18/01/2019 14:13
Windows-ում նոր շորթիչ-վիրուս է հայտնաբերվել
Կիբեռանվտանգության բնագավառի հետազոտողերը հայտնել են Djvu շորթիչ-վիրուսի միջոցով ցանցահենային հարձակումների տարածման մասին: Վնասաբեր ծրագրային ապահովումը հայտնվում է համակարգչում, երբ օգտատերը քաշում է, այսպես կոչված, «քրյակներ» (թույլատրագրված սոֆթի և խաղերի «կոտրանքի» համար ծրագրեր) և հավելվածներ բրաուզերում գովազդային բաններների արգելափակման համար, հայտնում է Bleeping Computer պորտալը:
Փորձագետները պարզել են, որ վիրուսը համակարգչում բեռնում է չորս ֆայլ, որոնք կազմալուծում են օպերացիոն համակարգի աշխատանքը: Ըստ որում էկրանին հայտնվում է կեղծ հաղորդագրություն Windows-ի նորացման մասին: Ծրագիրը կաթվածահար է անում համակարգի աշխատանքը և կարող է ծածկագել նոր ֆայլեր: Վարակումից հետո կարելի է գտնել փաստաթուղթ՝ շորթիչների տվյալներով:
Վերծանման գինը չի նշվում: Առանց ցանցահենների օգնության տվյալները վերադարձնել առայժմ հնարավոր չէ: