Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք. Միքայել Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին (Տեսանյութ)

11/01/2019 17:53

Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք. Միքայել Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին (Տեսանյութ)


Վերջին օրերին ակտիվորեն լուրեր են տարածվում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը հաստատելու, բարձրագույն ղեկավարության կողմից ներմամբ նրան ազատ արձակելու մասին։ Մհեր Ենոքյանը, ըստ դատավճռի, ցմահ դատապարտվել է 1996 թվականին իր համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին դաժանաբար սպանելու համար: Տուժողի իրավահաջորդները՝ Աղաջանովների ընտանիքը, դեմ է Ենոքյանին ազատ արձակելուն։ Հայրը՝ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանովը, մտադիր է այդ հարցով նույնիսկ հանդիպում խնդրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից։

Aysor.am-ը զրուցել է Միքայել Աղաջանովի հետ։

- Պարոն Աղաջանով, դուք բավական երկար ժամանակ Ձեր որդու սպանության քրեական գործի մասին հարցազրույց չէիք տալիս, չէիք խոսում լրատվամիջոցների հետ, բայց վերջին ժամանակներում Ձեր ֆեյսբուքյան էջում հայտարարում եք, թե Մհեր Ենոքյանը ազատ է արձակվում։ Կասե՞ք որքանով են արդարացված Ձեր մտահոգությունները, ունե՞ք ստույգ ինֆորմացիա, որ նա ազատ է արձակվում։

- Մեր ընտանիքի ակտիվությունը վերջին ժամանակներում պայմանավորված է նրանով, որ մենք ունենք, ըստ երևույթին, տեղեկություն այն մասին, որ սկսվել է համաներման գործընթաց նաև ցմահ բանտարկյալների նկատմամբ։ Նրանցից ընտրել են Մհեր Ենոքյանին որպես նաև մի անձ, որը վստահություն է ներշնչում և որի հետ մեր նոր ղեկավարությունը կապում է մեր երկրի հետագա զարգացումը։ Ես և իմ ընտանիքի անդամները չենք ընդունում ոչ մի փորձ Մհեր Ենոքյանին ներելու համար։ Ես հստակ չգիտեմ՝ որ փուլում է գտնվում այդ հարցը։ Մեր տվյալներով, արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի դրական եզրակացությամբ այդ որոշումը փոխադրվել է վարչապետի մոտ։ Ինչ է այնտեղ կատարվում, չգիտեմ։ Դրանով է պայմանավորված մեր ակտիվությունը։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդ հրեշը արդարացվի։ Մենք մտահոգված ենք, որ հնարավոր է վարչապետին թյուրիմացության մեջ դնեն։ Բոլոր դեպքերում վարչապետի շուրջ գտնվող մարդիկ կարող են իրեն ոչ օբյեկտիվ, ոչ ստույգ ինֆորմացիա տրամադրել։

- Ո՞ւմ նկատի ունեք։

- Խոսքը Զարուհի Մեջլումյանի մասին է, որը լրագրող է, ու հիմա նա ամուսնացել է այդ Մհեր Ենոքյանի հետ և իհարկե, ուզում է արդարացնել, որ իր անձնական հարցերը նույնպես լուծվեն։ Մենք դա չենք ընդունել ու երբևիցե չենք ընդունի։ Ինձ ժամանակ առ ժամանակ հարցնում են՝ կարո՞ղ է մենք ներենք։ Ո՛չ, մենք մեր վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ երբևիցե չենք փոխի, որովհետև Մհեր Ենոքյանը մեզանից խլեց ամենաթանկը, ինչ ունեինք՝ մեր որդուն։ Սա նախապես պլանավորված, գումար վաստակելու նպատակով մի գործողություն էր, որն ուղղված էր դասընկերոջ դեմ, մի մարդու դեմ, որի հետ դու ամեն օր վեց ժամ անց ես կացնում։ Այդ ամբողջ գործողությունը հիմնված էր վստահության վրա։ Տղաս վստահեց այդ Մհեր կոչեցյալին, հրավիրեց իրենց տուն։ Բայց ինչո՞ւ որոշեց, որ բժշկական ինստիտուտի պրոֆեսորը, դասախոսը կարող է իր ուզած գումարը որդու դիակի դիմաց տա։ Դրանից հետո խոսել ներման մասին, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք, հնարավոր չէ։

- Ենոքյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները պնդում են, որ ինքը մեղավոր չէ, նույնիսկ արդարացման հասնելու հույս ունեին։ Ի՞նչ կասեք, ինչի՞ հիման վրա է նման պնդումը։

- 1996-ին դատ է տեղի ունեցել, ես, իմ ընկերները, հարազատները ներկա ենք եղել այդ դատին։ Այնտեղ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ դու ինձ համոզել ես, որ այդ ձևով պետք է գումար վաստակենք, կիսենք։ Ասել է նաև, որ մի երկու ամիս փնտրել են մի մարդ, որը կարող է հարստացնել ու կանգ են առնում որդուս վրա։ Նրանք երկուսով էին։ Տղաս ամբողջությամբ դանակահարված էր, մի քսան-քանի տեղից։ Իսկ մեղադրյալների վրա ոչ մի վնասվածք չկար։ Նրանք նստացրել են մահճակալի վրա ու հետևից «ռազվադնոյ կլյուչով» հարվածել են որդուս։

- Դուք Ձեզ համար պարզե՞լ եք, միայն ֆինանսական պահա՞նջ է եղել։ Ինչու եմ հարցնում, քանի որ խոսվում էր սպանության նաև կրոնական, ազգային հողի վրա վարկածի մասին։

- Բոլորովին։ Մենք բոլոր կողմերից հայ ենք, մեր արմատները հայ են։ Ուրիշ բան է, որ ես Երևանում չեմ ծնվել, իմ հայրը, մայրը հայ են ապրել են Թիֆլիսում։ Հիմա ամեն ինչ էլ կասեն։ Բայց ես չեմ ուզում քննարկել, որովհետև այդ ամենն աբսուրդ է։ Կա փաստ՝ ինձ զրկել են իմ որդուց։ Ես պրոֆեսոր եմ, աղջիկս նույնպես, մյուս աղջիկս ԱՄՆ-ում է, դարձյալ նույն ձև։ Երևի տղաս էլ պետք է դառնար պրոֆեսոր, բայց նա զրկեց մեր ընտանիքը, Հայաստանը պայծառ, պիտանի մարդուց։ Ես չեմ պատկերացնում Մհեր Ենոքյանի հետ մի քաղաքում ապրելը, չեմ պատկերացնում։ Աղջկաս հասակակիցներն ասում են՝ եթե նա դուրս գա, մենք կվախենանք մեր երխաներին դուրս թողնել փողոց, որովհետև չգիտենք՝ ինչ կարող է բերել մեր գլխին։ Նա այնպիսի անձնավորություն, որից ամեն ինչ սպասելի է։

- Դուք չեք կարծո՞ւմ, որ 20-ից ավելի տարիների ընթացքում գուցե նա փոխված լինի։

- Գիտեք, ես շատ քիչ եմ հավատում, որ բանտում նստած մարդը փոխվում է։ Ինձ թվում է՝ նա բանտում ավելի կատարելագործված կլինի։ Նա խելոք մարդ է, նա ունի կամքի մեծ ուժ, որովհետև եթե չունենար, կկործանվեր։ Բայց տեսնում եք, գնաց այնտեղ ավարտեց մեկ այլ բուհ, ամուսնացավ, գրքեր է գրում։ Այսինքն՝ նա ուժեղ մարդ է, նա, հակառակը, կարող է այնտեղ ինչ-որ նոր ձևեր մշակի ... Եթե նորմալ մարդ լիներ, կշարունակեր սովորել բժշկական համալսարանում, կավարտեր, կաշխատեր հոր ստամատալոգիական կլինիկայում։

- Նորմալ համարո՞ւմ եք այն, որ Մհեր Ենոքյանը չի ընդունում իր մեղքը, բայց իրեն ներում են։

- Նորմալ չէ դա։ Ես ասում եմ՝ ինչու եք այդքան մարդկանց մեջ ընտրել սրան։ Մարդիկ, ովքեր մոտ են կանգնած այդ բանտարկյալներին, ասում են՝ սա ամենավտանգավոր, ամենաչսիրված անձնավորությունն է բոլորի մեջ։ Խելոք մարդը, եթե նրա խելքը ուղղված է հանցագործ ուղղությամբ, նա կրկնակի վտանգավոր է դառնում։ Սա այսքան տարի մարդկանց տարավ-բերեց, չգիտեմ ինչ համոզեց ու հիմա խաբելով ստանում է ազատություն ու ցույց կտա, որ ճիշտը ինքն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:00 Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանին ծննդյան օրվա կապակցությամբ Այսօր, 14:21 Մասնավոր տարածքում ծառահատումը չի պատժվում օրենքով. քաղաքապետարանը որևէ իրավասություն չունի (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 12:32 Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան 07/12/2019 20:32 7-ամյա Տիգրան Սարգսյանն օգնության կարիք ունի. նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ 07/12/2019 15:38 KfW բանկը Հայաստանին 60 մլն․ եվրոյի վարկ կտրամադրի 07/12/2019 14:47 Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը (Լուսանկար) 07/12/2019 14:46 Երեք ամսով գնացի Սոչիում հացթուխ աշխատելու, իմ պատմությունն այստեղից է սկսվում. Եվրոպայում կրթությունը շարունակած Արսեն Ջոմարդյան 07/12/2019 14:19 Ֆլորիդայում գտնվող ավիաբազահում հրաձգությունն իրականացրել է Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ զինծառայողը 07/12/2019 14:06 Աղետը միայն գոտում չէ, այլ՝ մեր մտածողության մեջ 07/12/2019 13:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով 07/12/2019 13:32 Հեղափոխության միակ շոշափելի դրական արդյունքը օրվա քաղաքական իշխանությունից անկախացած Սահմանադրական դատարանն է. Երվանդ Վարոսյան 07/12/2019 13:09 Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց 07/12/2019 12:56 «Բողոք՝ վիշապների դեմ». Նիկոլ Փաշինյանին նամակ փոխանցեցին (Տեսանյութ) 07/12/2019 12:53 Այո՛, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է. Ֆինանսների նախարար 07/12/2019 12:48 Մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ. ՊԵԿ (Տեսանյութ) 07/12/2019 12:40 Հայաստանն ունի նվազ պարտքի բեռ ունեցող երկրի գնահատական. ֆինանսների նախարար 07/12/2019 12:22 Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է (Լուսանկարներ) 07/12/2019 12:07 Առողջության հարկի վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են, իսկ ֆիննախի նախընտրելի շեմը զրոն է. Ատոմ Ջանջուղազյան 07/12/2019 12:00 «Ռոմա»-«Ինտեր»` 0:0 (Տեսանյութ) 07/12/2019 11:27 Երեկ հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն էր. իմաստ չունի դրական փոփոխություններ ակնկալել, եթե հաղթի կամ Արմեն Մելիքբեկյանը, կամ՝ Թովմաս Գրիգորյանը. Արթուր Սողոմոնյան 07/12/2019 10:50 Ավազակային հարձակում՝ Կոտայքում. զենքի գործադրմամբ թալանել են տարեց կնոջ տունը 07/12/2019 10:28 Հայտնի են ՀՖՖ նախագահի երեք թեկնածուների անունները (Տեսանյութ) 07/12/2019 10:19 «Փաստ». Հեղափոխական է բնորոշվել ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջեն 07/12/2019 10:18 «Հրապարակ». Քաղաքապետին նվիրել կարելի է, դեսպանին՝ ո՞չ 07/12/2019 10:16 «Ժողովուրդ». Հանձնարարվել է ուսումնասիրել Ծառուկյանի ընտանիքին պատկանող շինությունների օրինականությունը 07/12/2019 10:15 «Հրապարակ». Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 մլն դրամ էին ծախսում 07/12/2019 10:13 «Փաստ». Որոշ գերատեսչություններում կադրային «զտում» է տեղի ունենում 07/12/2019 10:11 «Հրապարակ». Բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպե՞ս են տեղի ունենալու 07/12/2019 10:09 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով 07/12/2019 10:08 «168 Ժամ». Չափազանց դանդաղ են ավելանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 07/12/2019 10:05 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը պաշտոններ է տալիս ՀՀԿ-ականներին 07/12/2019 09:56 «Հրապարակ». Արսեն Բաբայանի գործով հարցաքննվել է «Իմ քայլի» պատգամավորը 06/12/2019 20:00 «Լեսթերը» բանակցություններ է վարում Ռոջերսի հետ պայմանագիրը երկարաձգելու համար 06/12/2019 19:44 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1000 փախստական 06/12/2019 19:30 «Կարմիր խնձոր». Նոր ֆիլմ, նոր ձեռագիր հայկական կինոշուկայում 06/12/2019 19:19 Գողություն ավտոմեքենայից (տեսանյութ) 06/12/2019 19:10 Եթե սպասվող տնտեսական տարվա «հեղափոխականության» հիմքում այս տարվա ցուցանիշների մեկնաբանության տրամաբանությունն է, պատկերը պարզ է. Փորձագետ 06/12/2019 19:01 ԱՄՆ-ում էլեկտրական աթոռի վրա մահապատժի են ենթարկել կույր բանտարկյալին 06/12/2019 18:53 Ռուստամ Բադասյանը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների օրակարգը 06/12/2019 18:41 Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել (Տեսանյութ) 06/12/2019 18:33 «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում 06/12/2019 18:25 Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող շուրջ 178 գր զանգված է եղել (Տեսանյութ) 06/12/2019 18:11 ԿԲ նախագահը կմասնակցի գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին 06/12/2019 18:00 «Հայաստան» համահայկական հիմնադրամին 40 միլիոն եմ փոխանցել. Բարսեղ Բեգլարյան 06/12/2019 17:53 Հյուսիս-հարավի գործ. Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս 06/12/2019 17:45 ԵՄ-ում արգելել են Facebook-ի Libra կրիպտոարժույթի մուտքը 06/12/2019 17:32 Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել են խաղաղությանը նպաստող քայլերի ձեռնարկումը 06/12/2019 17:16 Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով 06/12/2019 17:03 Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ. փոխնախարար 06/12/2019 16:54 Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել 06/12/2019 16:40 Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում և ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը. Զոհրաբ Մնացականյան 06/12/2019 16:27 Աշխարհահռչակ մրցավար Պիեռլուիջի Կոլինան հայ երեխա չի որդեգրել. հերքում 06/12/2019 16:16 Արթուր Դավթյանը շնորհակալագրեր է հանձնել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» հակակոռուպցիոն մրցույթի մրցանակակիրներին 06/12/2019 16:04 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը 06/12/2019 15:54 Նայրոբիում վեցհարկանի շենք է փլվել 06/12/2019 15:45 Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. հանգիստ վեր ընգեք տեղներդ. Տիգրան Կարապետյան 06/12/2019 15:35 Շահագործման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը. ՀԿԵ 06/12/2019 15:26 Ավստրալիայի արևելքում անտառային հրդեհներն ավելի քան 680 տուն են ոչնչացրել 06/12/2019 15:18 Նավթի համաշխարհային գները նվազել են 06/12/2019 15:08 Իսրայելը նոր հրթիռային շարժիչի բարեհաջող փորձարկում է իրականացրել 06/12/2019 15:04 Կարևորվել է տարբեր մակարդակներում հայ-մոլդովական երկխոսության ակտիվացումը 06/12/2019 14:53 «Softline Armenia» կազմակերպությունը գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին 06/12/2019 14:45 Դոնալդ և Մելանիա Թրամփները վառել են Սպիտակ տան տոնածառի լույսերը 06/12/2019 14:37 Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը 06/12/2019 14:26 Բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ. Տեր-Նակալյան 06/12/2019 14:22 Փորձ է կատարվում ամենը որպես քաղաքական հետապնդում որակել, ինչն ընդունելի չէ. Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին 06/12/2019 14:15 Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան 06/12/2019 14:04 «Բորուսիան» հունվարին կարող է գնել Հոլանդին 06/12/2019 13:51 Մարտի 1-ի գործով դատախազները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին․ դատարանը խորհրդակցական սենյակում է 06/12/2019 13:46 Մեքսիկայում ավելի քան 20 մարդ է առևանգվել՝ թմրամիջոցների վերականգնողական կենտրոնից 06/12/2019 13:35 ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ 06/12/2019 13:28 ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ-ից փախած ԿԳԲ-ի նախկին մայորը 06/12/2019 13:24 Ադրբեջանում առաջիկա ընտրությունների արդյունքները կկեղծվեն. Զահիրադդին Իբրահիմով (Տեսանյութ) 06/12/2019 13:15 Ոստիկանության կողմից կիրառվել է կոպիտ, անհամաչափ ուժ. Հայաստանի Հելսինկյան կոմիտե 06/12/2019 13:12 Թուլուզում բախումների ժամանակ տուժել է հինգ մարդ 06/12/2019 13:09 Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին 06/12/2019 13:07 Երևանի փոխքաղաքապետն առաջարկում է ավելացնել «Ամանոր 2020» ծրագրի բյուջեն 06/12/2019 12:54 Ադրբեջանում թալիշական որևէ դպրոց կամ ԶԼՄ չկա. թալիշ քաղաքագետ (Տեսանյութ) 06/12/2019 12:52 Իրանում հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետևանքով 11 մարդ է մահացել 06/12/2019 12:47 Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Ռուսաստանի դեսպանին 06/12/2019 12:43 Երևանում քննարկվել են Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին առնչվող հիմնահարցեր (Տեսանյութ) 06/12/2019 12:35 ԲՀԿ-ն առաջարկում է բանակում ինքնասպանության դրդելու համար նախատեսել մինչև 12 տարի ազատազրկում 06/12/2019 12:28 Ամեն ինչ արվում է, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկենք. վիճակը մնում է ծայրահեղ ծանր. փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 12:26 Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին ժամանակավոր բացակայել երկրից և վերադառնալ երկիր. Աշոտյան 06/12/2019 12:18 Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 12:16 Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների 06/12/2019 12:10 Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է հաջորդ տարի նախաձեռնի արտահերթ ընտրություններ ԱԺ-ում. Աշոտյան 06/12/2019 12:08 Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 11:54 Անձնական վիրավորանք եմ համարել, երբ որևէ օլիգարխ մշակութային գործիչներին ստիպել է գալ քյաբաբանոցների բացմանը մասնկացել. Փաշինյան 06/12/2019 11:41 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան 06/12/2019 11:35 Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքն արագացնում են հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը. Աշոտյան 06/12/2019 11:23 Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան 06/12/2019 11:15 Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են. Բալայան 06/12/2019 11:09 Մեր գործերը լավ են. մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից. ՀՀ վարչապետ 06/12/2019 11:02 Խորհրդարանն ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը 06/12/2019 10:55 Մեզ դուխ տվեք և մենք կթռնենք. Նիկոլ Փաշինյանն՝ ընդդիմությանը 06/12/2019 10:43 18-ամյա երիտասադին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար 06/12/2019 10:36 «Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման 06/12/2019 10:32 «Փաստ». Նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի 06/12/2019 10:29 «Հրապարակ». Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ

Տվյալ բաժնի վերջին նյութերը