18/01/2019 13:24
ՌԴ Արևելքում ռուսական երկու ռազմական ինքնաթիռ է բախվել
Ռուսական Սու-34 երկու ռազմական ինքնաթիռներ են բախվել Ճապոնական ծովի ջրատարածքի վրա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անձնակազմերը կատապուլտ է իրականացրել:
Հեռավոր Արևելքում ռուսական երկու կործանիչ-ռմբակոծիչների բախման մասին հայտնել են լրատվական գործակալությունները:
Ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ ինքնաթիռները ոչ թե բախվել, այլ օդում դիպել են իրար:
«Հունվարի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:07-ին Ճապոնական ծովի ջրատարածքի վրա՝ ափից 35 կիլոմետր հեռավորությամբ, ուսումնավարժական պլանային թռիչքներ կատարելիս իրար են դիպել ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հեռավորարևելյան միավորման Սու-24 երկու ինքնաթիռներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Ինքնաթիռների անձնակազմերը կատապուլտ են իրականացրել»,-հայտարարել են ռազմական գերատեսչությունում:
Զինվորականները որոնում են երկու կործանիչ-ռմբակոծիչների անձնակազմերին, որոնումներին մասնակցում են Ան-12 ինքնաթիռ և Մի-8 երկու ուղղաթիռ: