19/01/2019 15:02
Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է (Տեսանյութ)
Հունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, հրավառությունն իրականացնողի ինքնությունը։ Նա ներկայացրել է հրագործական միջոցը, ինչը փաթեթավորվել և կնքվել է։
Քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Ոստիկանությունից զգուշացնում են. «Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ նաև ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ մի խախտեք օրենքը, հարգեք միմյանց իրավունքներն ու պահպանեք համակեցության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է լինելու օրինազանցությունների կանխման ու հայտնաբերման գործում»։