Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն. Սունդուկյանի նախկին ռեժիսոր Տիգրան Գասպարյանը մեղադրում է Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին

17/01/2019 16:38

Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն. Սունդուկյանի նախկին ռեժիսոր Տիգրան Գասպարյանը մեղադրում է Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին


 

35 տարի աշխատելով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանն օրերս հեռացվել է թատրոնից՝ հաստիքի կրճատման պատճառաբանությամբ: Անձամբ ինքը՝ ռեժիսորը, համոզված է՝ պատճառաբանությունն արհեստածին է, իրական պատճառը ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի և տնօրեն Վարդան Մկրտչյանի՝ իրեն թատրոնում չհանդուրժելն է:

Տիգրան Գասպարյանը Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել 2012-ից 2015 թվականները: 2015-ին Արմեն Էլբակյանի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո, որպես գլխավոր ռեժիսոր, բնականաբար, նրա լիազորությունները կասեցվեցին: Սակայն բեմադրիչը շարունակեց մնալ ռեժիսորների հաստիքային ցուցակում:

Aysor.am-ը ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի հետ զրուցել է թատրոնից հեռացվելու  պատճառների, թատրոնի նախկին ու ներկա գեղարվեստական ղեկավարների ու տնօրենի միջև առկա լարվածության ու դրանից ծագած խնդիրների մասին:

- Պարոն Գասպարյան, շուրջ 2-3 տարի է՝ բարձրաձայնվում է այն մասին, որ նախորդ գլխավոր ռեժիսորների, այդ թվում՝ նաև Ձեր բեմադրությունները Սունդուկյան թատրոնի խաղացանկից դուրս են մնացել: Որքանո՞վ է այդ հայտարարությունն իրական, ինչո՞վ եք պայմանավորում տնօրենի և ներկայիս գեղարվեստական ղեկավարի նման մոտեցումը:

- Այդ ամենը սկսվել է ոչ թե երկու, այլ մոտ 4 տարի առաջ՝ 2015 թվականից, երբ Արմեն Էլբակյանն իր կնոջ շատ մոտ բարեկամ Դավիթ Հարությունյանի (Արդարադատության նախկին նախարար, վարչապետի (Հովիկ Աբրահամյան) աշխատակազմի նախկին ղեկավար՝ հեղ.) միջոցով եկավ ու որպես գեղարվեստական ղեկավար «խցկվեց» Սունդուկյան թատրոն: Սա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այնինչ, այդ ժամանակ թատրոնը՝ հանձինս ինձ, ուներ գլխավոր ռեժիսոր, ով կատարում էր նույն պարտականությունները: Այն ժամանակվա փոխնախարարը, ներկայացնելով նրան, այդ նշանակման մասին շատ ծիծաղելի մեկնաբանությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Սունդուկյան թատրոնում ամեն ինչ շատ լավ է, բայց ուզում են, որ էլ ավելի լավ լինի: Փոխնախարարը հայտարարեց, թե այս նշանակումով ոչինչ չի փոխվում: Բայց ինչպե՞ս չի փոխվում, եթե դրանից մեկ ու կես տարի հետո գլխավոր ռեժիսորի գործառույթն իմ վրայից հանեցին՝ ինձ թողնելով որպես ռեժիսոր: Ու ի վերջո հասան այնտեղ, որ հաստիքի կրճատումով թատրոնից ինձ հեռացրեցին… Սունդուկյան թատրոնի «էլբակյանականացումը» հենց առաջին օրից է սկսել, երբ նա մտավ նոր աշխատասենյակ, պատից հանեց Գաբրիել Սունդուկյանի, Վարդան Աճեմյանի ու Արմեն Գուլակյանի դիմանկարներն ու դրանց փոխարեն կախեց իր հոր նկարը: Այդ նկարները տեղ գտան թատրոնի սրահում: Հանգստի սենյակում էլ իր նկարն էր փակցրել…

- Ե՞րբ եք իմացել Ձեր ազատման մասին, ո՞րն էր Ձեզ հայտնած հիմնավորումը:

- Ես դեռ վաղուց գիտեի, որ իրենց քայլերը դեպի դա են տանում: Երբ իրեն (նկատի ունի Արմեն Էլբակյանին՝ հեղ.) բերեցին որպես գեղարվեստական ղեկավար, մի տեղ ասել էր՝ ամեն ինչ անելու եմ, որ ինքը (Տիգրան Գասպարյանը՝ հեղ.) ընդհանրապես թատրոնում չմնա: Այնպես որ, այս ամենի արմատները հեռվում են, նոր բան չէ: Գիտեք, երբ մարդն անօրինաբար է ուրիշի տեղում հայտնվում, բնականաբար, առաջին հերթին ուզում է ազատվել այդ մարդուց ու նրա ներկայացումներից, որոնք գովազդի կարիք էլ չունեն: Օրինակ՝ «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը դարձավ այդ երկյակի (նկատի ունի Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին՝ հեղ.) աչքի փուշը… Ի՞նչ անուն պիտի դնեին, որ ինձ հանեին աշխատանքից. իմ՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր եղած երեք տարիների ընթացքում Լոնդոնում ենք զարմացրել հանդիսատեսին, Թբիլիսիում, Բոստոնում, Բրեստում, Լոս Անջելեսում մեծ հաջողություններ ենք ունեցել, ու սա ամբողջը չէ: Սրանք և փառատոններ են, և հյուրախաղեր: Իսկ Արմեն Էլբակյանի գլխավորությամբ ո՞ւր են գնացել՝ զրո տեղ… Անունը դրեցին՝ հաստիքի կրճատում ու վերջ: Ասում են՝ մեզ բեմադրիչ պետք չէ, դրսից կհրավիրենք: Բայց եթե ներսում ունեք մարդ, ով այդքան գործ է արել ու ունակ է անելու, ինչո՞ւ եք դրսից հրավիրում… Ինձ զանգեցին դեկտեմբերի 28-ին, ասացին՝ թատրոնում ծանուցում ունեք, եկեք վերցրեք: Քաղաքում չէի, ասացի՝ թողեք պարեկների մոտ, երեկոյան կգամ կվերցնեմ: Բայց ասեցին՝ չէ, ուրեմն վաղը եկեք: Հաջորդ օրն էլ զանգեցին, թե՝ լավ, մի եկեք, ծանուցումը Ձեզ փոստով են ուղարկել: Բնականաբար՝ հասկացա, թե ինչի մասին է խոսքը… Ստացա հունվարի 9-ին: Մենակ ինձ չեն կրճատել, կրճատել են նաև այն դերասանուհիներին, ովքեր իրենց դեմ սեփական կարծիք ունեին և այդ մասին բարձրաձայնում էին… Իմ տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ՝ կրճատվել է 14 աշխատակից:

- Այդ թվում՝ և Ձեր կնոջը՝ Էռնա Ավետիսյանին են հեռացրել թատրոնից: Ի դեպ, նա ի՞նչ զբաղվածություն ուներ թատրոնում, «օգտագործո՞ւմ» էին նրա ներուժը:

- Այո՛, կնոջս էլ են կրճատել: Նրան զանգվածային տեսարաններում էին «օգտագործում», նաև՝ Կարինա Հարությունյանին, ով նույնպես կրճատման տակ հայտնվեց: Նրանք նախկինում զբաղված էին մի քանի ներկայացումներում՝ «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Որբերի ընտանիքը», «Դեպք մեդտրոյում», «Անվերադարձ ապագա»… Բայց քանի որ «էլբակյանական» ներկայացումներ չէին, հանվեցին խաղացանկից: Երկուսն իմ բեմադրությունն է, մեկը՝ Դավիթ Հարությունյանինը, մեկն էլ Ժան Նշանյանինը… Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն, ասում են՝ օժանդակ կազմը կրճատում ենք և վերջ: Բայց արի ու տես, որ դրա փոխարեն կանչում է իրենց «Խամաճիկների» թատրոնից, իր ուսանողներին: Էլի նոր մարդ բե՛ր, բայց քո թատրոնի արտիստների, ովքեր իսկապես ունակ են, կարգը բարձրացրո՛ւ, նորերին էլ տար օժանդակ կազմ: Ըստ օրենքի՝ առավելությունը հին աշխատողինն է: Ի՞նչ սկզբունքով են բերում, որպես իրենց աղանդի ներկայացուցիչնե՞ր, ո՞վ չգիտի դա: Մի հատ էլ նրանցից մեկին ասում են՝ դու չե՞ս ուզում դերեր խաղաս: Եթե հարցնում ես, ուրեմն համարում ես, որ կարող է, չէ՞: Է՜, բա որ կարող է, ինչո՞ւ ես կրճատում՝ փոխանակ կարգը բարձրացնելու: Այս ամեն ինչի տակն ի՞նչ կա…

- Միգուցե այդ կրճատումների կարիքը կա՞ր թատրոնում:

- Հավատացեք՝ եթե լիներ, ես դեռ այն ժամանակ կրճատումներ կանեի: Ես նման բան չեմ արել, ու եթե դրսից էլ դերասան էի հրավիրում, ապա միայն հույժ կարևոր պատճառով: Ես դեմ չեմ նոր դերասաններ, նոր ուժեր բերելուն, բայց դա պետք է անել, եթե կարիքը կա, ոչ թե հներից հրաժարվես ու թատրոնը զանգվածային ձևով քո մարդկանցով լցնելու… Սունդուկյան թատրոնը կից ստուդիա ունի, որը ժամանակին ես ու Արմեն Մարությանը վերաբացեցինք, ես էլ այնտեղ դասավանդում էի: Ինձ իմ իսկ վերաբացած ստուդիայից հանեցին: Մարության Արմենը, ով ստուդիայի տնօրենն էր, բառացիորեն ասաց՝ Տիգրան ջան, դու իմ «ախպերն» ես, բայց եթե ես քեզ չհանեմ, ստուդիան կփակեն… Դրանից ավելի էլ ո՞նց է լինում ապօրինությունը:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ այս ընթացքում որևէ նոր ներկայացում չեք բեմադրել: Որպես թատրոնի հաստիքային ռեժիսոր՝ նման առաջարկ չե՞ք ունեցել տնօրենից կամ գեղարվեստական ղեկավարից:

- Խոսակցության ժամանակ մի անգամ Վարդան Մկրտչյանն ինձ առաջարկեց բեմադրություն անել, բայց նույն պահին էլ միանգամից սահմանափակման մեջ դրեց՝ միայն ազգային գործ, մեր ուղղվածությունը դա է: Ես նրան պատասխանեցի, որ իմ տարիների գործունեությամբ արդեն հասել եմ այն աստիճանի, որ ինքս կարող եմ գործ ընտրել: Ազգային թատրոն չի նշանակում ազգային խաղացանկ: Նույն Ազգային գրադարանը հո մենակ հայ գրականության համար չէ՞, կամ՝ Ազգային պատկերասրահը մենակ հայ նկարիչների համար չէ՞: Եվ հետո, ավելի ազգային թեմա կա՞, քան «Ոտքի, դատարանն է գալիս», կամ՝ «100 տարի անց»-ը: Արել եմ, դրանք բեմ բարձրացնում ե՞ք, որ հիմա նորից ազգային եք պահանջում ինձանից: Վարդան Մկրտչյանն ասում է՝ ներկայացման «մաշվածություն» գոյություն ունի: Այդ ո՞ր մասն է մաշվել՝ թև՞ը, արմո՞ւնկը, ի՞նչը… Հեղափոխությունից հետո երևի մի քիչ զգուշացավ, զգաստացավ, 3-4 տարվա մեջ մեկ, թե երկու անգամ վերջերս դրվեց ներկայացումը: Ու նորից թնդաց՝ անտարբեր չթողնելով հանդիսատեսին…

- Դուք չեք համաձայնվում ազգային թեմային, իսկ ինքներդ որևէ գործ առաջարկե՞լ եք:

- Այո: Ու Ձեզ համար կրկնոմ եմ Արմեն Էլբակյանի խոսքերը՝ «не к спеху»… Մեկ՝ վռազ չի, մեկ՝ փող չկա, մեկ՝ մի ուրիշը պետք է բեմադրություն անի… Անընդհատ ինչ-որ պատճառաբանություններ էին լինում: Վերջ ի վերջո, ստացվեց, որ թեկուզ ոչ իմ մեղքով, բայց ես երեք տարի նոր ներկայացում չեմ բեմադրել… Բայց ախր չեք թողել, ես ձեզ շա՜տ գործեր եմ առաջարկել. Գորինի «Հիշատակի աղոթք»-ը, Ժան-Պոլ Սարտրի «Սատանան և Տեր Աստվածը», Իբսենի «Պեր Գյունտ»-ը… Երևի շատ «թույլ», «վատ» գործեր եմ առաջարկել, որ չեն ուզում (ժպտում է՝ հեղ.): Ու դեռ Վարդան Մկրտչյանը հայտարարում է, թե Տիգրան Գասպարյանը 3 տարի է՝ այս թատրոնի սովորական բեմադրիչ է, ոչ մի գործ չի արել ու փող է ստանում…

- Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում, որի հրապարակումը կլինի առաջիկա օրերին, տեղեկացրեց, որ «Սատանան և Տեր Աստվածը» հաստատված է եղել թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից, բայց Դուք այդպես էլ չեք բեմադրել:

- Ինձ էլ մի օր հանկարծակի ասացին, որ այդ ներկայացումը վաղուց հաստատված է եղել: Պարզվում է՝ ես էլ այդ գեղխորհրդի նիստին ներկա եմ եղել: Արձանագրությունը պահանջեցի: Ինչ-որ «թխած» թուղթ տվեցին, չհասկացա՝ ինչ էր: Պատկերացնո՞ւմ եք, այդ գեղխորհրդի անդամներից որևէ մեկը արձանագրության մեջ իր խոսքում չի անդրադառնում հաստատված ներկայացմանը, ես էլ, իմ խոսքում, ինչ-որ տեխնիկական հարցերից եմ խոսում՝ բեմից, հատակից, դեկորացիայից… Փաստորեն, իմ առաջարկած գործն ընդունում են, ու ո՛չ ե՞ս եմ ձայն հանում այդ մասին, ոչ էլ խորհրդի անդամներից մե՞կը: Դա հնարավո՞ր է, այդ ի՞նչ ծիծաղելի բաներ եք ասում… Դե լավ, համարենք՝ հաստատել եք, ես էլ այդ ներկայացումը չեմ արել: Բա դու տնօրեն ես, դու՝ գեղարվեստական ղեկավար ես, ինչո՞ւ քո աշխատողին չես կանչում, ասում՝ լսի, հաստատել ենք այս գործը, դու փող ես ստանում, այդ ի՞նչ իրավունքով չես անում: Ինչո՞ւ չեն կանչել, պահանջել ինձանից:

- Քանի որ Ձեր նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը, փաստորեն, սկսվել է Արմեն Էլբակյանի՝ Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո, այս քայլերի մեջ մասնագիտական խանդ տեսնո՞ւմ եք:

- «Գեղի կլուբի» մակարդակի իր ներկայացումները տեսե՞լ եք՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո», «Հարսնացուն Հյուսիսից»… Դրսում մարդիկ են լինում (հանդիսատես՝ հեղ.), մոտենում են՝ չիմանալով, որ բեմադրիչը ես չեմ, ու ասում՝ կներեք էլի, առաջին իսկ գործողությունից հետո դահլիճից դուրս եկանք… Բնական է՝ այն մարդն, ով այս ամեն ինչը արել է, մեծ հաջողություն ու վարկանիշ ունեցած ներկայացումները չպետք է հանդուրժի: Ի դեպ, մի բան ասեմ. իմ՝ գլխավոր ռեժիսոր եղած ժամանակ նախկին բեմադրիչի (Վահե Շահվերդյան՝ հեղ.) որևէ գործ չեմ հանել խաղացանկից: Վերջին 4 տարիների ընթացքում այդ թատրոնում բեմադրություններ են արել բացառապես Արմեն Էլբակյանը, իր դուստրը՝ Լիլի Էլբակյանն ու Խամաճիկների թատրոնից ևս մեկ բեմադրիչ: Մի ներկայացում էլ արել է Պատանի հանդիսատեսի ներկայիս գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, ում հետ Էլբակյանը վերջերս Աբովյանում կռիվ էր արել ու բառացի ասել՝ քանի դեռ ես այս թատրոնում եմ, «առը հա» թե այս թատրոնում դու ներկայացում կանես: Ներեցեք մեջբերած արտահայտությանս համար (ժպտում է՝ հեղ.)… Ի դեպ, դա բնական էր, Դավիթ Հարությունյանին ժամանակին ես էի հրավիրել թատրոն՝ բեմադրություն անելու.«Դեպք Մետրոյում» ներկայացման բեմադրիչն է:

- Արմեն Էլբակյանի՝ Ձեր վերը նշած ներկայացումները, ըստ թատրոնի վիճակագրության, ամենապահանջվածներից են ու լեփ-լեցուն դահլիճներ են ապահովում…

- Եվ գիտե՞ք ովքեր են այդ լեփ-լեցուն դահլիճներն ապահովում. եթե նախկինում գոնե 10-րդ դասարանցիներն էին գալիս, ապա հիմա 5-6-րդ դասարանի երեխաներին են բերում ու թվեր ներկայացնում: Սունդուկյան թատրոնը, կարծես, իր վրա է վերցրել Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆունկցիաները (ժպտում է՝ հեղ.): Հիմա ակադեմիական թատրոնը իր ֆունկցիան չի կատարում, մեռած օրգանիզմ է դարձել: Մենք էմոցիոնալ կերպով Մայր թատրոն ենք ասում Սունդուկյանին, իսկ դա նշանակում է, որ այն ինչ-որ առումով պետք է մյուս թատրոնների համար նշաձող հանդիսանա: Կկրկնվեմ ու նորից կասեմ՝ ազգային-ազգային ասելով դուք կործանում եք այդ թատրոնը: Եթե դու ուզում ես լավ մեքենա սարքել, ապա չպետք է կառչես քո կապույտ «ԵրԱԶ»-ից: Համաշխարհային արժեքները բա ինչի՞ համար են, համաշխարհային արժեք չիմացողը, չճանաչողը տգե՞տ է, թե՞ չէ: Ինչո՞ւ եք ուզում հանդիսատեսին տգետ սարքել, մեծացնել: Իբր ժողովրդի «ճաշակի» հետևի՞ց եք ուզում գնալ: Նորից հիշեցնում եմ Սևակի խոսքերը. «Գնալ ժողովրդի ճաշակով՝ նշանակում է՝ չծառայել ժողովրդին»: Ինձ թվում է, սա պետք է մեծ տառերով գրվի ու ամենուր փակցվի…

- Թատրոնից հեռացված լինելու մասին տեղեկանալուց հետո հանդիպել, առանձնազրույց ունեցե՞լ եք թատրոնի ղեկավարության հետ:

- Իմաստը… ես նրանց հետ պարզաբանելու ոչինչ չունեմ:

- Ձեր հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին միայն վերջին ամիսներին եք սկսել բարձրաձայնել՝ մեկտեղ նշելով, որ այդ ամենի արմատները ձգվում են մինչև 3-4 տարի առաջ: Ինչո՞ւ եք նոր բարձրաձայնում:

- Անկեղծ կասեմ՝ հեղափոխությունից առաջ այս մասին խոսելն անիմաստ էր: Երբ ամեն ինչ իրենց սատարող ՀՀԿ-ականների ձեռքերում էր, ի՞նչ պետք է անեին: Ո՞ր դատարանին դիմեի, երբ այդ ամեն ինչն անողն ու նրան բերողը Արդարադատության նախկին նախարարն էր, այն տարիների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Իմ աղմուկ բարձրացնելու իմաստը ո՞րն էր: Հեղափոխությունից հետո արդարությունը վերագտնելու միտումներ են նկատվում: Մյուս թատրոններում վախի մթնոլորտ ստեղծելը դժվար է, մեր թատրոնում այդ երկուսին հաջողվեց նման մթնոլորտ ստեղծել՝ այս կամ այն աշխատողին անհիմն նկատողություն տալով, աշխատանքից հեռացնելով, հեռացման մասին նախազգուշացնելով… Իսկ մարդիկ ապրելու, ընտանիք պահելու խնդիր ունեն, ու մտածում են՝ եթե Տիգրան Գասպարյանին հանեցին, մեզ հանելն ի՞նչ է իրենց համար, մեր հարցերը երկու օրում կլուծեն… Երբ առաջին անգամ բարձրաձայնեցի այս վախի մթնոլորտի մասին, զավեշտալի բան տեղի ունեցավ. Վարդան Մկրտչյանն ասաց՝ հաջորդ օրը բոլոր «կաբինետների» դռները բացեցի ու հարցրեցի՝ վախի մթնոլորտ կա՞, ու բոլորն ինձ վրա ծիծաղեցին: Ըստ իրեն՝ պետք է ասեին՝ այո՞, մենք վախենո՞ւմ ենք: Բա չծիծաղեին՝ ի՞նչ անեին:     

-  Պարոն Գասպարյան, այս հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում: Պատրաստվո՞ւմ եք որևէ քայլ ձեռնարկել՝ լինի հաշտության, թե՝ բողոքի:

- Հարցն իրենք ի նպաստ իրենց «լուծեցին», էլ ի՞նչ լուծում… Իրականում, իհարկե ես ինձ հասանելի բոլոր ճանապարհներով կփորձեմ արդարությունը վերականգնել, պայքարել…

- Պայքարել հանուն ինչի՞՝ վերադառնալու Սունդուկյա՞ն…

- Սունդուկյան թատրոնը՝ իմ տունը փրկելու կործանումից: Վարդան Մկրտչյանն ամեն օր հայտարարում է՝ այդքան լավ բաներ է արվում, ինչի՞ չեն ասում: Կներեք, իսկ ի՞նչն է լավ բանը՝ տոմսարկղի վերանորոգո՞ւմը, թվայնացո՞ւմը… Տղա ջան, թվայնացնելն ու տոմսարկղ վերանորոգելը թատրոնի համար առաջնահերթ չի, առաջնահերթը որակյալ, ճաշակով ներկայացում ունենալն է, որ հանդիսատեսդ այդ տոմսն առնի, գա նայի ու չհիասթափվի: Թե չէ երրորդական, չորորդական բաների մասին ես խոսում, որոնց մասին խոսելու կարիք էլ չկա: Կամ ասում են՝ փոքր բեմ է բացվելու: Գոնե գիտե՞ք, որ դրա մտահղացումը ժամանակին իմն է եղել, ուղղակի այն ժամանակվա տնօրենից ես միայն մեկ արտահայտություն էի լսում՝ փող չկա:

- Եթե, օրինակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հրաժարականը պահանջում էր ամբողջ թատերախումբը, ապա Սունդուկյան թատրոնի դեպքում այդպես չէ: Ձեր պայքարն ի՞նչ եղանակով է լինելու:

- Ես Ձեզ ասեմ՝ պատերի տակ բոլորն էին խոսում, բայց ես գիտեի, թե ո՞վ «պատերի տակ» խոսելով կմնա, ո՞վ՝ բարձրաձայն կարտահայտվի: Այո, արտահայտվեցին քչերը: Դաստիարակությունս թույլ չի տալիս անուններ տալ, բայց կան այդ մարդիկ, չէ՞, կարդալու են այս ասածս: Ես որևէ մեկին չե՛մ ասել՝ արի խոսիր, որևէ մեկին չե՛մ «հավաքագրել»: Ես «թայֆա» սարքող չեմ: Ես ասել եմ ու իմ կռիվն արել…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են