18/01/2019 13:29
ԱՄՆ Պետդեպը հորդորել է իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի
ԱՄՆ Պետդքարտուղարությասն ղեկավարությունը երկրում բյուջետային ճգնաժամի պատճառով արձակուրդ ուղարկված իր աշխատակիցներին հորդորել է հաջորդ շաբաթ վերադառնալ աշխատանքի: Պետքարտուղարի տեղակալի պարտականությունները կատարող Բիլ Թոդի հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչությունը միջոցներ է ձեռնարկել ֆեդերալ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցման պայմաններում աշխատավարձ վճարելու իր աշխատակիցներին:
«Շատ կարևոր է, որ Պետքարտուղարությունը կատարի իր առաքելությունը՝ լինելով այն գերատեսչությունը, որը պատասխանատու է ազգային անվտանգության համար»,- Թոդի հայտարարությունից մեջբերել է արել Reuters գործակալությունը:
2018 թվականի դեկտեմբերի 22-ից դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել էր բյուջետային միջոցների բացակայության պատճառով: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Կոնգրեսում հանրապետականներին ու դեմոկրատներին չի հաջողվել համաձայնեցնել բյուջեի պարամետրերը, որում Թրամփը և նրա կուսակիցները վերջնագրի ձևով ցանկանում են միջոցներ ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար: