12/01/2019 14:33
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները փակել են Արտաշատ- Երևան մայրուղին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ հանդես եկող քաղաքացիները փակել են Արտաշատ-Երևան մայրուղին։
«Տղերքը փակել են Արտաշատ-Երևան մայրուղին, մերսի ձեզ», - հայտարարեց ցուցարար Ջիվան Աբրահամյանը, որն էլ, իր հերթին, մի խումբ ցուցարարների հետ փակել է Երևան-Էջմիածին ճանապարհը։
Նա ասաց, թե բոլորն էլ օր-օրի միանալու են իրենց պայքարին։
Հարցին՝ որքա՞ն ժամանակ են փակ պահելու ճանապարհը, պատասխանեց՝ դեռ պարզ չէ։