23/01/2019 11:59
Արագաչափերի բիզնեսը չի պատկանել Ալեքսանդր Սարգսյանին. ՃՈ պետի նախկին տեղակալ
ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հերքել է խոսակցությունները, թե արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր Սարգսյանին:
«Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկիսեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչմեկի բիզնեսը չէ», - ասել է Ա.Խաչատրյանը Parliamentmonitoring-ի հետ հարցազրույցում:
- Այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին:
- Այո:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: