14/01/2019 11:00
Գդանսկի դանակահարված քաղաքապետը վիրահատվել է
Գդանսկի քաղաքապետը, որը վիրավորել էր հարձակման հետևանքով, վիրահատովել է, նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, լրագրողներին հայտարարել է հոսպիտալի բժիշկներից մեկը:
Դանակով զինված տղամարդը կիրակի երեկոյան հարձակվել է Պավել Ադամովիչի վրա Գդանսկում կայացած բարեգործական համերգի ժամանակ: Radio Gdansk–ը հայտնել է, որ Ադամովիչը դանակի վնասվածք է ստացել սրտի շրջանում:
Հարձակման համար կասկածվող 27-ամյա տղամարդը, որն ավելի վաղ 5,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել բանկի կողոպտման համար, իր գործողությունները բացատրել է վրեժով բանտում կրած խոշտանգումների համար: Ինչպես հայտնել է TVN24 հեռուստաալիքը, հղում անելով հետաքննության տվյալները, կասկածյալը քննիչներին հայտարարել է, որ բանտում «իր նկատմամբ շատ վատ են վարվել, ճաղերի հետևում իրեն նույնիսկ խոշտանգել են»՝ առանձնապես նշելով, որ դա տեղի է ունեցել ներկայում ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության աշխատանքի ընթացքում:
Գդանսկի ղեկավարը 15 տարի եղել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության անդամ, սակայն 2015 թվականին հեռացել է դրա շարքերից: