22/01/2019 11:43
«Թալիբանի» հիմնադիր մոլլա Օմարի որդին զոհվել է Պակիստանում
Մոլլա Յաղուբը՝ «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիր և հոգևոր առաջնորդ մոլլա Օմարի որդին, սպանվել է Պակիստանում, հայտնել է IRNA իրանական լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներ:
Նշվում Է, որ Յաղուբը զոհվել է Պակիստանի Փեշավար քաղաքում: Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ նա սկզբում վիրավորվել է, իսկ հետո սպանվել անհայտ զինյալների կողմից:
Այլ աղբյուրների տվյալով՝ մոլլա Յաղուբը նա առևանգվել է, իսկ այնուհետև սպանվել:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը: