12/01/2019 11:24
Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ակցիա է իրականացվում «Զվարթնոց»-ի ճանապարհին
Այս պահին մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի սկզբնամասում: Նրանք պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին։
Ճանապարհահատվածին մի խումբ ոստիկաններ են կանգնած: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ շարունակելու են փակել ճանապարհներն այնքան ժամանակ, մինչև Գրիգորյանը չկալանավորվի:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, դրանք իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: