11/01/2019 13:16
Սու Չժենչանը դարձել է Թայվանի նոր վարչապետ
Թայվանի նոր վարչապետ է դարձել Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության նախկին նախագահ Սու Չժենչանը: Ուրբաթ նրա նշանակման մասին հայտարարել է կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը, հայտնում է թայվանյան Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը:
Սու Չժենչանն այս պաշտոնում փոխարինել է Ուիլյամ Լային (Լայ Ցինդե), որը հայտարարել էր, որ ուրբաթ կառավարության հետ միասին հրաժարական կներկայացնի:
Թայվանի կառավարության ներկայիս փոփոխությունը կապված է անցյալ տարվա նոյեմբերին տեղական իշխանության մարմինների ընտրություններում Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության պարտության հետ: Ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել Գոմինդան ընդդիմադիր կուսակցությունը: