23/01/2019 11:30
Ճանապարհային ոստիկանություն չի լինելու. սպասվում են բովանդակային փոփոխություններ
Ճանապարհային ոստիկանության կառուցվածքը փոխվելու է, Parliamentmonitoring-ի հետ հարցազրույցում ասել է ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու: Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, ժողովրդական լեզվով ասած՝ պարեկային ոստիկանություն», - նշել է նա:
Ա.Խաչատրյանի խոսքով, Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը:
«Սա մեծ փոփոխություն է: Շուտով այս հարցով քննարկումներ կլինեն նաև Ազգային ժողովում», - նշել է Ա.Խաչատրյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ: