12/01/2019 14:48
Երևան-Էջմիածին ճանապարհը փակած ցուցարարներին է այցելել պատգամավոր Հայկ Սարգսյանը. ելք չկա, ճանապարհը չեն բացում
Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին ճանապարհը։
Ցուցարարների մոտ է ժամանել ԱԺ նորընտիր պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, ով խնդրեց ցուցարարներին բացել ճանապարհն ու պայքարի այլ ձևեր մշակել։
Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն էլ ասաց, որ ճանապարհը բացում են միայն շտապ-օգնության մեքենանարի համար։
«Դատական համակարգի դեմ կարող եք ավելի արդյունավետ ձեր ակցիան անել՝ նույն դատարանի շենքի մոտ», - կոչ արեց Հայկ Սարգսյանը։
Նա ասաց, թե ճանապարհ փակելով՝ ժողովրդին տրամադրում են իրենց դեմ։
«Հակառակ էֆֆեկտն է տեղի ունենում»,- ասաց նորընտիր պատգամավորը։
Ցուցարարները, սակայն, անդրդվելի են, նրանք հրաժարվեցին բացել ճանապարհը. ճանապարհը կբացեն այն ժամանակ, երբ «նորից փակեն Մանվելին»։