22/01/2019 11:04
Սև ծովում նավերի վրա մոլեգնող հրդեհից առնվազն 10 մարդ է մահացել
Սև ծովում հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» և «Կանդի» նավերի վրա մոլեգնող հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը անհետ կորած է համարվում: Այդ մասին ТАСС-ին հայտնել են Նովոռոսիյսկի ծովային փրկարարական-համակարգող կենտրոնից:
Հրդեհը երկուշաբթի երեկոյան տեղի է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել մի նավից վառելիքը մյուս նավ վերաբեռնելու ժամանակ: «Կանդիում» գտնվում էր 17 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի ինը քաղաքացի, Հնդկաստանի ութ քաղաքացի: «Մաեստրո» նավում եղել է 15 հոգի, այդ թվում՝ Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ:
«Օգնութան հասած նավերը շարունակում են որոնումները: Ըստ ճշտված տվյալների՝ կորել է 10 մարդ, հայտնաբերվել է 10 զոհի մարմին, 12 մարդու փրկել են: Նավերի վրա հրդեհը շարունակվում է և այն չի մարելու, քանի դեռ չի այրվել ամբողջ գազը», - հայտնել է փրկարար կենտրոնի ներկայացուցիչը: