ՀՀ քաղաքացիները պետք է հպարտ լինեն ոչ միայն զգացական իմաստով, այև ըստ էության՝ ապրելով օրենքի գերակայության երկրում. նախագահն ընդունել է վարչապետին (Տեսանյութ)

14/01/2019 13:57

ՀՀ քաղաքացիները պետք է հպարտ լինեն ոչ միայն զգացական իմաստով, այև ըստ էության՝ ապրելով օրենքի գերակայության երկրում. նախագահն ընդունել է վարչապետին (Տեսանյութ)


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը, տեղեկացնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

«Կրկին առիթ ունեմ Ձեզ շնորհավորելու՝ որպես շարժման և կուսակցության ղեկավար, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար: Ուզում եմ շնորհավորել նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:
Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի և, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են: Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի թավշյա հեղափոխության գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան։ Ստացել եմ առաջարկությունը Ազգային ժողովից և դրա հիման վրա ուրախությամբ կստորագրեմ Ձեզ Հանրապետության վարչապետ նշանակելու հրամանագիրը»,- Նիկոլ Փաշինյանին ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ նախագահը հստակ է ձևակերպել այն շրջանակը, որի շրջանակներում իր թիմը գործել է ու պիտի գործի։

«Հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական կյանքում նույնպես կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել և,ըստ էության,  Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլևս գոյություն չունի.

«Առնվազն քաղաքական կամքի և իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք: Եվ ես շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ այն փոփոխությունները, որոնք մենք ակնկալում ենք, չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքացիների այնպիսի մասնակցության, ինչպիսի մասնակցությամբ ապահովվել են մինչև այժմ եղած քաղաքական փոփոխությունները: Ինչպես Հայաստանում քաղաքական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիների և սփյուռքի միլիոնավոր մեր հայրենակիցների մասնակցությամբ, և նրանք իրենց բաժին պատասխանատվությունն ստանձնեցին, տնտեսական հեղափոխությունը նույնպիսի բանաձևով եմ պատկերացնում՝ իհարկե, պայմանով, որ կառավարությունը պետք է ստանձնի ժողովրդի առաջ իր ունեցած բոլոր պարտավորությունները և այդ պարտավորությունները կատարի»,- ասել է վարչապետը՝ կարևորելով պետական ինստիտուտների համագործակցությունը:

«Ըստ էության, մենք գործ ունենք նոր իրավիճակի հետ, և շատ կարևորում եմ նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը: Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, և մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և, իհարկե, փոխզսպումների և հակակշիռների համակարգ:

Ես ուզում եմ ասել, որ մենք՝ ես ինքս, մեր քաղաքական ուժը նվիրված է այդ տեսլականին և այդ գաղափարին:

Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, թափանցիկությունը մեզ համար կարգախոսներ չեն, այլ արժեքների համակարգ, որոնցով մենք առաջնորդվում ենք: Այդ ամենը պետք է անել այնպես, որ պետության կառավարելիութան մակարդակը չնվազի, մյուս կողմից՝ ավելանա կառավարման արդյունավետության, հաշվետվողականության, թափանցիկության մակարդակը: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իշխանություն ձևավորելու իրենց իրավունքն այլևս երբեք ոչ ոք իրենց ձեռքից ոչ միայն չի առնի, այլև նույնիսկ փորձ չի անի, նույնիսկ եթե այդպիսի փորձ անի, միանշանակ կձախողվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ վարչապետի այս խոսքերը զուտ խոսքեր չեն.

«Սրանք խոսքեր են, որոնց Դուք ոչ միայն հավատում եք, այլև նվիրված եք: Այսինքն, ինչ-որ իմաստով սա առաքելություն է Ձեր կողմից: Այս խոսքերն ինձ ուրախացնում են, քանի որ, ի վերջո, մենք բոլորս այստեղ ենք մի նպատակով, որպեսզի այս երկիրը դարձնենք աշխարհի լավագույն երկրներից մեկը, որպեսզի մեր քաղաքացիներն իսկապես հպարտ լինեն: Եվ ոչ միայն հպարտ լինեն զուտ զգացական իմաստով, այլ ըստ էության, այսինքն՝ հպարտ լինեն, որովհետև ապրելու են այն երկրում, որտեղ օրենքն ու օրինականությունը գերակայում են, որտեղ երկիրը կառավարվում է օրենքներով և Սահմանադրությամբ, ոչ թե ինչ-որ մեկի քմահաճությամբ: Երկիր, որտեղ իրենց բոլոր իրավունքները ոչ միայն հարգված են, այլև պաշտպանված»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով.

«Երբ ժամանակին խոսում էինք չորրորդ հանրապետության մասին, այն ինչ-որ իմաստով սիմվոլիկ բառախաղ էր թվում: Բայց, ըստ էության, նաև իմաստ ունի այն, որ ոչ միայն քաղաքական նոր իրավիճակ է, այլև կառուցվածքային իմաստով: Եվ ինչպես Դուք նշեցիք, շատ հստակ նորից պետք է ձևակերպվեն իշխանության տարբեր մարմինների պարտականությունները, նրանց իրավունքները: Շատ էական է, որ իշխանության բոլոր ճյուղերը՝ սկսած նախագահականից, կառավարությունը, Ազգային ժողովը և, ինչու ոչ, նաև չորրորդ իշխանությունը, կարողանան համագործակցել, ներդաշնակ լինել մի նպատակի համար, որը մեր երկիրն է»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:10 Տղամարդը թռիչքից առաջ բարձրացել է ինքնաթիռի թևի վրա և հայտնվել տեսանյութում Այսօր, 15:57 Կամբոջայում աղբից սրճարան են կառուցել (Տեսանյութ) Այսօր, 15:43 Կուբացի ընտանիքը հին կահույքից երաժշտական գործիքներ է ստեղծում (Տեսանյութ) Այսօր, 15:29 Oդանավը մեծ արագությամբ վայրէջք է կատարում ջրի վրա (Տեսանյութ) Այսօր, 15:14 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 15:00 «Ինտերը» 12 միլիոն եվրո է առաջարկում Ջեկոյի համար, սակայն «Ռոման» պահանջում է 20 մլն Այսօր, 14:51 Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով երկու կին է տուժել Այսօր, 14:40 Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Այսօր, 14:29 Բոլթոն. ԱՄՆ-ն չի հանգստանա մինչև Մադուրոն հրաժարական չտա Այսօր, 14:20 Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:12 Գյումրիի ավիամոդելավորման խմբակ. Երբ թռչել կարող են նույնիսկ սուզանավերը, կարևորը` ճիշտ նախագծվեն. Լուսանկարներ Այսօր, 14:06 Բեռնատարի թափքում պատանին հոսանքալարի է դիպել ու մահացել Այսօր, 13:55 Թուրքիայում թունավորման հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել Այսօր, 13:46 Ստեղծվում է բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան. Փաշինյան Այսօր, 13:37 Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին Այսօր, 13:23 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Այսօր, 13:14 ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում տարեկան զոհվում է մոտ 300-350 մարդ. փորձագետ (Տեսանյութ) Այսօր, 13:05 Փայտ տեղափոխող «ԳԱԶել»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների հրահանգին, հարվածելով նրանց մեքենային, փորձել է փախչել Այսօր, 12:58 Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացուն. նա մահացել է Այսօր, 12:43 Ոստիկանները գրպանահատի են բռնել Այսօր, 12:22 Շիրակցի արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել. Փաշինյանը խոստացավ օգնել Այսօր, 12:08 Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է +46-ի Այսօր, 11:53 Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Այսօր, 11:45 Ես չեմ հասկանում այս աթոռակռվի իմաստը, Արցախում ցնցումներն անթույլատրելի են. Արցախցի պատգամավոր Այսօր, 11:36 Ստեփանավանից Երևանին աղբատար մեքենա է օգնության հասել (Տեսանյութ) Այսօր, 11:23 Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Այսօր, 11:11 «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը (Տեսանյութ) Այսօր, 11:05 Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ պատանիները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Այսօր, 10:57 Սաակաշվիլին Գերագույն Ռադայի ընտրություններից հանել է իր կուսակցությանը Այսօր, 10:46 ​Հուսով եմ՝ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին Այսօր, 10:37 Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր. Աննա Հակոբյանը՝ սփյուռքահայ պաշտոնյային Այսօր, 10:28 Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ. Հանրապետականներ չեն եղել Այսօր, 10:17 «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությանը հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն Այսօր, 10:15 «Ժամանակ». Հարկային արտոնություն՝ միայն թվային արժույթի ստեղծմամբ զբաղվող ֆիզիկական անձանց Այսօր, 10:12 «168 Ժամ». Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են Ադրբեջանին թուրքական աջակցության մասին. Եվսեև Այսօր, 10:09 «Հրապարակ». Մտադիր են բժշկագիտական պետական կենտրոնը հանձնել Սամվել Ալեքսանյանին Այսօր, 10:07 «Փաստ». Պաշտպանության նախարարության նախկին շենքը ինչ ճակատագիր և ինչ կարգավիճակ ունի Այսօր, 10:01 «Հրապարակ». Արտոնյալ և «պախատ» անող գործարարներ՝ նոր Հայաստանում Այսօր, 09:57 «Փաստ». Առաջիկայում մեր երկրում նորանոր «իջևաններ» են սպասվում Այսօր, 09:53 «Ժամանակ». Իշխանությունը մտադիր է առաջիկայում Հրայր Թովմասյանին քրեական մեղադրանք առաջադրել Այսօր, 09:35 «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել 19/07/2019 19:51 Ցորենի արտում ստեղծել են Նիլ Արմսթրոնգի դիմանկարը (Տեսանյութ) 19/07/2019 19:41 Վիեննայի կենդանաբանական այգում ներկայացրել են նորածին փղիկին (Տեսանյութ) 19/07/2019 19:32 Մեքսիկայում կենդանաբույժը որդեգրել է կենգուրուիի ձագին (Տեսանյութ) 19/07/2019 19:23 Ջիբրալթարի Գերագույն դատարանը «Grace 1» լցանավի կալանքը երկարացրել է մինչև օգոստսի 15-ը 19/07/2019 19:19 Աթենքի մոտակայքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 19:16 Վարչապետի որոշ արտահայտություններ մոտ էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությունը վիրավորելուն. Թովմասյան 19/07/2019 19:12 Բողոքողներից ոմանք տարիներ շարունակ անտառը բիզնեսի վերածած անօրինական ծառահատումներ են արել՝ ոչ թե սոցիալական հարց լուծելով, այլ՝ հարստանալով. Վահե Ղալումյան 19/07/2019 19:06 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական 19/07/2019 18:56 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հայտարարվել է ուսումնական տագնապ 19/07/2019 18:54 Ի՞նչ է Ուկրաինան ուզում Ռուսաստանից 19/07/2019 18:50 Ռոբերտ Քոչարյանի գործն ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է. Հրայր Թովմասյան 19/07/2019 18:48 Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին 19/07/2019 18:45 Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը 19/07/2019 18:42 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի մրցույթ է հայտարարում 19/07/2019 18:25 «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Լիոնի» 16-ամյա կիսապաշտպանով 19/07/2019 18:16 Պատանի հրշեջ-փրկարարներն՝ ուշադրության կենտրոնում 19/07/2019 18:05 Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Մարուքյան 19/07/2019 17:58 Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:40 Արդարադատության նախարարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իր դատողությունները 19/07/2019 17:37 Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:29 Էկոնոմիկայի նախարարը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարավորությունները 19/07/2019 17:23 Տիբեթում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 17:16 Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 19/07/2019 17:06 Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է գործունակ լինի 19/07/2019 16:55 Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը 19/07/2019 16:53 Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկի) սպանության գործով որևէ անձ չի ձերբակալվել. ՔԿ 19/07/2019 16:43 ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր 19/07/2019 16:30 Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են. SHANTNEWS.am 19/07/2019 16:21 Պենտագոնին անհանգստացնում է ռուսական C-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունը 19/07/2019 16:05 Մերկելը հրաժարվում է առողջական խնդիրների պատճառով թողնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը 19/07/2019 15:55 Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության հետ 19/07/2019 15:47 Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 1271 դեպք-պատահար, որից 324-ն՝ արտակարգ բնույթի. դրանց հետևանքով կա 2 զոհ 19/07/2019 15:35 Կենդանիների դաժան սպանդ՝ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ. Econews.am 19/07/2019 15:26 «Между нами ԲՈԼՈԼԱ, իրար հետ գնանք յոլա». Հումորային նոր տեսահոլովակ՝ Անդրանիկ Հարությունյանի և «գազելի» հայտնի վարորդի մասնակցությամբ (Տեսանյութ) 19/07/2019 15:18 «Գալաթասարայը» «Ֆուլհեմից» 1.5 միլիոն եվրոյով վարձակալել է Սերիին 19/07/2019 15:08 Դուք թույլ եք տալիս, որ Հայաստանում կիրառվի սպիտակ եղեռն ասորի ժողովրդի նկատմամբ. Բաց նամակ կաթողիկոսին և վարչապետին 19/07/2019 14:56 ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը 19/07/2019 14:43 ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի. Քոչարյանի փաստաբան 19/07/2019 14:38 Զինվորների սնունդը շատ բարձր որակի է. հարցնում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է», հլը որ ասում են՝ միշտ է այսպես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 19/07/2019 14:26 Նավթի համաշխարհային գները նվազել են 19/07/2019 14:18 Սիսիանում պայթուցիկ սարքի միջոցով 74-ամյա բնակչի են սպանել 19/07/2019 14:06 ԲԴԽ անդամները կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ 19/07/2019 14:03 Քաբուլի համալսարանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել 19/07/2019 13:56 Իջևանում իրավիճակն այսօր հանգիստ է. քաղաքապետ 19/07/2019 13:49 Ավստրիայի արևմուտքում օդանավի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել 19/07/2019 13:40 Ֆիլիպիններում ՃՏՊ-ի հետևանքով 11 երեխա է մահացել 19/07/2019 13:34 Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները 19/07/2019 13:25 Վենեսուելայի ԱԳՆ. Իշխանությունները ցանկանում են խաղաղ գոյակցության հասնել ընդդիմության հետ 19/07/2019 13:19 Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան 19/07/2019 13:12 Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի 19/07/2019 13:06 Գլխավոր դատախազությունը պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստը 19/07/2019 12:57 Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ. երկու շաբաթից կլինի վերջնական որոշումը 19/07/2019 12:50 Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. Նա ԲԴԽ անդամ է 19/07/2019 12:45 Nordwind ավիաընկերության պահուստային ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում 19/07/2019 12:40 Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 19/07/2019 12:29 ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը 19/07/2019 12:20 Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն 19/07/2019 12:04 Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը 19/07/2019 11:55 Թեհրանը հերքում է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացման մասին լուրը

Տվյալ բաժնի վերջին նյութերը