23/01/2019 12:35
Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհը յոթ երեխայի կյանք է խլել
Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառով յոթ երեխա է մահացել, հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության ղեկավարության մի աղբյուրի:
«Յոթ երեխա է մահացել ալ Մանախլիայի շրջանում բռնկած հրդեհի հետևանքով», - ասված է Syria TV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկել է Դամասկոսի պատմական հին քաղաքի շենքերից մեկի երկու հարկերում էլեկտրահաղորդագծի միակցման պատճառով: Ժամանած հրշեջներն արդեն մարել են կրակը: