22/01/2019 13:25
Նոր նշանակումներ՝ Քննչական կոմիտեում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։ ՔԿ նախագահի խորհրդականը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։
Թիվ 32-Ա հրամանի համաձայն՝ Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբեն Մկրտչյանը՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետի պաշտոնից։
Նույն օրվա թիվ 33-Ա հրամանի համաձայն՝ Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Աշոտ Մելքումյանը։
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ,իսկ նույն մարզային քննչական վարյության ՀԿԳ քննիդ Արմեն Իսկանդարյանը նշանակվել է Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ։