Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն. Սունդուկյանի նախկին ռեժիսոր Տիգրան Գասպարյանը մեղադրում է Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին

17/01/2019 16:38

Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն. Սունդուկյանի նախկին ռեժիսոր Տիգրան Գասպարյանը մեղադրում է Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին


 

35 տարի աշխատելով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանն օրերս հեռացվել է թատրոնից՝ հաստիքի կրճատման պատճառաբանությամբ: Անձամբ ինքը՝ ռեժիսորը, համոզված է՝ պատճառաբանությունն արհեստածին է, իրական պատճառը ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի և տնօրեն Վարդան Մկրտչյանի՝ իրեն թատրոնում չհանդուրժելն է:

Տիգրան Գասպարյանը Սունդուկյան թատրոնի գլխավոր ռեժիսորն է եղել 2012-ից 2015 թվականները: 2015-ին Արմեն Էլբակյանի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո, որպես գլխավոր ռեժիսոր, բնականաբար, նրա լիազորությունները կասեցվեցին: Սակայն բեմադրիչը շարունակեց մնալ ռեժիսորների հաստիքային ցուցակում:

Aysor.am-ը ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի հետ զրուցել է թատրոնից հեռացվելու  պատճառների, թատրոնի նախկին ու ներկա գեղարվեստական ղեկավարների ու տնօրենի միջև առկա լարվածության ու դրանից ծագած խնդիրների մասին:

- Պարոն Գասպարյան, շուրջ 2-3 տարի է՝ բարձրաձայնվում է այն մասին, որ նախորդ գլխավոր ռեժիսորների, այդ թվում՝ նաև Ձեր բեմադրությունները Սունդուկյան թատրոնի խաղացանկից դուրս են մնացել: Որքանո՞վ է այդ հայտարարությունն իրական, ինչո՞վ եք պայմանավորում տնօրենի և ներկայիս գեղարվեստական ղեկավարի նման մոտեցումը:

- Այդ ամենը սկսվել է ոչ թե երկու, այլ մոտ 4 տարի առաջ՝ 2015 թվականից, երբ Արմեն Էլբակյանն իր կնոջ շատ մոտ բարեկամ Դավիթ Հարությունյանի (Արդարադատության նախկին նախարար, վարչապետի (Հովիկ Աբրահամյան) աշխատակազմի նախկին ղեկավար՝ հեղ.) միջոցով եկավ ու որպես գեղարվեստական ղեկավար «խցկվեց» Սունդուկյան թատրոն: Սա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այնինչ, այդ ժամանակ թատրոնը՝ հանձինս ինձ, ուներ գլխավոր ռեժիսոր, ով կատարում էր նույն պարտականությունները: Այն ժամանակվա փոխնախարարը, ներկայացնելով նրան, այդ նշանակման մասին շատ ծիծաղելի մեկնաբանությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Սունդուկյան թատրոնում ամեն ինչ շատ լավ է, բայց ուզում են, որ էլ ավելի լավ լինի: Փոխնախարարը հայտարարեց, թե այս նշանակումով ոչինչ չի փոխվում: Բայց ինչպե՞ս չի փոխվում, եթե դրանից մեկ ու կես տարի հետո գլխավոր ռեժիսորի գործառույթն իմ վրայից հանեցին՝ ինձ թողնելով որպես ռեժիսոր: Ու ի վերջո հասան այնտեղ, որ հաստիքի կրճատումով թատրոնից ինձ հեռացրեցին… Սունդուկյան թատրոնի «էլբակյանականացումը» հենց առաջին օրից է սկսել, երբ նա մտավ նոր աշխատասենյակ, պատից հանեց Գաբրիել Սունդուկյանի, Վարդան Աճեմյանի ու Արմեն Գուլակյանի դիմանկարներն ու դրանց փոխարեն կախեց իր հոր նկարը: Այդ նկարները տեղ գտան թատրոնի սրահում: Հանգստի սենյակում էլ իր նկարն էր փակցրել…

- Ե՞րբ եք իմացել Ձեր ազատման մասին, ո՞րն էր Ձեզ հայտնած հիմնավորումը:

- Ես դեռ վաղուց գիտեի, որ իրենց քայլերը դեպի դա են տանում: Երբ իրեն (նկատի ունի Արմեն Էլբակյանին՝ հեղ.) բերեցին որպես գեղարվեստական ղեկավար, մի տեղ ասել էր՝ ամեն ինչ անելու եմ, որ ինքը (Տիգրան Գասպարյանը՝ հեղ.) ընդհանրապես թատրոնում չմնա: Այնպես որ, այս ամենի արմատները հեռվում են, նոր բան չէ: Գիտեք, երբ մարդն անօրինաբար է ուրիշի տեղում հայտնվում, բնականաբար, առաջին հերթին ուզում է ազատվել այդ մարդուց ու նրա ներկայացումներից, որոնք գովազդի կարիք էլ չունեն: Օրինակ՝ «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը դարձավ այդ երկյակի (նկատի ունի Արմեն Էլբակյանին և Վարդան Մկրտչյանին՝ հեղ.) աչքի փուշը… Ի՞նչ անուն պիտի դնեին, որ ինձ հանեին աշխատանքից. իմ՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր եղած երեք տարիների ընթացքում Լոնդոնում ենք զարմացրել հանդիսատեսին, Թբիլիսիում, Բոստոնում, Բրեստում, Լոս Անջելեսում մեծ հաջողություններ ենք ունեցել, ու սա ամբողջը չէ: Սրանք և փառատոններ են, և հյուրախաղեր: Իսկ Արմեն Էլբակյանի գլխավորությամբ ո՞ւր են գնացել՝ զրո տեղ… Անունը դրեցին՝ հաստիքի կրճատում ու վերջ: Ասում են՝ մեզ բեմադրիչ պետք չէ, դրսից կհրավիրենք: Բայց եթե ներսում ունեք մարդ, ով այդքան գործ է արել ու ունակ է անելու, ինչո՞ւ եք դրսից հրավիրում… Ինձ զանգեցին դեկտեմբերի 28-ին, ասացին՝ թատրոնում ծանուցում ունեք, եկեք վերցրեք: Քաղաքում չէի, ասացի՝ թողեք պարեկների մոտ, երեկոյան կգամ կվերցնեմ: Բայց ասեցին՝ չէ, ուրեմն վաղը եկեք: Հաջորդ օրն էլ զանգեցին, թե՝ լավ, մի եկեք, ծանուցումը Ձեզ փոստով են ուղարկել: Բնականաբար՝ հասկացա, թե ինչի մասին է խոսքը… Ստացա հունվարի 9-ին: Մենակ ինձ չեն կրճատել, կրճատել են նաև այն դերասանուհիներին, ովքեր իրենց դեմ սեփական կարծիք ունեին և այդ մասին բարձրաձայնում էին… Իմ տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ՝ կրճատվել է 14 աշխատակից:

- Այդ թվում՝ և Ձեր կնոջը՝ Էռնա Ավետիսյանին են հեռացրել թատրոնից: Ի դեպ, նա ի՞նչ զբաղվածություն ուներ թատրոնում, «օգտագործո՞ւմ» էին նրա ներուժը:

- Այո՛, կնոջս էլ են կրճատել: Նրան զանգվածային տեսարաններում էին «օգտագործում», նաև՝ Կարինա Հարությունյանին, ով նույնպես կրճատման տակ հայտնվեց: Նրանք նախկինում զբաղված էին մի քանի ներկայացումներում՝ «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Որբերի ընտանիքը», «Դեպք մեդտրոյում», «Անվերադարձ ապագա»… Բայց քանի որ «էլբակյանական» ներկայացումներ չէին, հանվեցին խաղացանկից: Երկուսն իմ բեմադրությունն է, մեկը՝ Դավիթ Հարությունյանինը, մեկն էլ Ժան Նշանյանինը… Կրճատել են նրանց, ովքեր «իրենց մարդիկ» չեն, ասում են՝ օժանդակ կազմը կրճատում ենք և վերջ: Բայց արի ու տես, որ դրա փոխարեն կանչում է իրենց «Խամաճիկների» թատրոնից, իր ուսանողներին: Էլի նոր մարդ բե՛ր, բայց քո թատրոնի արտիստների, ովքեր իսկապես ունակ են, կարգը բարձրացրո՛ւ, նորերին էլ տար օժանդակ կազմ: Ըստ օրենքի՝ առավելությունը հին աշխատողինն է: Ի՞նչ սկզբունքով են բերում, որպես իրենց աղանդի ներկայացուցիչնե՞ր, ո՞վ չգիտի դա: Մի հատ էլ նրանցից մեկին ասում են՝ դու չե՞ս ուզում դերեր խաղաս: Եթե հարցնում ես, ուրեմն համարում ես, որ կարող է, չէ՞: Է՜, բա որ կարող է, ինչո՞ւ ես կրճատում՝ փոխանակ կարգը բարձրացնելու: Այս ամեն ինչի տակն ի՞նչ կա…

- Միգուցե այդ կրճատումների կարիքը կա՞ր թատրոնում:

- Հավատացեք՝ եթե լիներ, ես դեռ այն ժամանակ կրճատումներ կանեի: Ես նման բան չեմ արել, ու եթե դրսից էլ դերասան էի հրավիրում, ապա միայն հույժ կարևոր պատճառով: Ես դեմ չեմ նոր դերասաններ, նոր ուժեր բերելուն, բայց դա պետք է անել, եթե կարիքը կա, ոչ թե հներից հրաժարվես ու թատրոնը զանգվածային ձևով քո մարդկանցով լցնելու… Սունդուկյան թատրոնը կից ստուդիա ունի, որը ժամանակին ես ու Արմեն Մարությանը վերաբացեցինք, ես էլ այնտեղ դասավանդում էի: Ինձ իմ իսկ վերաբացած ստուդիայից հանեցին: Մարության Արմենը, ով ստուդիայի տնօրենն էր, բառացիորեն ասաց՝ Տիգրան ջան, դու իմ «ախպերն» ես, բայց եթե ես քեզ չհանեմ, ստուդիան կփակեն… Դրանից ավելի էլ ո՞նց է լինում ապօրինությունը:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ այս ընթացքում որևէ նոր ներկայացում չեք բեմադրել: Որպես թատրոնի հաստիքային ռեժիսոր՝ նման առաջարկ չե՞ք ունեցել տնօրենից կամ գեղարվեստական ղեկավարից:

- Խոսակցության ժամանակ մի անգամ Վարդան Մկրտչյանն ինձ առաջարկեց բեմադրություն անել, բայց նույն պահին էլ միանգամից սահմանափակման մեջ դրեց՝ միայն ազգային գործ, մեր ուղղվածությունը դա է: Ես նրան պատասխանեցի, որ իմ տարիների գործունեությամբ արդեն հասել եմ այն աստիճանի, որ ինքս կարող եմ գործ ընտրել: Ազգային թատրոն չի նշանակում ազգային խաղացանկ: Նույն Ազգային գրադարանը հո մենակ հայ գրականության համար չէ՞, կամ՝ Ազգային պատկերասրահը մենակ հայ նկարիչների համար չէ՞: Եվ հետո, ավելի ազգային թեմա կա՞, քան «Ոտքի, դատարանն է գալիս», կամ՝ «100 տարի անց»-ը: Արել եմ, դրանք բեմ բարձրացնում ե՞ք, որ հիմա նորից ազգային եք պահանջում ինձանից: Վարդան Մկրտչյանն ասում է՝ ներկայացման «մաշվածություն» գոյություն ունի: Այդ ո՞ր մասն է մաշվել՝ թև՞ը, արմո՞ւնկը, ի՞նչը… Հեղափոխությունից հետո երևի մի քիչ զգուշացավ, զգաստացավ, 3-4 տարվա մեջ մեկ, թե երկու անգամ վերջերս դրվեց ներկայացումը: Ու նորից թնդաց՝ անտարբեր չթողնելով հանդիսատեսին…

- Դուք չեք համաձայնվում ազգային թեմային, իսկ ինքներդ որևէ գործ առաջարկե՞լ եք:

- Այո: Ու Ձեզ համար կրկնոմ եմ Արմեն Էլբակյանի խոսքերը՝ «не к спеху»… Մեկ՝ վռազ չի, մեկ՝ փող չկա, մեկ՝ մի ուրիշը պետք է բեմադրություն անի… Անընդհատ ինչ-որ պատճառաբանություններ էին լինում: Վերջ ի վերջո, ստացվեց, որ թեկուզ ոչ իմ մեղքով, բայց ես երեք տարի նոր ներկայացում չեմ բեմադրել… Բայց ախր չեք թողել, ես ձեզ շա՜տ գործեր եմ առաջարկել. Գորինի «Հիշատակի աղոթք»-ը, Ժան-Պոլ Սարտրի «Սատանան և Տեր Աստվածը», Իբսենի «Պեր Գյունտ»-ը… Երևի շատ «թույլ», «վատ» գործեր եմ առաջարկել, որ չեն ուզում (ժպտում է՝ հեղ.): Ու դեռ Վարդան Մկրտչյանը հայտարարում է, թե Տիգրան Գասպարյանը 3 տարի է՝ այս թատրոնի սովորական բեմադրիչ է, ոչ մի գործ չի արել ու փող է ստանում…

- Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում, որի հրապարակումը կլինի առաջիկա օրերին, տեղեկացրեց, որ «Սատանան և Տեր Աստվածը» հաստատված է եղել թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից, բայց Դուք այդպես էլ չեք բեմադրել:

- Ինձ էլ մի օր հանկարծակի ասացին, որ այդ ներկայացումը վաղուց հաստատված է եղել: Պարզվում է՝ ես էլ այդ գեղխորհրդի նիստին ներկա եմ եղել: Արձանագրությունը պահանջեցի: Ինչ-որ «թխած» թուղթ տվեցին, չհասկացա՝ ինչ էր: Պատկերացնո՞ւմ եք, այդ գեղխորհրդի անդամներից որևէ մեկը արձանագրության մեջ իր խոսքում չի անդրադառնում հաստատված ներկայացմանը, ես էլ, իմ խոսքում, ինչ-որ տեխնիկական հարցերից եմ խոսում՝ բեմից, հատակից, դեկորացիայից… Փաստորեն, իմ առաջարկած գործն ընդունում են, ու ո՛չ ե՞ս եմ ձայն հանում այդ մասին, ոչ էլ խորհրդի անդամներից մե՞կը: Դա հնարավո՞ր է, այդ ի՞նչ ծիծաղելի բաներ եք ասում… Դե լավ, համարենք՝ հաստատել եք, ես էլ այդ ներկայացումը չեմ արել: Բա դու տնօրեն ես, դու՝ գեղարվեստական ղեկավար ես, ինչո՞ւ քո աշխատողին չես կանչում, ասում՝ լսի, հաստատել ենք այս գործը, դու փող ես ստանում, այդ ի՞նչ իրավունքով չես անում: Ինչո՞ւ չեն կանչել, պահանջել ինձանից:

- Քանի որ Ձեր նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը, փաստորեն, սկսվել է Արմեն Էլբակյանի՝ Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո, այս քայլերի մեջ մասնագիտական խանդ տեսնո՞ւմ եք:

- «Գեղի կլուբի» մակարդակի իր ներկայացումները տեսե՞լ եք՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո», «Հարսնացուն Հյուսիսից»… Դրսում մարդիկ են լինում (հանդիսատես՝ հեղ.), մոտենում են՝ չիմանալով, որ բեմադրիչը ես չեմ, ու ասում՝ կներեք էլի, առաջին իսկ գործողությունից հետո դահլիճից դուրս եկանք… Բնական է՝ այն մարդն, ով այս ամեն ինչը արել է, մեծ հաջողություն ու վարկանիշ ունեցած ներկայացումները չպետք է հանդուրժի: Ի դեպ, մի բան ասեմ. իմ՝ գլխավոր ռեժիսոր եղած ժամանակ նախկին բեմադրիչի (Վահե Շահվերդյան՝ հեղ.) որևէ գործ չեմ հանել խաղացանկից: Վերջին 4 տարիների ընթացքում այդ թատրոնում բեմադրություններ են արել բացառապես Արմեն Էլբակյանը, իր դուստրը՝ Լիլի Էլբակյանն ու Խամաճիկների թատրոնից ևս մեկ բեմադրիչ: Մի ներկայացում էլ արել է Պատանի հանդիսատեսի ներկայիս գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, ում հետ Էլբակյանը վերջերս Աբովյանում կռիվ էր արել ու բառացի ասել՝ քանի դեռ ես այս թատրոնում եմ, «առը հա» թե այս թատրոնում դու ներկայացում կանես: Ներեցեք մեջբերած արտահայտությանս համար (ժպտում է՝ հեղ.)… Ի դեպ, դա բնական էր, Դավիթ Հարությունյանին ժամանակին ես էի հրավիրել թատրոն՝ բեմադրություն անելու.«Դեպք Մետրոյում» ներկայացման բեմադրիչն է:

- Արմեն Էլբակյանի՝ Ձեր վերը նշած ներկայացումները, ըստ թատրոնի վիճակագրության, ամենապահանջվածներից են ու լեփ-լեցուն դահլիճներ են ապահովում…

- Եվ գիտե՞ք ովքեր են այդ լեփ-լեցուն դահլիճներն ապահովում. եթե նախկինում գոնե 10-րդ դասարանցիներն էին գալիս, ապա հիմա 5-6-րդ դասարանի երեխաներին են բերում ու թվեր ներկայացնում: Սունդուկյան թատրոնը, կարծես, իր վրա է վերցրել Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆունկցիաները (ժպտում է՝ հեղ.): Հիմա ակադեմիական թատրոնը իր ֆունկցիան չի կատարում, մեռած օրգանիզմ է դարձել: Մենք էմոցիոնալ կերպով Մայր թատրոն ենք ասում Սունդուկյանին, իսկ դա նշանակում է, որ այն ինչ-որ առումով պետք է մյուս թատրոնների համար նշաձող հանդիսանա: Կկրկնվեմ ու նորից կասեմ՝ ազգային-ազգային ասելով դուք կործանում եք այդ թատրոնը: Եթե դու ուզում ես լավ մեքենա սարքել, ապա չպետք է կառչես քո կապույտ «ԵրԱԶ»-ից: Համաշխարհային արժեքները բա ինչի՞ համար են, համաշխարհային արժեք չիմացողը, չճանաչողը տգե՞տ է, թե՞ չէ: Ինչո՞ւ եք ուզում հանդիսատեսին տգետ սարքել, մեծացնել: Իբր ժողովրդի «ճաշակի» հետևի՞ց եք ուզում գնալ: Նորից հիշեցնում եմ Սևակի խոսքերը. «Գնալ ժողովրդի ճաշակով՝ նշանակում է՝ չծառայել ժողովրդին»: Ինձ թվում է, սա պետք է մեծ տառերով գրվի ու ամենուր փակցվի…

- Թատրոնից հեռացված լինելու մասին տեղեկանալուց հետո հանդիպել, առանձնազրույց ունեցե՞լ եք թատրոնի ղեկավարության հետ:

- Իմաստը… ես նրանց հետ պարզաբանելու ոչինչ չունեմ:

- Ձեր հանդեպ տեղի ունեցած անարդարության մասին միայն վերջին ամիսներին եք սկսել բարձրաձայնել՝ մեկտեղ նշելով, որ այդ ամենի արմատները ձգվում են մինչև 3-4 տարի առաջ: Ինչո՞ւ եք նոր բարձրաձայնում:

- Անկեղծ կասեմ՝ հեղափոխությունից առաջ այս մասին խոսելն անիմաստ էր: Երբ ամեն ինչ իրենց սատարող ՀՀԿ-ականների ձեռքերում էր, ի՞նչ պետք է անեին: Ո՞ր դատարանին դիմեի, երբ այդ ամեն ինչն անողն ու նրան բերողը Արդարադատության նախկին նախարարն էր, այն տարիների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Իմ աղմուկ բարձրացնելու իմաստը ո՞րն էր: Հեղափոխությունից հետո արդարությունը վերագտնելու միտումներ են նկատվում: Մյուս թատրոններում վախի մթնոլորտ ստեղծելը դժվար է, մեր թատրոնում այդ երկուսին հաջողվեց նման մթնոլորտ ստեղծել՝ այս կամ այն աշխատողին անհիմն նկատողություն տալով, աշխատանքից հեռացնելով, հեռացման մասին նախազգուշացնելով… Իսկ մարդիկ ապրելու, ընտանիք պահելու խնդիր ունեն, ու մտածում են՝ եթե Տիգրան Գասպարյանին հանեցին, մեզ հանելն ի՞նչ է իրենց համար, մեր հարցերը երկու օրում կլուծեն… Երբ առաջին անգամ բարձրաձայնեցի այս վախի մթնոլորտի մասին, զավեշտալի բան տեղի ունեցավ. Վարդան Մկրտչյանն ասաց՝ հաջորդ օրը բոլոր «կաբինետների» դռները բացեցի ու հարցրեցի՝ վախի մթնոլորտ կա՞, ու բոլորն ինձ վրա ծիծաղեցին: Ըստ իրեն՝ պետք է ասեին՝ այո՞, մենք վախենո՞ւմ ենք: Բա չծիծաղեին՝ ի՞նչ անեին:     

-  Պարոն Գասպարյան, այս հարցի լուծումն ինչպե՞ս եք տեսնում: Պատրաստվո՞ւմ եք որևէ քայլ ձեռնարկել՝ լինի հաշտության, թե՝ բողոքի:

- Հարցն իրենք ի նպաստ իրենց «լուծեցին», էլ ի՞նչ լուծում… Իրականում, իհարկե ես ինձ հասանելի բոլոր ճանապարհներով կփորձեմ արդարությունը վերականգնել, պայքարել…

- Պայքարել հանուն ինչի՞՝ վերադառնալու Սունդուկյա՞ն…

- Սունդուկյան թատրոնը՝ իմ տունը փրկելու կործանումից: Վարդան Մկրտչյանն ամեն օր հայտարարում է՝ այդքան լավ բաներ է արվում, ինչի՞ չեն ասում: Կներեք, իսկ ի՞նչն է լավ բանը՝ տոմսարկղի վերանորոգո՞ւմը, թվայնացո՞ւմը… Տղա ջան, թվայնացնելն ու տոմսարկղ վերանորոգելը թատրոնի համար առաջնահերթ չի, առաջնահերթը որակյալ, ճաշակով ներկայացում ունենալն է, որ հանդիսատեսդ այդ տոմսն առնի, գա նայի ու չհիասթափվի: Թե չէ երրորդական, չորորդական բաների մասին ես խոսում, որոնց մասին խոսելու կարիք էլ չկա: Կամ ասում են՝ փոքր բեմ է բացվելու: Գոնե գիտե՞ք, որ դրա մտահղացումը ժամանակին իմն է եղել, ուղղակի այն ժամանակվա տնօրենից ես միայն մեկ արտահայտություն էի լսում՝ փող չկա:

- Եթե, օրինակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հրաժարականը պահանջում էր ամբողջ թատերախումբը, ապա Սունդուկյան թատրոնի դեպքում այդպես չէ: Ձեր պայքարն ի՞նչ եղանակով է լինելու:

- Ես Ձեզ ասեմ՝ պատերի տակ բոլորն էին խոսում, բայց ես գիտեի, թե ո՞վ «պատերի տակ» խոսելով կմնա, ո՞վ՝ բարձրաձայն կարտահայտվի: Այո, արտահայտվեցին քչերը: Դաստիարակությունս թույլ չի տալիս անուններ տալ, բայց կան այդ մարդիկ, չէ՞, կարդալու են այս ասածս: Ես որևէ մեկին չե՛մ ասել՝ արի խոսիր, որևէ մեկին չե՛մ «հավաքագրել»: Ես «թայֆա» սարքող չեմ: Ես ասել եմ ու իմ կռիվն արել…

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:59 LIVE. Նարեկ Սամսոնյանի նամակը փոխանցում են ԱՄՆ դեսպանին Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը