23/01/2019 13:01
Ինդոնեզիայում վեց մարդ է մահացել հեղեղների և սողանքի հետևանքով
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում առնվազն վեց մարդ է մահացել, ևս 10-ը՝ անհետ կորել հեղեղման ու սողանքի հետևանքով, հայտնում է Jakarta Post թերթը:
Հեղեղման ու սողանքի պատճառն է հորդառատ անձրևներից հետո գետի մակարդակի բարձրացումը: Ամենից ավելի տուժել է Գովայի շրջանը, որտեղ վեց մարդ է մահացել:
Հրատարակության տվյալով՝ հեղեղման հետեւանքով վնասվել են տասնյակ շենքեր և մի քանի կամուրջ: Տեղի իշխանությունները մարդկանց տարհանում են իրականացնում և օգնություն ցույց տալիս տուժածներին։