Չորս տարի ոչինչ չի արել՝ ստանալով ամենաբարձր աշխատավարձերից մեկը. Սունդուկյանի տնօրենը պնդում է՝ Տիգրան Գասպարյանին հեռացրել է անգործության պատճառով

24/01/2019 19:01

Չորս տարի ոչինչ չի արել՝ ստանալով ամենաբարձր աշխատավարձերից մեկը. Սունդուկյանի տնօրենը պնդում է՝ Տիգրան Գասպարյանին հեռացրել է անգործության պատճառով


Հայաստանում տեղի ունեցած մայիսյան իշխանափոխությունից հետո հեղափոխական կրքերը հանգիստ չեն տալիս նաև մշակութային կառույցներին: Ակտիվությունը հատկապես նկատելի է թատերական հաստատություններում. դերասաններն ու բեմադրիչները ևս բողոքում են իրենց հանդեպ տեղի ունեցող անարդարություններից ու պահանջում գործող տնօրենների ու գեղարվեստական ղեկավարների հրաժարականը՝ հաճախ վերջիններիս անվանելով քաղաքականացված ու «ռեժիմից» մնացած կադրեր:

Խաղաղ չէ նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Թատրոնից հանկարծակի հեռացված 14 աշխատակիցների թվում է նաև նույն թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր, վերջին 4 տարիներին՝ հաստիքային ռեժիսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանը:

Վերջինիս հեռացումը տնօրինությունը հիմնավորում է ռեժիսորի անգործությամբ, ինչի հետ, սակայն, բեմադրիչը համաձայն չէ: Aysor.am-ի հետ զրույցում նկատել է՝ պատճառաբանությունն արհեստածին է, իրական պատճառը ներկայիս գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի և տնօրեն Վարդան Մկրտչյանի՝ իրեն թատրոնում չհանդուրժելն է:

Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ:

- Պարոն Մկրտչյան, թատրոնի արդեն նախկին ռեժիսոր Տիգրան Գասպարյանը վերջին շրջանում հաճախ է բարձրաձայնում Սունդուկյան թատրոնի այսօրվա տնօրինության կողմից իր հանդեպ գործած անարդարության մասին: Հետևողակա՞ն եք այդ հայտարարություններին:

- Նախ ասեմ, որ մենք բավական բարձր ու լավ ցուցանիշներով ամփոփեցինք 2018 թվականը: Զգում եմ, որ չգիտես ինչու, մարդկանց սկսել է չհետաքրքրել, թե դու ինչ գործ ես անում, ինչ փոփոխություններ ես անում թատրոնի կյանքում, ինչ արդյունքեր ես տալիս: Տենդենց եմ նկատում, թե ով ավելի շուտ վատ, բացասական, ագրեսիա առաջացնող մի լուր կտարածի հանրության մեջ, ու բոլորովին կարևոր չի, որ այն ճշմարիտ լինի: Սա սարսափելի բան է, սթափվելու, հանդարտվելու և բարիանալու անհրաժեշտություն կա: Ինչո՞ւ որևէ մեկն ինձ չի հարցնում՝ 2018 թվականից կառավարում եք թատրոնը, ի՞նչ արդյունքներ ունեք: Փոխարենը՝ մի քանի օր է՝ հարցնում են՝ ինչո՞ւ եք օժանդակ կազմի հայհոյախոս դերասանուհուն աշխատանքից հանել, ինչո՞ւ եք 4 տարի շարունակ բեմադրություն չանող ռեժիսորին հանել աշխատանքից… Իհարկե, մենք դեռ վերջնական ամփոփումը կներկայացնենք Մշակույթի նախարարություն, բայց ես մի քանի բան կմանրամասնեմ Ձեզ համար. եթե տարիներ շարունակ Սունդուկյան թատրոնը տարվա կտրվածքով խաղացել է 80-85 ներկայացում, ապա 2018 թվականին 108 ներկայացում է խաղացել: Թռիչքը, խնդրում եմ, գնահատեք ինքներդ: Եթե նախկինում ունեցել է լավագույն դեպքում 30-40 միլիոնի մուտք, այս տարի միայն տոմսերի վաճառքից ունեցել է 62 միլիոն 460 հազար 500 դրամի մուտք: Ունեցել է 45 հազար 759 տոմս գնած հանդիսատես: Որևէ մեկին հետաքրքի՞ր է, որ Սունդուկյան թատրոնն, իմ գալուց հետո, կոտրեց տոմսային տնտեսության սովետական կառավարման մոդելը ու ամեն ինչ դարձավ թափանցիկ: Վերանորոգվեց և թվայնացվեց մեր տոմսարկղը, ու հանդիսատեսն ուղղորդվեց դեպի տոմսարկղ: Սա շատ կարևոր բան է, քանի որ տոմսարկղն ինձ համար միայն տոմս գնելու վայրը չէ, դա հանրության ներդրումն է իր թատրոնի ապագայի մեջ: Այնպես որ, մենք շուրջ մեկ տարվա մեջ գրեթե կրկնակի արդյունք ենք գրանցել…

Որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է, որ Սունդուկյան թատրոնի թղթային հիմքով հաշվապահությունը վերափոխվել է թվային հաշվապահության, ինչը հսկայածավալ գործընթաց է: Դերասանների ելույթավճարներ են սահմանվել: Ավերված մասնաշենքը հիմնահատակ վերանորոգվել է և առաջիկայում բացվելու է՝ իբրև փոքր բեմ: Մեկը մյուսից շքեղ ներկայացումներ են բեմադրվել՝ «Սասնա ծռեր», «Սառցե սիրտը», «Մեծապատիվ մուրացկաններ», «Հարսնացուն Հյուսիսից»: Տարբեր բեմադրիչների մուտքը Սունդուկյան թատրոն բացված է այլևս: Սարսափելի ու շատ ցավալի է, որ կատարված լավ աշխատանքը, կարծես, թե ոչ մեկին չի հետաքրքրում, այնինչ, խոսելու առիթ հենց այս գրծերը պետք է լինեն: Հիմա արհեստական բացասական մթնոլորտ է ստեղծվել…

-  Իսկ ինչի՞ արդյունքում է այդ մթնոլորտը ստեղծվել: Գուցե պատճառը թատրոնում տեղի ունեցած կրճատումնե՞րն են: Ի դեպ, ինչո՞վ էր պայմանավորված, որ կրճատումները եղան առանց նախապես զգուշացման:

- Նախ, չէի ասի, թե այդ մթնոլորտը գերիշխող է, հատկապես որ, ինչպես ասացի, արհեստական է… Մեր հաստիքացուցակը հաստատվել է դեկտեմբերի վերջին, ու քանի որ հաստիքացուցակի կրճատումով ենք դադարեցրել պայմանագիրը, ըստ օրենքի, ազատվածներին փոխանցել ենք 3 ամսվա աշխատավարձի չափով գումար՝ 2 ամիսը՝ որպես տույժ, և մեկ ամիս՝ արձակման նպաստ… Մատների վրա հաշված մի քանի մարդ անընդհատ դիմում են լրատվամիջոցներին, թե՝ հասեք, մեզ աշխատանքից հանել են: Այո՛, Սունդուկյան թատրոնում որոշ մարդիկ դադարեցրել են իրենց աշխատանքային պայմանագիրը, բայց սրանից ողբերգություն սարքել պետք չէ: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Կառավարության ղեկավարն ունի տեսիլք՝ միավորում է նախարարությունները: Ինքն է ստանձնել ղեկը ու դա իր իրավունքն է: Շատ ներողություն՝ ես էլ ստանձնել եմ թատրոնի ղեկը ու ունեմ իմ տեսիլքը: Դեռ մեկ տարի առաջ էլ, երբ նոր էի նշանակվել այս թատրոնի տնօրեն, էլի լիիրավ իրավունք ունեի հեռացումներ անելու: Բայց այդ քայլին չգնացի, որովհետև նոր էի ու պետք է համոզվեի իմ քայլերի ճշմարտացիության մեջ…

- Տիգրան Գասպարյանի նշած թիվը ճի՞շտ է՝ 14 աշխատակից, որոնց թվում են նաև ռեժիսորն ու իր կինը՝ դերասանուհի Էռնա Ավետիսյանը:

- Այո, մենք ստիպված գնացել ենք կրճատումների, թեպետ օբյեկտիվ լինելու համար պետք է ընդգծեմ, որ այս մարդկանց՝ թատրոնում չաշխատելուց թատրոնի աշխատանքը մեկ գրամ անգամ չի տուժում: Եվ հետո, հեռացված աշխատակիցների մեծ մասը միայն հաստիքներից են հեռացվել, իսկ դա չի նշանակում, թե թատրոնից ընդհանրապես հեռացված են: Բայց որոշներն, այո՛, ընդհանրապես են հեռացված, որովհետև անհասկանալի դրսևորումներ ցույց տվեցին՝ սկսած ֆեյսբուքյան հայհոյանքներով, վերջացրած ամենաստոր, ամենահակամարդկային դրսևորումներով՝ այրելով բոլոր կամուրջները: Իր կինն այնքան է չափերն անցել, որ ֆեյսբուքում ուղղակիորեն հայհոյանքներ է սփռում: Չի կարելի այսպես: Ես չեմ պատրաստվում այդ մակարդակին իջնել, բայց միթե՞ մարդիկ չեն նկատում… Սունդուկյան թատրոնում տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն: Սա շատ բնական, սովորական գործընթաց է: Յուրաքանչյուր կառույցի ղեկավար որոշում է հաջորդ տարվա իր գործունեությունը ու թե այդ կառույցում ընդգրկված մարդկանցով եկող տարի ի՞նչ արդյունքի պետք է հասնի: Ես, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, հարց ունեմ՝ ի՞նչ պարտադիր է, որ հենց այս մարդիկ լինեն հաստիքներով: Նաև, պետք է ընդգծեմ, որ 2018 թվականի հունվարից Սունդուկյան թատրոնի սուպսիդիան 20 միլիոն դրամով կրճատվեց, իսկ դա հսկայական թիվ է:

- Իսկ կոնկրետ Տիգրան Գասպարյանի՞ հեռացումը ինչով կհիմնավորեք:

- Ես նախկինում հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հաստիքային բեմադրիչի անհրաժեշտություն չեմ տեսնում: Եթե լավ բեմադրիչ է, նրա պահանջարկն ամենուրեք կլինի… Գիտեք, այդ մարդը վերջին անգամ բեմադրություն է արել 2015 թվականին: Փաստորեն, շուտով կլինի 4 տարի, որ մարդը ոչինչ չի արել՝ ստանալով թատրոնում ամենաբարձր աշխատավարձերից մեկը: Կրկնում եմ՝ ոչինչ չանելու համար: Հիմա դուք ասեք՝ ես ինչպե՞ս արդարացնեմ նրա հաստիքային գոյությունը: Կառավարության անդամներից որևէ մեկը վաղը կարող է չէ՞ ինձ հարց տալ՝ պետական միջոցներից ինչո՞ւ եք այդ մարդուն վճարել: Ես պատասխան չունեմ…

- Բացի բեմադրիչի հաստիքից է՞լ ինչ հաստիքներ են կրճատվել:

- Այնպես չի, որ ես կենտրոնացել եմ մեկ կամ երկու հոգու վրա: Ես կառուցվածքային փոփոխություններ եմ անում, որն իմ իրավունքն է և ամրագրված է կանոնադրությամբ: Իմ իրավունքից օգտվել եմ օրենքի տառին համապատասխան, ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել… Դադարեցվել է աշխատանքը օժանդակ կազմի դերասան, դերասանուհիների հետ, կրճատվել են նաև փոխտնօրենի, խորհրդականի հաստիքներ: Հսկիչների հաստիք է կրճատվել, որովհետև այդքան մարդ պահելու անհաժեշտություն չկար: Բայց խնդրում եմ, ֆիքսեք, որ այդ հաստիքները ես չեմ ստեղծել: 14 հոգու մեջ մտնում է նաև պահակախումբը: Մինչև հիմա անհատների հետ ենք աշխատել, ու այդ անհատներն այդ գործի մասնագետներ չէին: Հիմա «աութսորս» ենք անում. հայտարարել ենք տենդեր և պահակային ծառայություն իրականացնող ընկերությունը կստանձնի մեր թատրոնի պահնորդական ծառայությունը

- Ի տարբերություն ընկերությունների, անհատներն աշխատանք գտնելու խնդիր կունենան: Ինչո՞ւ գնացիք այդ քայլին, ծառայությունը թերի՞ էր իրականացվում:

- Ես «կաբինետային» մարդ չեմ, անընդհատ շրջում եմ թատրոնում: Շատ դեպքեր են եղել, որ շրջելիս տեսել եմ օտար, անծանոթ տղաների՝ կուլիսներում ծխելիս: Հարցնելով, թե ովքեր են, ինչպե՞ս են հայտնվել կուլիսներում, ստացել եմ անհեթեթ պատասխաններ: Իմանում եմ, որ ինչ որ բան է կորել թատրոնից ու ոչ ոք դրան հետամուտ չի եղել: Երբեմն թատրոն եմ գալիս երեկոյան մի փոքր ուշ ժամի, մարդիկ քնած են լինում… Առանց որևէ մեկին նեղացնելու միտում ունենալու՝ կարող եմ բազմաթիվ պատճառներ ասել: Այնպես որ, իմ քայլերը հիմնավորված են, ուզում եմ այդ ծառայությունում լինեն մարդիկ, ովքեր մասնագիտացած են իրենց գործում: Մայր թատրոնն այն վայրը չէ, որտեղ ով ու երբ ասես կարող է ազատ մուտք ու ելք անել, ես դա թույլ չեմ տալու:

- Պարոն Մկրտչյան, կցանկանայի նորից վերադառնալ Տիգրան Գասպարյանի պնդումներին, որ իր նկատմամբ Ձեր կողմից անարդար վերաբերմունք է դրսևորվել. դուք ասում եք, որ բեմադրիչը 4 տարի շարունակ բարձր աշխատավարձ է ստացել՝ առանց որևէ բեմադրություն անելու: Սակայն մեզ հետ զրույցում նա ասել է, որ թատրոնի ղեկավարությունն է՝ հանձինս Ձեզ և Արմեն Էլբակյանի, իր առջև փակել թատրոնի դռները, հավանություն չեք տվել իր առաջարկած պիեսներին ու պահանջել եք միայն ազգային ուղղվածությամբ աշխատանքներ: Իր՝ նախորդ ներկայացումներն էլ շատ քիչ անգամներ են բեմ բարձրացել:

- Ես շատ եմ ցավում, որ Տիգրան Գասպարյանն այսչափ իջեցրել է զրույցի որակը՝ իրեն թույլ տալով մամուլի ու հեռուստատեսության միջոցով ինձ ստախոս անվանել: Պատասխանս հետևյալն է՝ ստախոսն ինքն է: Որևէ մեկի առաջ որևէ դուռ չի փակվել: Տիգրան Գասպարյանի ներկայացումները դրվել են այս ամիսների ընթացքում: Այո՛, գուցե ոչ շատ հաճախակի են դրվել՝ պայմանավորված հստակ հիմքերով. նախ, երբ թատրոնն ունենում է պրեմիերաներ, նոր ներկայացումներ, շեշտերը դրվում են դրանց վրա: Ես չեմ կարող 30 տարի առաջ բեմադրված ներկայացումն ամեն օր խաղալ, որպեսզի բավարարեմ ինչ-որ ռեժիսորի ցանկություն: Մենք անցկացրել ենք փորձագիտություն, հավասարաչափ բյուջե ենք ներդրել տարբեր ներկայացումներ գովազդելու հարցում՝ այդ թվում և «Ոտքի, դատարանն է գալիս», «100 տարի անց» ներկայացումների: Հասկացանք, որ իրականությանը չի համապատասխանում, թե այդ ներկայացումները լեփ-լեցուն դահլիճներ են ապահովում: Ուղղակի նախկին ադմինիստրատորին ստիպել են ինչ-ինչ միջոցներով լցնի դահլիճները, ու ենթադրել են, թե լեփ-լեցուն է: Եվ հետո, հիմնականում դահլիճը լցվում է նոր ներկայացումների ժամանակ: 20, 30 տարվա ներկայացումը չի կարող այլևս այդքան մեծ պահանջարկ ունենալ, մեր երկրում հանդիսատեսի թիվն անսահմանափակ չէ: Ի դեպ, 2017 թվականի աշնանը այդ երկու ներկայացման գլխավոր դերակատարներից Արմեն Մարությանը սրտի վիրահատություն տարավ, մենք այստեղ էլ ենք ամիսներ կորցրել չէ՞, այս հանգամանքները պետք է մարդիկ հաշվի առնեն… Ես առաջնայնություն տալիս եմ նոր ներկայացումներին, դա բնականոն ընթացք է: Խաղացանկային թատրոն պահելը բարդ գործ է, բայց հին ներկայացումները դրվել են: Նույնիսկ ամիս է եղել, որ մի քանի ներկայացումներ են դրվել իրենից, ինչո՞ւ է ստում: Դրվել է «Որբերի ընտանիքը» ներկայացումը, որը շատ ցածր գնողունակություն ունի: Ես էլ նայեցի ներկայացումը: բնական էր, այդպես էլ պետք է լիներ... Ինչ վերաբերվում է հարցին, թե իրեն հնարավորություն չի տրվել բեմադրություն անել, ապա ես Ձեզ կներկայացնեմ մեր գեղարվեստական խորհրդի նիստի արձանագրությունները: Ցանկության դեպքում կարող եք խոսել նաև նախկին գեղարվեստական խորհրդի քարտուղարի հետ: Այս սեղմագրված արձանագրության մեջ (ցույց է տալիս ներքոդրյալ փաստաթուղթը՝ հեղ.) պարզ գրված է, որ դեռևս 2015 թվականի սեպտեմբերի 9-ին նոր ներկայացումների քննարկման մեջ տեղ է գտել նաև Տիգրան Գասպարյանի կողմից առաջարկված Ժ. Սարդիի «Սատանան և տեր Աստվածը» պիեսը: Այդ նիստին ներկա է եղել նաև Տիգրան Գասպարյանը, նույնիսկ ելույթ է ունեցել: Պիեսը հաստատվել, բայց մինչև այսօր չի բեմադրվել: Ինչ որ մարդկանց միջոցով հետագայում փոխանցել է՝ թե այլևս չեմ ուզում բեմադրեմ: Նաև ասեմ, որ այս նույն արձանագրության մեջ խոսվում է Թեհրանում փառատոնի մասնակցելու մասին, ու Արմեն Էլբակյանն անձամբ նշել է, որ պետք է ընտրվի ներկայացում, որը կհամապատասխանի իրենց պահանջներին: Ու իր կողմից առաջարկվող երկու ներկայացումներից մեկի բեմադրիչը հենց Տիգան Գասպարյանն է… Էլ ի՞նչ խտրականության մասին է խոսքը…

- Որպես թատրոնի տնօրեն, այս խառնաշփոթ իրավիճակի մասին երբևէ առանձնազրույց ունեցե՞լ եք Տիգրան Գասպարյանի հետ: Հետևողական եղե՞լ եք, թե ինչո՞ւ չի ցանկանում բեմադրություն անել:

- Նախ, ինձ համար էլ էր զարմանալի ու տարօրինակ, 8-10 ամիս էր թատրոնում էի ու հասկացա՝ մարդը ոչ գալիս էր թատրոն, ոչ էլ ինչ-որ քայլ էր անում: Ապրիլ, թե մայիս ամիսն էր, իրեն հրավիրեցի ինձ մոտ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւմ է խնդիրը: Առաջարկեցի բեմադրություն անել, ես էլ, որպես տնօրեն, բնականաբար բեմադրության ֆինանսական հարցերը հանձն առա լուծել: Միայն նշեցի, որ այս պահին մեզ համար գերակա ուղղությունը հայ հեղինակ բեմադրելն է: Ինքը պետք է ընտրեր աշխատանքը, դասական, թե ժամանակակից՝ կապ չուներ: Այդ զրույցի ժամանակ նա ինձ բառացի ասաց՝ դա այնքան էլ հեշտ չի, ինձ մտածելու ժամանակ է պետք: Հարցիս, թե ինչքա՞ն ժամանակ, նշեց՝ երկու շաբաթ: Ես երեք շաբաթ տվեցի, ասելով, որ կսպասեմ առաջարկին: Դրանից ուղիղ երկու ամիս հետո նա հեռուստատեսությամբ նենգափոխում է իմ ասածն ու կեղտոտ մեկնաբանություններ տալիս՝ իբր իրեն «ռամկաների» մեջ եմ դրել, իբր չի կարելի միայն «ԵրԱԶ» քշել, «Մերսեդես» էլ պետք է քշել: Շատ լավ գիտենք այդ մեքենաներն էլ, հեղինակներին էլ, բայց այս պահին միայն գերակա ուղղության մասին եմ ես խոսում, ոչ թե «ռամկաներ» սահմանում: Ասում է՝ ես կանեմ Պեր Գյունտ, բայց անելուց առաջ պետք է համաձայնեցնի՝ մեզ այդ պահին պե՞տք է Պեր Գյունտ, կարո՞ղ ենք անել: Մենք ոտք ենք դնում մի տարի, երբ Թումանյանի, Կոմիտասի, Լևոն Շանթի 150 ամյակներն են: Նյութ չունե՞նք: Հայտարարել, թե ես հասել եմ այն մակարդակի, որ ինքս պետք է որոշեմ՝ ինչ անել, ինչ չանել՝ թատրոնը կործանող հայտարարություն է: Շատ մարդիկ կան, ովքեր մեծ վաստակ ունեն, ու եթե նրանցից յուրաքանչյուրն առանձին որոշեց, թե ինքն ինչ պետք է անի՝ կտիրի քաոս: Մենք համակարգի մեջ ենք չէ՞, բարի եղեք այդ համակարգի մեջ աշխատել: Իհարկե, կարող ես բեմադրել այն, ինչ ուզում ես, բայց դրսում, այլ վայրերում: Այստեղ ինչ ուզում ես, չես կարող անել: Փորձում է օրենքից վեր կանգնել և իր անձը պարտադրել մեզ… Ասեմ, որ այս խոսակցությունից հետո նա եկել ու իրեն շա՜տ վատ է պահել թատրոնի գեղարվեստական ղեկավարի ներկայությամբ: Ես պատահաբար հայտնվեցի այդտեղ, շատ-շատ տգեղ էր իր պահվածքը: Շնորհակալ եմ Արմեն Էլբակյանին, որ բառիս բուն իմաստով գտնվեց զուսպ, սառնասիրտ ու մեծ…

- Մեջբերում եմ Տիգրան Գասպարյանի խոսքերը՝  Արմեն Էլբակյանն իր կնոջ շատ մոտ բարեկամ Դավիթ Հարությունյանի միջոցով եկավ ու որպես գեղարվեստական ղեկավար «խցկվեց» Սունդուկյան թատրոն… Պարոն Մկրտչյան, թատրոնն ինչքանո՞վ է եղել քաղաքականացված ու ինչքանո՞վ է ձևավորվել «ծանոթ-խնամի-բարեկամ» սկզբունքով:

- Նա դարձյալ սուտ է ասում: Երբ Արմեն Էլբակյանը Արմեն Էլբակյանն էր ու հայտնի բոլորին, չգիտեմ, թե այդ ժամանակ ով էր Դավիթ Հարությունյանը և որտեղ: Արմեն Էլբակյանը տաղանդավոր ընտանիքից սերած տաղանդավոր արվեստագետ է, Ժողովրդական արտիստ է, բազմաթիվ մրցանակներ ստացած, բազմաթիվ դերեր խաղացած ու փայլուն բեմադրություններ արած մարդ, և նա որևէ հատուկ աջակցության կարիք չունի: Անընդհատ հայտարարում ու ինձ և Արմեն Էլբակյանին «կապում» է նախկին իշխանությունների հետ՝ դրա մեջ բացասական բաներ տեսնելով: Իսկ երբ Տիգրան Գասպարյանը 2012-ից 2015 թվականները նշանակվել է այս թատրոնի գլխավոր ռեժիսոր, դա նախկին իշխանության ժամանակ չէ՞ր, նրանք չե՞ն իրեն նշանակել: Ավելորդ կեղտոտ զրույց է տանում պարոն Գասպարյանը, ես չեմ ուզում իջնել իր մակարդակին ու շատ բաներ ասել: Չեղած բաներ են մեզ վերագրում: Ո՛չ ես, ո՛չ պարոն Էլբակյանը քաղաքական տարրեր չենք, մենք քաղաքականացված արվեստագետներ չենք: Միշտ եղել ենք ազատ, մեր գործի ու մտքի տերը: Այն, ինչ կատարվում է մեր երկրում, անշուշտ, անխտիր բոլորիս է վերաբերվում, բայց մենք արվեստագետներ ենք, քաղաքական գործիչներ չենք ու քաղաքականությամբ չենք զբաղված… Ասում է՝ իբր հեղափոխությունից հետո այնքան եմ վախեցել, որ կանչել եմ իրեն: Դրա սուտ լինելն ապացուցում է այն, որ այսօր՝ հետհեղափոխության շրջանում ես դադարեցնում եմ իր հետ աշխատանքային հարաբերությունը՝ իր անգործության պատճառով: Եթե ես վախեցել էի, նշանակում է՝ նման քայլի չէի դիմի: Այլ «իրականություն» հրամցնել հանրությանը՝ ստորություն է: Փորձում է «հեղափոխության վերմակն» իր վրա քաշել. իբր ինքը նոր հայացքների տեր է, մենք էլ՝ հին ու վատ ռեժիմի մարդիկ: Սրանից ավելի մեծ աբսուրդ և մեծ սուտ դժվար է գտնել: Ճղճիմ հոգու տեր մարդկանց է բնորոշ նման հորինվածքներով «խցկվել» դրական ալիքի տակ…

- Պարոն Մկրտչյան, արդյոք այստեղ առավել ակնհայտ չէ մրցակցության խնդիրը. նախկին գլխավոր ռեժիսորին, կարծեք, թե առանց պատճառի փոխարինել են  նոր գեղարվեստական ղեկավարով, ու հենց այդ օրվանից էլ սկսվել է կոնֆլիկտը: Հարաբերությունների մեջ այդ սուր անկյուններն ինչի՞ արդյունքում են առաջացել:

- Շատ պատճառներ կարող են լինել… Այն ժամանակ պարոն Գասպարյանը եղել է գեղարվեստական առումով՝ թատրոնի առաջին դեմքը: Երբ թատրոնում նշանակվեց գեղարվեստական ղեկավար, իմ ընկալմամբ, պարոն Գասպարյանը պետք է այլևս հեռանար, կամ, գլխավոր ռեժիսորը պիտի արդեն ենթարկվի գեղարվեստական ղեկավարին, և ոչ թե «ռևանշիստական» ծրագրեր մշակի, թունավորի ու թունավորվի: Երկու մարդ նույն տարածության մեջ չի լինում: Եթե նա աշխատեր, գործ աներ, որևէ մեկն իրեն որևէ բան չէր կարող ասել, իր «մազին կպչելու» իրավունք չէր ունենա: Առաջին հերթին ես կպաշտպանեի իրեն: Բայց այդ մարդը ոչինչ չի անում, դրա համար պատճառներ ու մեղավորներ է փնտրում: Չի հաջողվելու իրեն:

- Այնուամենայնիվ, պարոն Գասպարյանը պատրաստվում է գնալ «մինչև վերջ» ու, իր խոսքերով՝ փրկել Սունդուկյան թատրոնը «Էլբակյանականացումից», Էլբակյանների ընտանեկան հանգրվանը դառնալուց…

- Ի՞նչ է նշանակում փրկել Սունդուկյան թատրոնը, կամ ի՞նչ է նշանակում «էլբակյանականացում»: Դրանք հերյուրանքներ են: Արմեն Էլբակյանն իր ուսանողներից ընդամենը երկու ուսանողի է ընդունել թատրոն, որոնք փայլուն դերասանական անհատականություններ են: Իր ուսանողներից ավելի շատ մարդիկ կան թատրոնում, քան՝ Արմեն Էլբակյանի: Ինչո՞ւ, Տիգրան Գասպարյանի կինը, որն արտիստական ոչ մի նկարագիր չունի, այստեղ չի՞ աշխատել: Ես տեսել եմ նրան բեմում և ամաչել եմ, որ նման մարդ կա մեր դերասանական կազմում: Ինչո՞ւ, իր տղան՝ Դավիթ Գասպարյանը, հիմա մեր թատրոնում չի՞: Այստեղ է, ու շարունակելու է որպես գործող դերասան… Վախի մթնոլորտ տերմինն օգտագործելով՝ պարոն Գասպարյանը չի հասկանում, թե ինչ տերմին է օգտագործում: Դա Շարանսկու հայտնի «Վախի հասարակություն» տերմինն է, որը հայկական քաղաքական շրջանակներում սկսեց պտտվել 10 կամ մի քիչ ավել տարի առաջ՝ վերափոխվելով «վախի մթնոլորտ»-ի: Շատ հստակ է բացատրում, թե ինչ է նշանակում վախի հասարակությունը, ու եթե հասկանային՝ այդպես չէին արտահայտվի: Եթե լիներ վախի հասարակություն, ո՛չ պարոն Գասպարյանը, ո՛չ էլ իրեն հետևող մեկ-երկու հոգին չէին արտահայտվի: Երբ նման մթնոլորտ է լինում, այդտեղ կարծիքներ չեն լինում (ժպտում է՝ հեղ.): Մեր թատրոնի բազմաթիվ դերասաներ, աշխատակիցներ օրվա մեջ տարբեր խնդիրներով մոտենում կամ զանգում են ինձ, ի՞նչ եք կարծում, վախի մթնոլորտի դեպքում այդպես կլինե՞ր… Անընդհատ խոսում է բարեկամներից. Արմեն Էլբակյանը քանի՞ բարեկամ ունի թատրոնում. Աննա Էլբակյա՞նն է իր բարեկամը (ժպտում է՝ հեղ.): Նա անհատականություն է, վաղուց կայացած տաղանդավոր դերասանուհի: Նա ծանոթով թատրոն գալու անհրաժեշտություն չուներ. Սունդուկյանին կից ստուդիայում է սովորել, մեծերի հետ է աշխատել: Իսկ Տիգրան Գասպարյանի բերածները դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու: Վահե Շահվերդյանն էլ այստեղ բազմաթիվ ուսանողներ ունի, այլ ռեժիսորների ուսանողներ էլ կան, ի՞նչ է պատահել… Պարոն Գասպարյանն իզուր է փորձում օրենքից վեր կանգնել: Հայտարարում եմ, որ արդեն տարբեր մարդկանց է խառնել, որպեսզի ճնշումներ գործադրեն մեզ վրա: Այդ թվում՝ և պետական ապարատից: Եթե այս ամենը շարունակվի՝ կսկսեմ անուններ տալ: Իզուր է նման գործողություններ անում. եթե ինքը գնալու է մինչև վերջ, կարող է վստահ լինել՝ ես էլ եմ գնալու մինչև վերջ: Ես հակաօրինական քայլ չեմ արել, ու եթե որևէ մեկն ինձ պետք է պարտադրի շրջանցել, չհարգել օրենքը, ուրեմն, կրկնում եմ, ես էլ եմ գնալու մինչև վերջ, թող դատավորները դատեն գործը: Էլ այսպես չի կարելի: Մենք ամեն օր ավելի լավ Հայաստան ենք երազում, բայց ինչ որ մարդիկ կարծես խանգարում են, որ դա լինի…

- Տիգրան Գասպարյանը լավ ձեռագիր ունեցող ռեժիսոր է, ճաշակով բեմադրիչ: Հնարավո՞ր է՝ կրքերը հանդարտվելուց հետո ևս մեկ անգամ հանդիպեք ու հարցը լուծվի ի շահ թատրոնի, թատրոնի չկորցնի ևս մեկ լավ բեմադրիչի:

- Ես միշտ բաց եմ եղել, բայց այլևս իր հետ չեմ գնալու երկխոսության: Ինչո՞ւ. որովհետև ես իրեն այլևս չեմ վստահում: Պատմեցի, որ իրեն մարդկային ու անկեղծ զրույցի էի հրավիրել, առաջարկել՝ նոր բեմադրություններ անել, բայց նա նենգափոխել էր մեր զրույցը: Վստահ չեմ, որ վաղն իր հետ խոսելուց հետո կրկին նույն բանը չի անելու և իր ցանկացած կոնտեքստով ներկայացնի հանրությանը: Ես ձեռք եմ մեկնել, նա չի ընդունել այդ ձեռքը: Երկրորդ անգամ չեմ պատրաստվում: Կամուրջներն այրել է ինքը: Ես չեմ պատկերացնում, թե Տիգրան Գասպարյանն ու իր կինը ինչպե՞ս պետք է նայեն իմ աչքերի մեջ, երբ ինձ հայհոյել են: Իհարկե, ոչ դիմացս կանգնած, իրենք այդ համարձակությունը չունեն: Ամբողջ օրը ֆեյսբուքյան հայհոյանքներով ու զրպարտություններով են զբաղված… Չգիտեմ, եթե այդքանից հետո կգան ու հրապարակավ ներողություն կխնդրեն՝ ես իրենց կներեմ: Ես իմ ինքնասիրությունը մեկ բաժակ ջրի հետ չեմ «խմել»: Իմ ինքնասիրությունը շա՜տ բարձր արժեք է:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին