18/01/2019 10:17
«Հրապարակ». «Լուսավոր Հայաստանը» կստանա մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրելուց հետո անցնելու է փոխնախագահների հարցին։ Ըստ որոշ տեղեկությունների, «Լուսավոր Հայաստանը» կստանա մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ղեկավարելու է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ԲՀԿ ներկայացուցիչները կնշանակվեն «Իմ քայլի» ղեկավարած երկու հանձնաժողովների փոխնախագահներ՝ պաշտպանության և տարածքային կառավարման։ Առաջինում փոխնախագահի թեկնածուն Սերգեյ Բագրատյանն է, երկրորդում, ամենայն հավանականությամբ՝ Վարդևան Գրիգորյանը»: