11/01/2019 18:12
ՀՔԾ-ն միջնորդել է երկարացնել Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան ևս երկու ամսով երկարաձգելու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Առայժմ հայտնի չէ, թե որ դատավորի վարույթում է քննվելու իրավապահ մարմնի ներկայացրած միջնորդությունը։
Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից քննիչին ներկայացված միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Նկատենք, որ պաշտպանական խումբը Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն էր ներկայացրել ՀՔԾ՝ հաշվի առնելով, որ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը։