14/01/2019 13:39
Տորոնտոյում կրակոցների հետևանքով մեկ մարդ է վիրավորվել
Տորոնտոյի կենտրոնում կրակոցների հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, հայտնում է CTV հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Քինգի և Քոլբորն փողոցների խաչմերուկում՝ տեղական ժամանակով ժամը 16:40-ին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է հրազենային ծանր վնասվածքներ ունեցող մի մարդու: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակում:
Ոստիկանությունը ներկայումս հարցաքննում է վկաներին: Նախնական տվյալներով, հրձիգը միայնակ չի եղել: