18/01/2019 19:12
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի Ռուբեն Ռուբինյանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։
Ազգային ժողովի խորհրդի նիստում այսօր որոշվել է նաև, թե ովքեր են լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում՝ Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») և Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»):
Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):
6-րդ գումարման խորհրդարանի նույն պատվիրակությունը ղեկավարում էր Հանրապետական խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը։