22/01/2019 13:39
1-ին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու համար դպրոցի տնօրենը նկատողություն կստանա. Նախարար
Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի տնօրենը նկատողություն կստանա. գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար:
Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»,-գրել է նախարարը։