23/01/2019 13:22
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 96-ի
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 96-ի, հայտնում է Universal-ը:
Ընդ որում, նշվում է, որ ևս 48 մարդ հիվանդանոցներում է:
Ավելի վաղ հաղորդվում էր 91 զոհվածի մասին:
Միջադեպը Մեքսիկայում տեղի է ունեցել հունվարի 19-ին: Իշխանությունների տեղեկությամբ՝ պատահարի պատճառը կարող էր լինել Pemex ընկերության խողովակատարի վրա ապօրինի ներփորվածքը:
Երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հանձնարարել է օգնություն ցույց տալ զոհերի ընտանիքներին և տուժածներին: