23/01/2019 16:16
Վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի. Աշոտյան
«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբության էջում գրել է.
«Լսեցի Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Ալիևի հետ հանդիպման մասին:
Ակնհայտ է, որ Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ:
Չեմ հավատում, որ այդքանով սահմանափակվել է քննարկման օրակարգը: Տեսանելի է, որ վարչապետը բանակցային գործընթացում հայկական դիրքերը մտցնում է փակուղի, հետևողականորեն քանդում է մեր նախկին բանակցային ամուր դիրքերը, փոխարենը ոչ մի առավել կենսունակ ու հայանպաստ դիրքավորում չստեղծելով:
Ավելի լավ է լռեր...»։