Արցախի պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին

18/01/2019 16:59

Արցախի պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին


Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 29-րդ տարելիցի առթիվ: Հայտարարության տեքստը՝ ստորև.

1. 1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր: Հունվարի 13-ին Բաքվում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքից հետո, կանխավ մշակված ծրագրի համաձայն, հավաքված մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելու» նպատակով:

2. Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում միայն իր ազգային պատկանելիության համար Բաքվի հայությունը ենթարկվեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ, սակայն ըստ մեր վերջին հետազոտությունների՝ սպանվել է շուրջ 450 մարդ:

3. Հունվարի 18-ին Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով:

4. Միայն 1990թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի ազգային ճակատի զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, դադարեցրեցին հայերի յոթօրյա կոտորածները:

5. 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»:

6. Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված մարդկության դեմ այդ հանցագործությունը արագացրեց և գրեթե ավարտին հասցրեց Ադրբեջանում հայ բնակչության լրիվ էթնիկ զտումը: Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Սումգաիթ, Կիրովաբադ և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր և  բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր:

7. Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները:

8. Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:

9. Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

10. Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին,  այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/08/2019 19:31 Կոնտեն խնդրել է «Ինտերի» ղեկավարությանը ձեռք բերել Վիդալին 22/08/2019 19:20 Պենտագոնի ղեկավարը չի վստահում Կիմ Չեն Ընին 22/08/2019 19:12 ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Սեուլին մեղադրել է նոր սառը պատերազմ հրահրելու համար 22/08/2019 19:00 Չինաստանն անցնում է ճգնաժամերի կանխման նոր ռազմավարության 22/08/2019 18:53 Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 22/08/2019 18:47 Աֆղանստանում ամերիկացի զինվորներ են սպանվել 22/08/2019 18:40 ԱՄՆ պետքարտուղարը Դանիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը 22/08/2019 18:31 Կալիֆոռնիական օդանավակայանի թռիչքուղու վրա օդանավ է այրվել 22/08/2019 18:23 Տարանտինոն առաջին անգամ հայր է դառնալու 22/08/2019 18:17 Մեկ Գյումրիում, մեկ՝ Երևանի մեր ընկերներից մեկի տանը, նույնիսկ Օպերայի թատրոնում ենք փորձ արել. Արսեն Միքայելյանը՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մասին 22/08/2019 18:13 Արաբական կոալիցիան Եմենում խոցել է հուսիների անօդաչուներ 22/08/2019 18:04 Զելենսկին մեկնաբանել է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը 22/08/2019 17:51 Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ 22/08/2019 17:44 «ՊՍԺ»-ն հրաժարվել է Նեյմարին բաց թողել «Ռեալ» 22/08/2019 17:31 Հրդեհների տեսանկյունից այս տարին մեր մոլորակի համար շատ վատն էր. այրվում է Ամազոնը (Լուսանկարներ) 22/08/2019 17:22 Կառավարությունը հստակեցնում է Արցախի ընտրական գործընթացները «երաշխավորելու» իր գործիքակազմը. փորձագետ 22/08/2019 16:57 Օրերս հարցաքննվել է «ՍԱՍ»-ի Արտակը 22/08/2019 16:48 Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ 22/08/2019 16:32 Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով 22/08/2019 16:13 Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը 22/08/2019 16:09 Կամավորություն՝ մարդկանց տանիքով ապահովելու համար 22/08/2019 16:03 Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում առաջացած ջրամատակարարման խնդիրների հարցով 22/08/2019 15:48 Վաշինգտոնի նահանգապետը հրաժարվել է մասնակցել նախընտրական քարոզարշավին 22/08/2019 15:37 Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք (Տեսանյութ) 22/08/2019 15:20 Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Ռոբերտ Քոչարյանի գործով 22/08/2019 15:14 Իսրայելն օդանային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին 22/08/2019 15:00 Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել. Դանիել Իոաննիսյան 22/08/2019 14:46 Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայ-Ռուսական համալսարանում գենոմիկայի ոլորտի գիտակրթական ու հետազոտական գերազանցության կենտրոն կհիմնվի 22/08/2019 14:41 Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել 22/08/2019 14:32 Օգոստոսի 23-ին Նոր Նորքում ջուր չի լինի 22/08/2019 14:16 ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը 22/08/2019 14:05 Պետք է ապավինել փորձագետների գնահատականներին և առաջնորդվել դրանով. Ջանջուղազյանն՝ Ամուլսարի մասին 22/08/2019 13:32 Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան 22/08/2019 13:22 ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար 22/08/2019 13:08 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 22/08/2019 12:55 Ոստիկանները բացահայտել են Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը (Տեսանյութ) 22/08/2019 12:45 Պետտուրքի մայր գումարը 6 ամսում վճարելու դեպքում տաքսու վարորդները կազատվեն տույժերից. պարզաբանում 22/08/2019 12:36 Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից. Shamshyan.com 22/08/2019 12:22 Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը 22/08/2019 12:15 Ժամանակն է Արցախում հայտնաբերել նոր հանքավայրեր. Սերգեյ Վարդանյան 22/08/2019 12:01 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 22/08/2019 11:55 Կառավարությունն արտոնություն տրամադրեց 3 ընկերության գերակա ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար. կիրականացվի 11,3 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր 22/08/2019 11:51 Կառավարությունն «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին 16 մլն 200 հազար դրամ կհատկացնի 22/08/2019 11:38 Հայաստանում սիբիրյան խոցի լաբորատոր հաստատված 8 դեպք է գրանցվել 22/08/2019 11:33 Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության հրապարակումը Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ, առնվազն, մտորելու տեղիք է տալիս. փորձագետ 22/08/2019 11:27 Ի՞նչ վտանգ է սպառնում, որ պետք է ԱԺ դապասները փակենք, ոստիկանական շարքեր կանգնեցնենք. Վարդգես Գասպարի 22/08/2019 11:17 Երկրաշարժ՝ Արցախում 22/08/2019 11:12 Մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 2,1 մլրդ դրամ 22/08/2019 11:07 Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 22/08/2019 11:04 Վարդգես Գասպարին ակցիա է իրականացնում կառավարության շենքի մոտ (Տեսանյութ) 22/08/2019 10:52 Հանրաքվեն լավագույն տարբերակը չէ. չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսն ավելի մեծ դեր խաղա էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես. Թունյան 22/08/2019 10:38 ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու (Տեսանյութ) 22/08/2019 10:36 Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրենը մեկնում է Սիրիա 22/08/2019 10:18 Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 83 հրդեհ. ընդհանուր ընդգրկելով մոտ 137 հա տարածք 22/08/2019 10:15 Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ 22/08/2019 10:11 Ծիծեռնակաբերդի զբոսայգում այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ 22/08/2019 10:09 «Ժամանակ». Ի՞նչ ճանապարհով է ձեռք բերվել Էջմիածնի կենտրոնում գտնվող Սեյրան Սարոյանի առանձնատունը 22/08/2019 10:06 «Հրապարակ». «Արմեն Սարգսյանի հետ 87-ից ունենք ընկերական շփումներ» 22/08/2019 10:03 Բացահայտվել է Մասիվցի Անդիկի սպանության դեպքը, նրան սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ 22/08/2019 10:03 «Ժամանակ». Արցախի նախագահի ընտրապայքարում ևս մեկ թեկնածու է նշմարվում. Ո՞վ է Ռուստամ Իսրայելյանը 22/08/2019 10:00 «Հրապարակ». Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը կարող է «Իմ քայլը» խմբակցության տրոհման պատճառ դառնալ 22/08/2019 09:56 «Հրապարակ». Տաթևիկ Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները լարված են 22/08/2019 09:53 «Ժամանակ». Արցախյան պատերազմի ժամանակ թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք ինչո՞ւ որևէ կարգավիճակ չունեն 22/08/2019 09:49 «Հրապարակ». Մեգանախարարություններում դեռևս անորոշ վիճակ է 21/08/2019 21:48 ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան 21/08/2019 20:10 Այսօր ցանկացած ֆուտբոլիստ արժե 100 միլիոն, նույնիսկ՝ ոչինչ ցույց չտալով. Կրիշտիանու Ռոնալդու 21/08/2019 20:01 Քաբուլում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի 21/08/2019 19:50 Կանադայում արջը հոշոտել է ֆրանսիացի կոմպոզիտորին 21/08/2019 19:41 Թրամփն ու Մակրոնը պայմանավորվել են Ռուսաստանին G7 հրավիրելու վերաբերյալ 21/08/2019 19:34 Երկար եմ սպասել. երգչուհի Մերի Քոչարյանն իրականացրեց իր ամենասպասված հանդիպումը (Լուսանկարներ) 21/08/2019 19:29 Կիանու Ռիվզը նկարահանվում է «Մատրիցայի» չորրորդ մասում 21/08/2019 19:24 Ինձ թվում էր՝ կդառնամ այն հայրիկներից, ովքեր սկսում են պայքարել հակառակ սեռի համար. դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը սպասում են երկրորդ զավակին 21/08/2019 19:19 «Ռենն» ու «Միլանը» հետաքրքրվում են «Լեսթերի» կիսապաշտպան Սիլվայով 21/08/2019 19:15 Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում 21/08/2019 19:12 «Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի ժողովրդավարության բարեկամը». Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ 21/08/2019 19:11 Ամուլսարը՝ Նիկոլի ստերի հայելի. Մարգարիտ Եսայան 21/08/2019 18:56 Վահե Պարազյանը Հայաստան է եկել պարտատերերից թաքնվելու համար. նրա դեմ նոր հաղորդում է ներկայացվել ՀՀ իրավապահներին (Տեսանյութ) 21/08/2019 18:48 Տեղեկատվություն օգոստոսի 22-23 ջրանջատումների մասին 21/08/2019 18:35 Գարեգին Բ Կաթողիկոսի օրոք Մայր Աթոռի պատմական արժեքներն ու սրբությունները ստացել են համապատասխան փաստաթղթավորումը. Վահրամ քահանա Մելիքյան 21/08/2019 18:26 Լարրի Քինգն ամուսնալուծվում է յոթերորդ կնոջից 21/08/2019 18:15 Մադուրոն վստահեցրել է, որ իր ներկայացուցիչներն «ամիսներ շարունակ» շփվում են ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ 21/08/2019 18:03 Շարունակվում են Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները 21/08/2019 17:43 Վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են. Տիգրան Ավինյան 21/08/2019 17:21 Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձը 21/08/2019 17:15 Օգոստոսի 22-ին Լոռու և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում գազ չի լինի 21/08/2019 17:05 «Նոր ՇՄԱԳ-ի անցկացման հարցին արժե պատասխանել ավելի խորը ուսումնասիրությունից հետո». վարչապետի մոտ խորհրդակցությունն ավարտվեց 21/08/2019 16:54 Անգլիայում նորածինը մահացել է մոր կրծքի կաթի պատճառով 21/08/2019 16:45 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ 21/08/2019 16:38 ՊԵԿ նախագահի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Գյումրի 21/08/2019 16:27 Ryanair-ը չվերթներ կիրականացնի Վրաստանի երկու օդավանակայաններից 21/08/2019 16:23 «Կանեփ-կակաչ-2019» միջոցառման ընթացքում մեկ օրում հայտնաբերվել և ոչնչացվել է վայրի աճած կանեփի 2810 կգ զանգված (Տեսանյութ) 21/08/2019 16:17 «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր 21/08/2019 16:05 Քոչարյանի գործով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից. Հայտարարություն 21/08/2019 15:54 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աշոցքում 21/08/2019 15:48 Գյումրու օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների օգոստոսի 25-26-ի չվացուցակները 21/08/2019 15:37 «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքը 21/08/2019 15:20 Վերջին 20 օրերին հանրապետությունում տեղումներ գրեթե չեն դիտվել. ՀՀ ողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. Սուրենյան 21/08/2019 15:13 ԵԱՀԿ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի 21/08/2019 15:01 Վարչապետը «RyanAir» ավիաընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ընկերության՝ Հայաստան մուտք գործելուն վերաբերող հարցեր 21/08/2019 14:50 Պաշտպանի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը