22/01/2019 12:59
Մակրոնը մտադիր է շարունակել բարեփոխումները՝ չնայած բողոքներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած երկրի բնակչության դժգոհությանն ու բողոքներին, շարունակելու է ավելի վաղ սկսած իր բարեփոխումները:
«Ճգնաժամի կարգավորումն այն չէ, որ հրաժարվենք նրանից, ինչ մենք արել ենք վերջին 18 ամսվա ընթացքում», - ասել է Մակրոնը Վերսալում կայացած ընթրիքի ընթացքում, որը նրա կողմից կազմակերպվել էր Microsoft, Snapchat, JPMorgan Chase & Co ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների համար:
Ընդ որում՝ Մակրոնը զուգահեռ է անցկացրել ավելի քանի 200 տարի առաջ գլխատված Լյուդովիկոս 16-րդ թագավորի հետ: «Նա իր կայնքն այդ կերպ ավարտեց հենց այն պատճառով, որ հրաժարվեց բարեփոխումների անցկացումից»,- նշել է նախագահը: