14/01/2019 11:42
Նորընտիր պատգամավորներն առաջին փորձից չկարողացան գրանցվել (Տեսանյութ)
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին նորընտիր պատգամավորներն առաջին փորձից չկարողացան ճիշտ գրանցվել։
Նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովի՝ «գրանցում» կոչից հետո գրանցվեց 100 պատգամավոր։
«Չի գրանցվել 32-ը։ Միգուցե կոչակները ճիշտ չեն սեղմել։ Նորից նախապատրաստվեք գրանցման», - ասաց Կնյազ Հասանովը։
Երկրորդ փորձից արդեն գրանցվեց 120 պատգամավոր։