի» շտաբում ոստիկանության գործողությունների մասին 19/10/2021 18:04 Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն 19/10/2021 17:56 Ռազմական համալսարանում տեսակոնֆերանսի սրահը և լսարաններից մեկն անվանակոչվել են գնդապետ Արթուր Սարգսյանի և փոխգնդապետ Արման Դրմեյանի անուններով 19/10/2021 17:47 Նոր կառուցվելիք քրեակատարողական հիմնարկն իր բարեվարք ծառայողներով կդառնա Ծառայության խորհրդանիշը․ Կարեն Անդրեասյան 19/10/2021 17:38 ԵԽ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում անկախ դատական համակարգի կատարելագործմանը 19/10/2021 17:32 Անդրեասյանը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել 19/10/2021 17:25 Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին 19/10/2021 17:18 Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով 19/10/2021 17:10 Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի 19/10/2021 17:05 Հայաստանի պատվաստված քաղաքացիները առանց թեստի պատասխանի կկարողանան այցելել Մալթա 19/10/2021 16:55 Տեղահանված կամ գույքը կորցրած արցախցիները ևս 4 ամիս դրամական աջակցություն կստանան 19/10/2021 16:49 Այս պարտությունն իշխանության համար պետք է սթափության կոչ լինի․ Գորիսի փոխքաղաքապետ 19/10/2021 16:39 Երևանի քաղաքապետարանը, Ազգային ժողովն ու ՊՆ-ն ժանգոտ կողպեք են ստացել 19/10/2021 16:26 Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում. ՊՆ-ն ուռճացված է համարել Արման Թաթոյանի պնդումները 19/10/2021 16:20 Շիրակի մարզի դատախազը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում հսկողությունն ուժեղացնելուն ուղղված միջնորդագիր է հասցեագրել Հայկական կարմիր խաչի նախագահին 19/10/2021 16:06 Զորամասերում մեկնարկել է սպառազինության ու զինտեխնիկայի սեզոնային սպասարկման գործընթացը 19/10/2021 15:56 Հարաբերություններում առկա է մեծ ներուժ. Պապիկյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին 19/10/2021 15:45 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբին 19/10/2021 15:34 Գորիսում Առուշ Առուշանյանի հաղթանակը լուրջ հարված էր թե՛ անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» հեղինակությանը. Քաղտեխնոլոգ 19/10/2021 15:28 ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում 19/10/2021 15:19 Հաղպատ բնակավայրում կառուցվել են մայթեր, վերականգնվել է ջրահեռացման համակարգը 19/10/2021 15:11 Ուղիղ մեկ տարի առաջ ՌԴ նախագահը պատերազմը դադարեցնելու առաջարկ արեց, որով Շուշին թշնամուն հանձնելու հարց չկար․ ինչու՞ ապագա կապիտուլյացիայի սիմվոլը մերժեց այն 19/10/2021 14:59 Հայկ Կոնջորյանը ՄԹ դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների անհապաղ վերադարձը 19/10/2021 14:46 Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն ոչնչացնելով «ժողովրդական աջակցության» միֆը․ Աշոտյան 19/10/2021 14:38 Հղիների և պտղի համար COVID-19-ը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. հետազոտություններ 19/10/2021 14:30 Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար. Քերոբյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին 19/10/2021 14:25 Գործեր «սարքելով»` որոշ ուժեր նպատակ ունեն ինձ դուրս մղել ոլորտից. Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) հայտարարություն է տարածել 19/10/2021 14:19 Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց 19/10/2021 14:15 Բանակում պատվաստման ցուցանիշները էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում. ՊՆ 19/10/2021 14:10 Ծանր վիրավորանքը քրեականացնելուց հետո ՀՀ ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ 19/10/2021 14:01 Առուշ Առուշանյանը դարձավ պայքարի սիմվոլ. իսկ սիմվոլները միշտ հաղթում են. Քաղտեխնոլոգ 19/10/2021 13:51 Արմեն Գևորգյանի պաշտպանը չի ներկայացել դատական նիստին. պատճառներն անհայտ են 19/10/2021 13:46 Տաթև-Աղվանի ճանապարհը նոյեմբերին պատրաստ կլինի, բայց որոշ հատվածներում ասֆալտը, երեքի փոխարեն, երկշերտ կլինի․ Սանոսյան 19/10/2021 13:36 Պատվաստումների մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 1843 մահվան դեպք, որը կազմում է բոլոր մահերի 27%-ը. Արմեն Մուրադյան 19/10/2021 13:26 Բավականին հանգիստ ու հարգանքով ենք վերաբերվում քաղաքացիների կատարած ընտրությանը․ հետևություններ կանենք․ Գնել Սանոսյան 19/10/2021 13:14 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել 19/10/2021 13:05 Իշխանությունները կհայտարարեն, թե տեսեք՝ այնքան ժողովրդավարական ենք, որ ընդդիմախոսները մեզ հաղթում են․ իրականում նրանք չունեն այն մեծ սատարումը, որը փորձում են ներկայացնել․ Շարմազանով 19/10/2021 12:55 Ռուսական ընկերությունները ծրագրում են ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ. Ռեշետնիկով 19/10/2021 12:48 Սահմանին գազի գնի վերաբերյալ ու ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված կոնսենսուս ունենք. Մհեր Գրիգորյան 19/10/2021 12:38 ՄԻՊ-ից հարցրեք, ինքն է հայտարարություն տարածել․ Պաշտպանության փոխնախարարը՝ Գեղարքունիքում հակառակորդի ամրաշինական աշխատանքների մասին 19/10/2021 12:33 Դատարանները մերժել են վարույթ ընդունել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով ՀՀ գլխավոր դատախազության դեմ ներկայացված հայցադիմումները 19/10/2021 12:26 Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը. Հայաստանը պնդում է՝ միջանցքի տրամադրման հարց չի քննարկվում 19/10/2021 12:19 Վերահաշվարկի դիմումներ են ստացվել միայն 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում. Արմեն Սմբատյան 19/10/2021 12:08 Հերթական ճոռոմ խոստումների անպատիժ ձախողումը. Թադևոս Ավետիսյան 19/10/2021 11:58 Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 19/10/2021 11:54 Դավիթ Տոնոյանի փաստաբանները պահանջում են իրենց մասնակից դարձնել մատակարարված զինամթերքի որակի փորձաքննությանը 19/10/2021 11:45 Հայաստանը կարևորում է Ռուսաստանի հետ տնտեսությունների հետագա մերձեցումն ու փոխադարձ ինտեգրումը. Նիկոլ Փաշինյան 19/10/2021 11:33 Այս ՏԻՄ ընտրությունները ռեզոնանս են առաջացնելու, իշխանության լեգիտիմության «ճաքերը» զգացնել կտան նաև դեկտեմբերի 5-ի ընտրություններում․ Քաղտեխնոլոգ 19/10/2021 11:24 Ալիևը շատ լավ հասկանում է, որ վաղ, թե ուշ, այս աննորմալ վիճակը փոխվելու է․ կարճատև, դիպուկ մի քանի հարված է լինելու, և ամեն ինչ վերականգնվելու է․ Ռազմական փորձագետ 19/10/2021 11:12 Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման․ Էլինար Վարդանյան 19/10/2021 11:03 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1054 նոր դեպք. մահացել է 38 մարդ 19/10/2021 10:52 ՊԵԿ-ում քննարկվել է Հայաստանի ու Վրաստանի հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցեր 19/10/2021 10:44 Ալբերտ Հովհաննիսյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել 19/10/2021 10:34 Ողբերգական դեպք՝ Կոտայքում. ննջասենյակում հայտնաբերվել են ամուսինների դիերը, նաև` երկտող. «Սա մեր ճիշտ որոշումն է...» 19/10/2021 10:24 Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում (տեսանյութ) 19/10/2021 10:20 ՊԵԿ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել 19/10/2021 10:10 Մհեր Գրիգորյանը գործուղվում է Մոսկվա 19/10/2021 10:01 Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում 19/10/2021 09:50 ԶՈՒ գլխավոր շտաբում շարունակվում է պատերազմի հետ կապված համապարփակ վերլուծության աշխատանքները 19/10/2021 09:43 Պարզաբանում՝ անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին (տեսանյութ) 19/10/2021 09:10 «Հրապարակ». Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել 19/10/2021 09:00 «Ժողովուրդ». ՔՊ կուսակցության ներսում կարծում են, որ այս պարտությունները լավ էին 19/10/2021 08:49 «Փաստ». Ներքին կարգով հանձնարարել են օրական տրամադրել առավելագույնը 10 անձնագիր

Տվյալ բաժնի վերջին նյութերը