11/01/2019 12:36
Պերուում ոստիկանությունը ցրել է Վենեսուելայի դեսպանատունը գրոհած մարդկանց
Պերուական ոստիկանությունը ցրել է վենեսուելցիներին, որը Լիմայում գրոհել էր դեսպանատան շենքը՝ իր բողոքը հայտնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի երկրորդ ժամկետի կապակցությամբ, հայտնում է Nacional պորտալը:
ԶԼՄ-ի տեղեկությամբ՝ իրավապահները ստիպված էին արցունքաբեր գազ կիրառել Վենեսուելայի վրդովված քաղաքացիների դեմ:
Դեսպանատունն իր հերթին տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է բողոքողների մի մասին հաջողվում կոտրել դարպասները և մտնել դեսպանատան շենք: Ձերբակալվածների մասին չի հաղորդվում:
Ավելի վաղ Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան հաղորդել էր Լիմայում երկրի դեսպանատան վրա՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին: հարձակման մասին: Նա պատասխանատվությունը դրել է Պերուի կառավարության վրա:
Պերուի կառավարությունը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Վենեսուելայում ժամանակավոր հավատարմատարնին՝ նախագահի պաշտոնը Մադուրոյի կողմից մինչև 2025 թվականը ստանձնելուց հետո: Մադուրոյի նոր ժամկետը Պերուի կառավարությունը անօրինական է անվանել և լիակատար աջակցություն է հայտնել Ազգային ասամբլեային`երկրի միապալատ խորհրդարանին, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ, բայց գրեթե բացակայում է երկրի քաղաքական կյանքից: