14/01/2019 13:49
Եգիպտոսը երեք ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը
Եգիպտոսի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կիրակի երեք ամսով երկարաձգել է երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, գրում է «Ալ Ահրամ» լրատվական պորտալը։
Ռեժիմի երկարաձգումն ուժի մեջ կմտնի Եգիպտոսի ժամանակով հունվարի 15-ի ժամը մեկից։
Եգիպտոսում 2017 թվականի ապրիլին երկրի նախագահը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Տանտայում և Ալեքսանդրիայում ահաբեկչական գործողություններից հետո։ Այն ժամանակ ավելի քան 50 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ տուժել: