Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան

17/01/2019 22:46

Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան


Aysor.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, երեկ Ազգային ժողովում, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց արտերկրում Հայաստանի մի շարք դեսպանների, ինչպես նաև ընդգծեց, որ տարիներ ի վեր դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ մարդիկ։ Սակայն Ձեր մասին խոսելիս, նա ասաց, որ Դուք մեր լավագույն դեսպաններից եք։ Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ։

- Թույլ տվեք չհամաձայնել ԱԺ նիստերի դահլիճում հնչած հայտնի ելույթի որոշ փաստերի հետ: Անկեղծորեն ցավում եմ, որ երկրի բարձրագույն ամբիոնից հնչեցին մտքեր ու տրվեցին որակումներ, որոնք անբարենպաստ ազդեցություն կարող են ունենալ մեր արտաքին քաղաքական ընթացքի վրա։ Քչերը կարող են տեսնել ու ընկալել խնդիրների այն բազմությունը, որն ամեն օր առանց ավելորդ փիառի լուծում են մեր դիվանագետները: Սա ծանր ու առաջնագծի աշխատանք է, որ հարգանք է պահանջում և վերաբերմունքի զգուշավորություն: Մենք ունենք փայլուն դեսպաններ, դիվանագետների մի լուրջ բանակ, որոնք տասնամյակներ շարունակ, առնվազն մինչ այս պահը, պատվով են կատարել քաղաքական ղեկավարությունների կողմից դրվող խնդիրները:

Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց։ Այնպես որ, եթե արտաքին քաղաքական բլոկի նոր ուղին այդ ինստիտուտի վարկաբեկումից ենք որոշել սկսել, վախենամ` այս ոլորտում շատ հեռու չգնանք։

- Ձեր անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն գործչի, կամ ուժի հետ կապ ունենալու կոնտեքստում։  Վերջին օրերին հատկապես ակտիվացան խոսակցությունները Ձեր և «Լուսավոր Հայաստան» կուսակցության կապի մասին։ Ըստ Ձեզ, ո՞րն է դրա պատճառը։

- Անկեղծ ասած խիստ զարմանալի է, որ այս բարդ իրավիճակում, երբ մեր առջև ծառացած բազում խնդիրներ կան ու կենացների փոխարեն շտապ լուծումներ են պետք, ժամանակ են կորցնում նման խոսակցություններին տեղի տալու՝ խնդիրների քանակը նվազեցնելու ուղղությամբ ուժերը մեկտեղելու փոխարեն։

Վաղուց սովորել եմ  կարդալ, զարմանալ, բայցև սպասել՝ հույսով, որ մարդիկ մի օր կհասկանան, որ իրենց հրամցված հերթական հորինվածքը հիմարություն էր` վստահ լինելով, որ հենց այդ պահին նորից կհորինվի մի նոր հեքիաթ՝ լի անհեթեթություններով: Ափսոսում եմ, որ այսպիսին է իրականությունը, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կհստականա:

- Շատ է խոսվում, որ Աժ-ում այսօր չկա իրական ընդդիմություն ու որքան էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսեն իշխող կուսակցության մեջ ներքին ընդդիմություն ձևավորելու ճանապարհով այս վակուումը լցնելու մասին, խնդիրը գնալով ավելի ցցուն է դառնալու։ Որքանո՞վ եք կիսում այս պնդումն ու որքանո՞վ իրական են ԱԺ-ում արմատական ընդդիմության բացակայության վտանգների մասին պնդումները։

- Իմ կարծիքով Հայաստանի ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել Աժ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետև, իմ ընկալմամբ, մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում։ Ժողովուրդը ձայնը տվել է իշխող մեծամասնությանը, իսկ մյուս ուժերը ձայն են ստացել որպես «Իմ քայլին» կից ուժեր։ Ի վերջո գոնե նախընտրական շրջանում ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստանն» առանձնապես չխոսեցին այն մասին, որ իրենք ընդդիմություն են «Իմ քայլին»՝ հաստատաբար գիտակցելով ու զգալով մարդկանց տրամադրությունները։ Իսկ ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս։

- Իսկ ի՞նչը կարող է դառնալ կոնսոլիդացիայի առանցք:

- Մեր ժողովուրդի պահանջը լավ ապրելու պահանջն է։ Ու հենց լավ ապրելու բողոքն է, որ շատերին անընդհատ ձայն բարձրացնելու է մղել։ Անցած երեսուն տարիների ընթացքում մենք իրականում հենց լավ ապրելու համար էինք բողոքում բոլոր հայտնի իրադարձությունների ժամանակ, թեպետ հաճախ այն քողարկում էինք այլ նպատակների ներքո։ Լավ ապրելու ցանկությանը զուգահեռվում է նաև պայքարի էյֆորիան ու այն տրանսֆորմացվում է որևէ մեծ, անորոշ գաղափարի համար պայքարի՝ շատ արագ շեղվելով նախնական պահանջմունքից։ Ցավոք, այդ պատմությունների վերջում, որպես կանոն, ապրում ենք ավելի վատ:

Եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, մինչև, որ չգա ուժ, որն անկեղծորեն կասի՝ մարդիկ լավ են ապրելու, ցույց կտա լավ ապրելու ճանապարհը, կներկայացնի ռազմավարություն և այն իրականություն դարձնելու ունակ թիմ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

02/10/2023 22:50 Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցություններ՝ Վահան Կոստանյանի և Շեյխ Խալիֆա Ալ-Հարիսի մասնակցությամբ 02/10/2023 22:34 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) 02/10/2023 22:21 «Ղարաբաղում այս պահի դրությամբ մինչև հազար հայ կա»․ ՄԱԿ առաքելություն 02/10/2023 22:05 Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք այն հանգամանքից, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» 02/10/2023 21:36 Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր․ Միրզոյանը՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 02/10/2023 21:26 Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ հայկական ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու պահանջով 02/10/2023 21:05 Կութի հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի բացած կրակի հետևանքով հայկական կողմն ունի զոհ և երկու վիրավոր․ Թիրախավորվել է նաև շտապօգնության մեքենան 02/10/2023 20:50 ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերից ուխտավորներ են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 02/10/2023 20:36 Սուրենավանի վարչական ղեկավարի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել․ «Փաստինֆո» 02/10/2023 20:25 Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ 02/10/2023 20:16 Վերջին 5 ժամերին Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստան մուտք չեն գործել 02/10/2023 20:06 Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ Գրանադայում կայանալիք հանդիպումն է քննարկել 02/10/2023 20:02 Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով 02/10/2023 19:50 Ոչ մի ժամանակավոր վարչակազմ չի կարող խաթարել ռուս-հայկական հարաբերությունները․ Լավրով 02/10/2023 19:39 Անհրաժեշտ է հետևողական ջանքեր ներդնել հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման գործում․ Գարեգին Երկրորդ 02/10/2023 19:27 Արմեն Գրիգորյանն Իրանում է 02/10/2023 19:15 Նոր ընտանիք կձևավորվի․ արցախցի և շիրակցի զույգը որոշել է ամուսնանալ 02/10/2023 18:59 Ես տեսել եմ դժոխքը, տեսել եմ աշխարհի վերջը․ այլ բառեր մտքիս չեն գալիս․ Հունան Թադևոսյան 02/10/2023 18:45 Թուրքիան նոր ԱԹՍ-եր է տրամադրում Ադրբեջանին 02/10/2023 18:30 Գրանադայում Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումից սպասելիքները Ալիևը քննարկել է Անգլիկան եկեղեցու առաջնորդի հետ 02/10/2023 18:16 Ինչպես է իրականացվելու Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը Հայաստանում 02/10/2023 18:06 Կիպրոսն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը 02/10/2023 17:56 Նարեկ Մալյանը քաղբանտարկյալ է․ Արսեն Բաբայան 02/10/2023 17:45 Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու օրդեր է տվել․ «Հետք» 02/10/2023 17:36 Թուրքիան Հայաստանի հետ քննարկում է «Զանգեզուրի միջանցքը» բացելու հարցը․ Թուրքիայի տրանսպորտի նախարար 02/10/2023 17:26 Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը մայրաքաղաքում ծնվել է 472 երեխա 02/10/2023 17:17 Արցախում բնակվող հայկական ծագումով բնակիչների գրանցման վերաբերյալ տվյալները Ադրբեջանը կեղծում է. Տիգրան Գրիգորյան 02/10/2023 17:09 Հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց 02/10/2023 17:03 «ԼՂ ժողովուրդը ստիպված էր լքել իր բնօրրանը»․ Արարատ Միրզոյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը 02/10/2023 16:57 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ (Տեսանյութ) 02/10/2023 16:55 Շիրակի մարզպետարանում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման ու կարիքների գնահատման հարցերը 02/10/2023 16:52 Կառավարությունը ժամանակային դադար է վերցնում, որ հասկանա՝ արցախցիները մնալու են այստե՞ղ, թե՞ գնալու են․ որքա՞ն գումար է նախատեսում ծախսել պետությունը 02/10/2023 16:38 Դրամի արժեզրկման հետևանքով երկիրը կարող է կանգնել դեֆոլտի առաջ. Պատգամավոր 02/10/2023 16:33 ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ. Նիկոլ Փաշինյան 02/10/2023 16:32 Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 416 դրամի 02/10/2023 16:30 Ի՞նչ է պատերազմը, մայրի՛կ. Երեխան` պատերազմական դրության պայմաններում. զրույց հոգեբան Լյուդմիլա Նանուշյանի հետ 02/10/2023 16:29 Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին. քննարկվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը 02/10/2023 16:24 Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ. ՊՆ 02/10/2023 16:18 Գործատուները, որոնք պատրաստակամ են համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության հարցով, կարող են ներկայացնել թափուր հաստիքները 02/10/2023 16:15 Արցախում մնացել են պաշտոնատար անձինք ու բնակչության քիչ զանգվածը (Տեսանյութ) 02/10/2023 16:13 Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք 02/10/2023 16:09 ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 520 անձ է ժամանել Հայաստան 02/10/2023 16:05 ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո 02/10/2023 15:53 Մենք ո՛չ հոգևորականից ենք աղոթք սպասում, ո՛չ էլ զանգի կարիք ունենք, մենք ընդամենն ուզում ենք, որ եկեղեցին լինի պոպուլիստ. Թովմաս ուրարակիր Առաքելյան (Տեսանյութ) 02/10/2023 15:29 Սոցիալական մանկավարժություն կրթական ծրագիրը դպրոցների համար պատրաստում է սոցիալական մանկավարժներ (Տեսանյութ) 02/10/2023 15:27 Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով 02/10/2023 15:18 Փաշինյանը Հայաստանը վերածում է Ուկրաինայի, բայց չզարմանաք, որ վերջում դառնանք մի նոր Բելառուս. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ) 02/10/2023 15:06 28-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին 02/10/2023 14:55 Սիմոնյանը և կիպրոսցի գործընկերը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրը 02/10/2023 14:47 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 02/10/2023 14:46 «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը 02/10/2023 14:39 21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե… 02/10/2023 14:37 «Սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում». Սոթքի համայնքապետը դիմել է արցախցիներին 02/10/2023 14:27 Գիշերային հետապնդում. Մոտոցիկլետով երիտասարդը զրկված էր վարելու իրավունքից 02/10/2023 14:14 Երևանում 28-ամյա տղան սպանել է քրոջ նախկին ամուսնուն 02/10/2023 14:05 ԼՂ-ից տեղափոխված փախստականների թվում կա 29 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ 02/10/2023 14:01 Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը 02/10/2023 13:59 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի 02/10/2023 13:54 Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. Մովսես Հակոբյան. ArmLur.am 02/10/2023 13:46 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ. Նիկոլ Փաշինյան 02/10/2023 13:39 Օգնությունն ավելացնելուց բացի, սպառնալիքները կասեցնելու միջոցներ են անհրաժեշտ. Ինյարիտու 02/10/2023 13:30 Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը հոկտեմբերի 4-ին և 5-ին ժամանակավորապես կդադարեցվի 02/10/2023 13:27 Գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 02/10/2023 13:20 Ադրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության միջազգային դրույթները 02/10/2023 13:13 Ադրբեջանի նախագահ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրել և պատասխանատվության ենթարկել. Ալֆրեդ դե Զայաս 02/10/2023 13:03 Մարտունիում մնացած մոտ 50 հոգուն ադրբեջանցիները ավտոբուսներով բռնի տեղահանել են մոտակա խաչմերուկ ու հայտնել, որ չեն կարող մնալ այնտեղ. Նարե Սիմոնյան 02/10/2023 12:57 Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան` օգնելու Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին 02/10/2023 12:51 Օր օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին. Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ 02/10/2023 12:45 Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը 02/10/2023 12:39 Հայաստանը 7-րդ օլիմպիական ուղեգիրն ունի 02/10/2023 12:29 Այսօր մենք կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել Հարավային Կովկասում․ Ալիև 02/10/2023 12:27 Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց. Տիգրան Աբրահամյան 02/10/2023 12:22 Աշխարհն անտարբեր հետևում է, թե ինչպես է տեղի ունենում ևս մեկ Հայոց ցեղասպանություն և հայերի բռնի տեղահանություն. Genocide Watch 02/10/2023 12:20 Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն 02/10/2023 12:17 Իսրայելը նպաստել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին. «Հաարեց» 02/10/2023 12:08 Ջրհեղեղներ՝ Թուրքիայում․ ջուրը լցվել է մետրոյի կայարան, փողոցները վերածվել են «լճերի». Լուսանկարներ 02/10/2023 11:59 Ընդդեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ցույցեր են նախատեսված եվրոպական 20 քաղաքներում․ Լուսանկարներ 02/10/2023 11:56 Մոլդովան հրաժարվել է գազ գնել «Գազպրոմից» 02/10/2023 11:47 Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի ՀՀ․ հանդիպելու է բռնի տեղահանվածներին 02/10/2023 11:37 Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է 02/10/2023 11:35 Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել. aravot.am 02/10/2023 11:30 Չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը 02/10/2023 11:22 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ. Արցախցի Մարիամի նամակը՝ դստերը 02/10/2023 11:07 Հայ ազգը քեզ հետ կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք. Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի մասին 02/10/2023 10:56 Մեծագույն երազանքս կդառնա Ստեփանակերտի հրապարակում մենահամերգիս իմ հարազատ, ժպտացող արցախցիներին կրկին տեսնելը. Սարգիս Ավետիսյան 02/10/2023 10:54 «Արբա» և «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի 02/10/2023 10:48 Հրդեհ` Արցախի պողոտայում․ տուժածներ չկան 02/10/2023 10:41 Կանիաշիր գյուղում այրվում է տուն 02/10/2023 10:40 Կրակոցներ՝ Կոտայքում, 4 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com 02/10/2023 10:36 Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավորված Վագիֆ Խաչատրյանին 02/10/2023 10:34 Նիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերը. Շարմազանով 02/10/2023 10:26 Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին 02/10/2023 10:13 Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ 02/10/2023 10:03 Երևանում, Արարատում և Սյունիքում լույս չի լինի 02/10/2023 09:49 Արցախահայության վերաբնակեցման համար ՀՀ-ին տրված գումարներով պետք է մարդկանց համար տներ գնվեն 02/10/2023 09:31 Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ 02/10/2023 09:26 Արցախի 3 նախկին նախագահները, կառավարության մեծ մասը վերադարձել են Հայաստան 01/10/2023 22:54 Փաշինյա՛ն, թող հայրենիք փրկենք․ մտածի՛ր առաջարկիս մասին․ Օսկանյան (Տեսանյութ) 01/10/2023 22:11 Փրկարարները Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր հասցրել են աղոթք բարձրացնել 01/10/2023 21:44 Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում

Տվյալ բաժնի վերջին նյութերը