14/01/2019 11:27
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են փոխնախարարներ ու փոխմարզպետեր
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամաբ զբաղեցրած պաշտոնից ազատվել են մի շարք պետական պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես զբաղեցրած պաշտոնից ազատվել են՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Տիգրան Ուլիխանյանը, վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը, վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյանն ու Արփինե Դավոյանը, վարչապտի խորհրդական Նիկոլայ Բաղդասարանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Արմեն Բոշյանը և վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։
Նշենք, որ վերոնշյալ պաշտոնյաները դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել են ՀՀ 7-րդ գումարման պատգամավորներ։