23/01/2019 19:16
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի մասնակիցներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին, տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահը ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարեւոր ներքաղաքական իրադարձություն մեր հանրապետության համար:
Բակո Սահակյանն արժեւորել է ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաեւ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: