Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք. Արմեն Սարգսյան

18/01/2019 12:13

Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք. Արմեն Սարգսյան


Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում այցելել են Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի։
 
Նրանք ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
 
Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հայաստանի նախագահն «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Մեկ տեղում հավաքված է ամեն ինչ՝ հայկական պետականությունն իր դրոշով և զինանշանով, հայ առաքելական եկեղեցին և, իհարկե, մեր ապագան՝ դպրոցը,- ասել է նախագահ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով հայ համայնքին միասնականության, նվիրվածության, հայրենասիրության և ազգային արժեքների պահպանության համար։ - Կուզենայի ձեզ հետ միասին ապրել այն օրը, երբ մենք կմոռանանք «սփյուռք» բառն ու բոլորս հայաստանցի լինենք։ Մեր բոլորի կիզակետն ի վերջո հայրենիքն է, սակայն ուզում եմ ձեզ հետ կիսվել նաև մեկ այլ մտքով։
 
Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն է, որովհետև մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել, որ մենք փոքր պետություն ենք կամ նույնիսկ ունենք փոքր երկու պետություն, բայց համաշխարհային ազգ ենք` իրար հետ շատ սերտ կապված։ Մենք ստեղծել ենք 21-րդ դարի փոքրիկ տիպարը, որովհետև 21-րդ դարում ամբողջ աշխարհը, ողջ աշխարհի բնակչությունը, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Ավստրալիայից մինչև Ռուսաստան, Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ, ապրելու է որպես մեկ ընդհանուր ընտանիք՝ մարդկության ընտանիք: Աշխարհը գնալով փոքրանում է, քանի որ բնակչությունն է մեծանում: Փոքրանում է, որովհետև բոլորս իրար հետ կապված ենք:
 
Փոքրանում է, որովհետև եթե քսան տարի առաջ մեկը ասեր, որ Հայաստանում տեղի կունենան փոփոխություններ, զարգացումներ և դուք կարող եք նույնիսկ հեռվից լինել դրա մասնակիցը, գուցե ձեզնից շատերն ասեին, որ հնարավոր չէ։ Եվ ահա, ընդամենը քսան տարի անց այդ ամենը հնարավոր է։ 
 
Այս հնարավորությունը թույլ է տալիս մտածել բոլորիս, որ մեր մասնակցությունը Հայաստանին այսօր շատ ավելի խորն է, և հնարավորություններն են շատ ավելի մեծ։ Մենք ոչ միայն հոգով, սրտով, հավատքով ենք հայրենիքի հետ, ձեզնից յուրաքանչյուրը նաև ֆիզիկապես է կապված հայրենիքի հետ։ Ֆիզիկական կապը գուցե ինտերնետային, վիրտուալ կապ է, բայց շատ էական է։ Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունների, այն է՝ թավշյա հեղափոխության կամ հայկական ձևով հեղափոխության մասնակիցները միայն ՀՀ քաղաքացիները կամ Երևանի փողոցներում գտնվողները չէին, հեղափոխության իրադարձություններին մասնակցում էին շատ շատերը։ Ինչ-որ իմաստով մեր ողջ ժողովուրդը՝ Լոս Անջելեսից մինչև Եվրոպա ու Միջին Արևելք, ապրում է հայրենիքի վիճակով, հայրենիքում կատարվող իրադարձություններով ու, ընդհանրապես, հայրենիքով։ 
 
Ես համարում եմ, որ մեր ազգը 21-րդ դարի ազգ է, որովհետև 21-րդ դարում շատ արժեքներ փոխվելու են, 21-րդ դարում հզոր է լինելու ոչ թե այն ազգը կամ պետությունը, որն ունենալու է շատ մեծ բնական հարստություն, այլ այն ազգը, որը կարողանալու է փոքր տարածքում փոքր ուժերը միավորել, այն ազգը, որը կարողանալու է իր մտավոր ունակություններն ի մի բերել, ծառայեցնել հայրենիքին։ Կարծում եմ՝ այս բոլորը մենք ունենք, ավելին, ես հավատում եմ, որ մենք Աստծո ընտրյալ ազգ ենք։ Մենք ազգ ենք, որն Աստծո ընտրությամբ անցել է ամենաանհնարին փորձությունների միջով, տեսել աշխարհի վատթարագույն դժոխքը՝ Եղեռնը: Բայց այսօր ոչ միայն կանք, ոչ միայն գոյություն ունենք, այլև ուժեղ ենք, հզոր։ Մենք հաղթող ժողովուրդ ենք։ Հաջորդ հաղթանակներն առջևում են, և այդ հաղթանակները լինելու են ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեր ազգային շահերի, պետականության բոլոր ոլորտներում։
 
Այս երեք-չորս օրվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններում իմ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ես մեկ գնահատական եմ լսել հայերի մասին՝ ազնիվ, աշխատասեր, նվիրյալ, բարի, հայրենասեր մարդիկ, ովքեր այսօր սփռված լինելով աշխարհով, աշխարհի բոլոր կետերից կարող են հայրենիք բերել իրենց գիտելիքը, հնարավորությունները, կապերը, ցանկությունն ու աշխատանքը։ 
 
Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք և հաղթելուց ու հաջողելուց բացի այլ ճանապարհ չունենք»:
 
Հայաստանի նախագահն անհրաժեշտ է համարել, որ բոլորս միասին, համախմբված ծառայենք մեր ընդհանուր նպատակին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Դուք, ձեր ծնողները, ձեր ծնողների ծնողները ծնվել են Հայաստանում։ Հետևաբար, բոլորդ հայաստանցի եք, որ ժամանակավորապես ապրում է դրսում, բայց միևնույնն է, մի օր, Աստծո կամքով, բոլորը վերադառնալու են մեծ, ազատ, անկախ, ժողովրդավար հայրենիք։
 
Ես վստահ եմ, որ ոչ միայն վերադառնալու ենք, այլև դառնալու ենք աշխարհի առաջավոր երկրներից մեկը, որովհետև 21-րդ դարում ամենամեծ արժեքը լինելու է մարդու գիտելիքը, աշխատելու ունակությունը, որը մենք ունենք։ Հետևաբար, ես կարծում եմ, որ իսկապես 21-րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան Այսօր, 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում

Տվյալ բաժնի վերջին նյութերը