11/01/2019 13:33
Կարիբյան ծովում հազարավոր մարդիկ վիրուսի պատճառով չեն կարողանում լքել նավը
Խոշորագույն ճամփորդանավերից մեկի ուղևորները չեն կարողանում հեռանալ նավից նոր վիրուսի պատճառով, հայտնել է Daily Express-ը:
Oasis of the Seas կոչվող նավը, որը պատկանում է Royal Carribean ընկերությանը, կառանվել է Ճամայկայի Ֆալմուտ նավահանգստում: Հանրանավի մոտ 300 ուղևորի մոտ աղեստամոքսային տրակտի հիվանդություն է հայտնաբերվել: Նավում կա մոտ 9 հազար մարդ:
Բժիշկները նրանց արգելել են հեռանալ նավից: Ինչպես հայտարարել է ծովային ճամփորդություն իրականացնող ընկերության ներկայացուցիչը, բժիշկները տուժածներին օգնություն են ցույց տալիս նավում: