12/01/2019 12:13
Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջողները ճանապարհներ չեն փակի, կիրականցվի ավտոերթ
«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում շարունակվում է վաղ առավոտից մեկնարկած բողոքի ակցիան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման:
«Նախկին ռեժիմից պահպանված մարդ ա: Էդ մարդուն ամեն րոպե ազատության մեջ թողելը Նիկոլ Փաշինյանի դեմ է: Դա կարող է միտումնավոր արվի նախկին ռեժիմի կողմից, որպեսզի մեր վարչապետի ռեյտինգը փորձեն իջեցնել», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում պայքարի ուղղուց ետ կանգնել՝ տեղեկացնելով, որ նախապես հայտարարել էին ճանապարհները փակելու մասին, մինչդեռ ոստիկանության հետ խոսելուց հետո եկել են համաձայնության ու ճանապարհները չեն փակվելու:
«Ավտոերթ ենք անելու, քաղաքապետարանին իրազեկել ենք: Հետագա քայլերի մասին հիմա բան չեմ ասի, հետո տեղյակ կպահենք՝ ինչ ենք անելու»: