18/01/2019 17:08
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և ԱՀ արտգործնախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել հունվարի16-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպման մասին։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Գլխավոր քարտուղարը կարևորում է կողմերի շարունակական հանձնառությունը գտնելու բանակցային և խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության համար և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը։
Գլխավոր քարտուղարը վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին», - ասված է տարածած հայտարարության մեջ։