12/01/2019 13:46
«Ով Մանվելին պաշտպանում ա, ուրեմն հայ չէ». Երևան-Էջմիածին ճանապարհը շարունակում է փակ մնալ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ հանդես եկող քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցերը։ Այս պահին փակ է Երևան- Էջմիածին ճանապարհը։
Էջմիածնի փոխոստիկանապետի բոլոր կոչերը՝ բացել ճանապարհը, անցան ապարդյուն։
«Ով Մանվելին պաշտպանում ա, ուրեմն հայ չէ», «ոստիկանը մերն է». այս կոչերով են ցույցը շարունակում ակտիվիստները։
Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, թե իրենց մոտ է հրավիրում Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին։
«Արմավիրի մարզից ընտրված բոլոր պատգամավորներին հրավիրում եմ այստեղ։ Եկեք, քանի որ այստեղ ձեր ընտրողներ են, եկեք ու տեր կանգնենք ձեր ընտրողներին։ Սպասում ենք բոլոր նրանց, ովքեր ստացել են մեր քվեն», - հայտարարեց Ջիվան Աբրահամյանը։