12/01/2019 15:41
Շատ հավանական է, որ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի. Հայկ Սարգսյան
Շատ հավանական է, որ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի, այս մասին Երևան-Էջմիածին ճանապարհը փակած ցուցարարներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Երկուշաբթի օրը տեղի է ունենալու վճիռը, ու շատ հավանական է, որ դատախազության հայցը բավարարվի ու Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի», - հայտարարեց նա։
Հայկ Սարգսյանը կոչ արեց ցուցարարներին ակցիան կազմակերպել երկուշաբթի օրը՝ դատարանի դիմաց։
«Ես էլ կմիանամ ձեզ», - ասաց նա։