19/01/2019 14:33
Ժամանակակից գործիքակազմով աշխարհին ցեղասպանական իրադարձությունները ներկայացնելու խնդիր ունենք. Միհրան Հակոբյան (Տեսանյութ)
Բաքվի ջարդերի վերաբերյալ հնարավորինս բարձրաձայնելը շատ կարևոր է մեր արտաքին քաղաքական գործընթացների, ինչպես նաև քարոզչական գործընթացների համար. «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած քննարկմանն ասաց միջազգայնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Մինչև ատամները զինված, ագրեսիվ մեր հարևանը տարիների քարոզչական աշխատանքի շնորհիվ փորձում է հասնել մի հնարավորության, երբ կարող է միջազգային հանրությանը հրամցնել այն տեսակետը, որ սա զուտ տարածքային խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասաց միջազգայնագետը։
Մինչդեռ Հայաստանը, ըստ նրա, որոշակի թերացումներ ունի քարոզչական դաշտում։
«Մենք ժամանակակից գործիքակազմով աշխարհին այս ողբերգական, ցեղասպանական իրադարձությունները ներկայացնելու խնդիր ունենք։ Ժամանակն է, որ մենք հնարավորինս շատ խոսենք այս թեմայով: Քարոզչական այս պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում», - նկատեց Միհրան Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում