23/01/2019 14:52
ԱԱԾ-ն կոչ է անում «Բագրատաշենում» կայանված մեքենաները մինչև հունվարի 31-ը դուրս բերել անցակետի տարածքից
ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում «Բագրատաշենում» կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) դուրս բերել անցակետի տարածքից։
«ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:
Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։