22/01/2019 12:00
Նովոսիբիրսկի բանկում պայթյուն է որոտացել
Նովոսիբիրսկի բանկերից մեկի մասնաճյուղում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է 360 հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային ՆԳՆ-ին:
Հաղորդվում է, որ ոստիկանները ծխացած շինությունում հայտնաբերել են կոտրված պատուհան: Շինությունը մեծ վնաս է կրել: Բանկոմատները ևս տուժել են, սակայն բացված չեն եղել:
Տուժածների մասին չի հաղորդվում: Ոստիկանները փնտրում են միջադեպի հետ կապ ունեցողներին: