Փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ. Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 0038 հրամանից

26/01/2019 18:15

Փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի մեջ. Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 0038 հրամանից


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղվածք է հրապարակել 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից։

Facebook-ի իր էջում նա գրել է. 

«Մարտիմեկյան ողբերգության բացահայտումը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է, բայց նրա շրջանակներում  իրականությունը խեղաթյուրող յուրաքանչյուր փորձ, որի նպատակը ոչ թե սպանությունների բացահայտումն է, այլ իրենց ցանկալի վարկածի պարտադրումը, այն է՝ զինված ուժերին մեղսագրել տարբեր հանցագործություններ, դիտարկում եմ որպես միտումնավոր, ակնհայտ ոտնձգություն հայկական զինված ուժերի նկատմամբ։ 

Իմ տպավորությամբ, հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ  խրել բանակի և ժողովրդի մեջ։

Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է։

Խաղաղությունը մենք պարտադրել ենք հակառակորդին մեզ պարտադրված անհավասար պատերազմի պայմաններում և քառորդ դարից ավելի պահում ենք մեր հերոսական ժողովրդի, քաջարի զինվորի, սպայի, հրամանատարի հետ միասին։

Բանակը նաև առաջնորդող հրամանատարն է, և յուրաքանչյուր անհիմն, անօրինական ոտնձգություն նրանց նկատմամբ, առավել ևս՝ բարձրագույն սպայական կազմի, նշանակում է գլխատել չավարտված պատերազմի փորձություններով անցած և հաղթանակ կերտած բանակը։

2018-ին կատարված իրադարձությունները մեզ  հնարավորություն են ընձեռել, հենվելով անցյալի ձեռքբերումների վրա, շտկել թերությունները, կատարելագործել պետական կառույցները, բարեկեցիկ կյանք ապահովել հասարակության համար, շարունակել հզորացնել բանակը, որը, անվերապահորեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և Արցախում ու Հայաստանում խաղաղության երաշխավորն է:

Որևէ մեկը, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական վայրիվերումներից, այսօր և հետագայում իրավունք չունի վտանգել  այդ ձեռքբերումը՝ շրջանցելով կամ մեկուսացնելով այդ պայքարի պատասխանատվության ողջ ծանրությունը իրենց ուսերին կրած, պատկառելի կենսագրություն ունեցող մարդկանց։

Հաշվի առնելով վերջին ժամանակներում  N0038 հրամանի շուրջ բանակի գործառույթների հետ կապ չունեցող տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների իրար հերթ չտվող, ինքնանպատակ, հուզական վերլուծությունները և անվերջ ինձ դիմող մեր քաղաքացիների, տարբեր լրագրողների, սպայական անձնակազմի անհանգստությունը՝ ներկայացնեմ իմ պարզաբանումները՝ մեր ժողովրդին հուզող որոշ հարցերի վերաբերյալ։

Քաղվածք 2008 թ․ փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի արձակած N0038 հրատապ հրամանից․

«Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի` մինչեւ հատուկ կարգադրության ստացումը:  ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր,  որոնց զինել տաբելային զենքով»:

1. N0038 հրամանի օրինականությունը. օրինակա՞ն էր այն, թե ոչ 

Ինձ իրավունք չվերապահելով ստանձնել 2008 թ․ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փաստաբանի դերը՝ ընդամենը նշեմ՝

եթե պաշտպանության նախարարը զորքին իջեցված իր ներքին գերատեսչական գրավոր հրամանում հղում է տալիս ՀՀ Սահմանադրությանը, ԶՈՒ ենթակա կառույցները և նրանց ղեկավար անձինք կատարման պահին իրավունք չունեն վիճարկելու գերադասի հրամանների իրավական կամ սահմանադրական լինելը։

Իսկ պաշտպանության նախարարի այս հրամանի սահմանադրական օրինականությունը վիճարկողները, կարծում եմ,  քաղաքակիրթ տարբերակով կարող են  վիճարկել  Սահմանադրական դատարանում՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ։

2. Ինչո՞ւ էր հույժ գաղտնի

Իբրև «հանցագործություն»՝ լրատվամիջոցներում և տարբեր անձանց կողմից շահարկվում է N0038 հրամանի հույժ գաղտնի լինելը։

Պարզաբանում․

բանակում օրինական գործառույթներն իրականացվում են ՀՀ զինված ուժերի կանոնադրությամբ, իրավական համապատասխան նորմերով։

Փաստաթղթաշրջանառությունը, հաշվի առնելով բանակային գործառույթների առանձնահատկությունը, իր բնույթով մեծ մասամբ  լինում է հույժ գաղտնի, գաղտնի և հրապարակման ենթակա չէ։ Այս փաստաթղթի հույժ գաղտնի լինելու հանգամանքը արտառոց և կանոնադրական որևէ խախտում չի պարունակում, և  կարծում եմ, այն որպես  «սենսացիա» ներկայացնելը կամ մարտիմեկյան ողբերգության հիմքում շահարկելը իրավագիտական տեսանկյունից կամ զինվորական կանոնադրության անգիտություն է, կամ մտածված մանիպուլյացիա։

3. Ինչո՞ւ էր զորքն անցել զորանոցային վիճակի և տեղաշարժվել

Տարվա  յուրաքանչյուր օր, այդ թվում և փետրվարի 23-ին, պատերազմող երկրի պաշտպանության նախարարը, օգտվելով իր կանոնադրական իրավունքներից, կարող է զորքը բերել մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, բարձրացնել զգոնությունը, տագնապ հայտարարել, զորանոցային վիճակի բերել,  սահման ուղարկել կամ տարբեր տեղաշարժեր իրականացրել։

Նրանք, ովքեր գտնում են, որ փետրվարի 23-ին  զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը անթույլատրելի էր, թող բացատրեն՝ ինչու, կամ ցույց տան՝  բանակային կանոնադրությամբ որոնք են հակացուցումները, և այդ տրամաբանությամբ՝ տարվա օրացույցի ո՞ր օրերին  են «թույլ տալիս» անցնել զորանոցային  վիճակի։

Բանակային միջոցառման շրջանակներում զորքը զորանոցային վիճակի բերելը, տեղաշարժելը  նորմալ երևույթ են, և կարծում եմ, այս գործի շրջանակներում քրեական  տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում, քանի որ թե' զորանոցային վիճակի բերելիս, թե' տեղաշարժի ժամանակ հանցագործություններ զորանոցների ներսում, պատահարներ ճանապարհին երթևեկության ժամանակ չեն գրանցվել։

4․ Ինչո՞ւ են սպաները հաստիքային զենք կրել

Յուրաքանչյուր սպա, ըստ կանոնադրության, իրավունք ունի  հաստիքային (տաբելային) զենք կրելու՝ ինքնապաշտպանության նպատակով։

Նշված հրամանում որևէ մեկը չի կարող ցույց տալ որևէ կետ, որտեղ նշված է, որ զորանոցային վիճակի գալը, տեղաշարժվելը, իրենց օրինական զենքը կրելը նախատեսված է  եղել մարտի 1-ին օգտագործելու համար։

5․ Մարտի 1-ի Արտակարգ դրության մասին հրամանագիրը օրինակա՞ն էր, թե՝ ոչ, և հրամանագրի  հետ իմ առնչությունը

2008 թ․ մարտի 1-ին՝ երեկոյան ժամը 22:30-ին, մայրաքաղաքում ստեղծված ծանրագույն իրավիճակից հետո, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր Արտակարգ դրություն մտցնելու մասին։

Մարտի 2-ին ես՝ որպես գլխավոր շտաբի պետ, կարդացել եմ այն, կրկնում եմ՝ կարդացել եմ ոչ թե իմ որոշումը, այլ օրինական ուժի մեջ մտած Արտակարգ դրության հրամանագիրը, որը նախատեսում էր  զինված ուժերի կողմից ՀՀ կարևոր օբյեկտների պահպանությունը և անվտանգության ապահովումը։

Մարտի 2-ին և նրանից հետո ընկած, հայտարարված Արտակարգ դրության ժամանակահատվածում որևէ ընդհարում, որևէ հանցագործություն զորքի և ժողովրդի մեջ չի  արձանագրվել՝ զորքից ժողովրդին, ժողովրդից զորքին ուղղված։

Կրկնում եմ՝ Արտակարգ դրության հաստատումից հետո բանակի և ժողովրդի մեջ որևէ բախում չի եղել։

Մարտի 2-ին՝ հրամանագրի ընթերցման ժամանակ, իմ առոգանությունը, իմ ձայնի տեմբրը, անկախ նրանից՝ դուր է գալիս այն ՀՔԾ պետին, թե՝ ոչ (տես՝ հայտնի ձայնագրությունը),  չի կարող հիմք հանդիսանալ իմ նկատմամբ մեղադրանք առաջադրելու։

Եթե քննությունը շարունակվի անօրինական այս սկզբունքով՝ ինչու է 2008 թ․ փետրվարի 23-ին բանակն անցել զորանոցային վիճակի, ինչու են տեղաշարժվել, ինչու են կատարել կանոնադրական տարբեր բանակային գործառույթներ, ապա նշանակում է, որ չեն ընդունում հայկական զինված ուժերի կանոնադրությունը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ կանոնադրության,  բանակային հրամանները ուղղահայաց կատարում են ենթադրում և քննարկման ենթակա չեն, կարելի է գործ հարուցել բոլոր զինվորականների դեմ և կալանավորել բոլորին:

Ո՞վքեր են այս ազգակործան սցենարի հեղինակները։

Գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է սա նշանակում։

Մարտիմեկյան իրադարձությունները մեկնաբանող բազմաթիվ ֆիլմերով հեղեղված է համացանցը, բայց նրանցից և ո՛չ մեկում զինվորականների և ժողովրդի մեջ բախման փաստ չկա՛։  

Ուստի կո'չ եմ անում

այն կառույցներին, որոնց նպատակը պետք է լինի մարտիմեկյան սպանությունների բացահայտումը և օրինականության հաստատումը, ինչը բոլորիս  ցանկությունն է, 

Հայկական բանակի կազմավորման 27-րդ ամյակին ընդառաջ հե՛տ կանգնել ապազգային հակասահմանադրական ապօրինություններից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և   գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»,

չհիմնավորված գործառույթներով և «սարքովի» քրեական հետապնդումներով չներքաշե՛լ բանակը և նրա վերնախավը քաղաքական գործընթացների մեջ և հրաժարվել բանակը քայքայող վտանգավոր գործողություններից»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20/05/2022 21:50 «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում 6 ավտոմեքենա է իրար բախվել․ կա զոհ 20/05/2022 21:42 Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվի ավելի քան 14 հազար ուսուցիչ 20/05/2022 21:33 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը 20/05/2022 21:20 Պահեստազորի գեներալները պահանջում են քրեական գործ հարուցել Արցախյան պատերազմների մասնակցի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության մայորի նկատմամբ 20/05/2022 21:08 Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու հարցը 20/05/2022 20:55 «ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման գործընթացի ակտիվացմանը»․ Բայդեն 20/05/2022 20:43 Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են գործել տասնամյակներ․ Մեդվեդև 20/05/2022 20:30 Ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ․ Սահմանափակող միջոցներն զգալիորեն ազդում են տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա․ Մհեր Գրիգորյան 20/05/2022 20:19 Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչին 20/05/2022 20:06 Շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը 3-րդ բանակային զորամիավորում 20/05/2022 19:56 «Ռուսաստանի հարևան երկրներն սկսել են գիտակցել իրենց տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական գործունեության իրական վտանգը»․ Կոսաչով 20/05/2022 19:46 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին 20/05/2022 19:36 Թուրինում կայացել է Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը 20/05/2022 19:28 Լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու դատապարտելի երևույթը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հայտարարությունը 20/05/2022 19:18 Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ 20/05/2022 19:07 Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորում է շարունակել ջանքեր ներդնել՝ զանազան ծրագրերի միջոցով զորակցելու Արցախի ժողովրդին 20/05/2022 18:58 Կայացել է Արցախի ՄԻՊ առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը 20/05/2022 18:50 Սրտի առողջության համար օգտակար են կալիումով հարուստ մրգերը 20/05/2022 18:45 «Մասնակցելով վաղվա հանրահավաքին՝ դուք ո՛չ եք ասում կապիտուլյանտին, ասում եք՝ ո՛չ երկիրը նոր զիջումների տանելուն»․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 20/05/2022 18:36 ՀՀ և Արցախի իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր. Գերագույն հոգևոր խորհուրդ 20/05/2022 18:30 Բերանի չորության համախտանիշ. պատճառները, խորհուրդներ՝ չորությունը հաղթահարելու համար 20/05/2022 18:22 Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. դատախազը միջնորդագիր է հղել ոստիկանապետին 20/05/2022 18:17 Սկսել ենք կարևոր երկխոսություն, որը պետք է շարունակվի. ՀՀ վարչապետը՝ Լիտվայի նախագահին 20/05/2022 18:10 Ինչպե՞ս ծնողները հասկանան, որ իրենց բալիկին օրթոպեդիկ կոշիկներ են անհրաժեշտ. ցուցումներ բժշկից 20/05/2022 18:08 Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել. Վիվա-ՄՏՍ ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն» 20/05/2022 18:01 Արարատ Միրզոյանն ու Նորվեգիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ 20/05/2022 17:51 «Ի՞նչ է իմ ֆիզիկական ազատությունը, եթե իմ երկիրն է վաղուց բանտարկված այս թրքապաշտ ու դավադիր իշխանությունների կողմից»․ Նարեկ Մանթաշյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել 20/05/2022 17:43 «Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն»․ Ոստիկանության պարզաբանումը 20/05/2022 17:35 Բացահայտվել են Երևան քաղաքում և 3 մարզերում կատարված գողության մի շարք դեպքեր. գործը դատարանում է 20/05/2022 17:27 «Մեր սարերի համն ու հոտը». Հատուկ հյուրերը հաստատում են «Homeland»-ի կարգախոսը 20/05/2022 17:22 Ե՛վ տուբերկուլյոզ, և՛ քաղցկեղ ունեցող հիվանդների 96.4 տոկոսը նախկինում ունեցել է ծխելու բավական մեծ տևականություն. Մասնագետ (Տեսանյութ) 20/05/2022 17:16 Ոստիկանությունը թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել 20/05/2022 17:10 Շոյգուն հայտարարել է, որ Լուգանսկը մոտ ժամանակներում կազատագրվի 20/05/2022 16:58 Team-ը վերազինել է ավելի քան 500 բջջային կայան 20/05/2022 16:50 Արցախից տեղահանվածներից նշանակալի թվով անձինք ապահով վերադարձի հնարավորություն կարող է չունենան, նույնիսկ հիմա՝ հրադադարից հետո. Միգրացիոն ծառայության պետ 20/05/2022 16:42 Մենք բարձր ենք գնահատում, որ Հայաստանը ՍԵՊԱ-ն ընդունում է որպես բարեփոխումների գործընթացի հիմք. ԵՄ դեսպան 20/05/2022 16:28 Ինձ անհանգստացնում է Հայաստանում ատելության խոսքը, այդ թվում՝ Ազգային ժողովում. ԵՄ դեսպան 20/05/2022 16:21 Քննարկվել են ԶՈՒ-ում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները․ Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները ՀՀ-ում են 20/05/2022 16:13 Հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են. Լիտվայի նախագահ 20/05/2022 16:11 100% բնական. «Homeland» հայկական պահածոների արտադրանքը՝ «Gurman day» գաստրոնախագծում (Տեսանյութ) 20/05/2022 15:58 Ադրբեջանը պնդում է, որ պատրաստ են խաղաղության. եթե դա ճիշտ է՝ ինչու՞ ենք մենք դեռ պայքարում գերիների վերադարձի համար. Արարատ Միրզոյան 20/05/2022 15:52 Պետությանը պատճառված 308 652.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 20/05/2022 15:47 Փորձ է արվում ներկայացնել, թե ժողովրդավարական ճանապարհով իշխանության հասած քաղաքական թիմը Հայաստանում փորձում է հաստատել բռնապետություն. Նիկոլ Փաշինյան 20/05/2022 15:40 Արարատ Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում 20/05/2022 15:28 Ոստիկանությանը կոչ ենք արել անհարկի ուժ չկիրառել, բայց նման դեպքերի արձանագրումը դեռ չի նշանակում, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա. Լին Թրեյսի 20/05/2022 15:09 Ապագան որոշելու հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու կողմերը պետք է համաձայնության գան. ԱՄՆ դեսպան 20/05/2022 15:00 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հնարավոր ծավալով հասանելի կլինի հանրությանը. Անդրանիկ Քոչարյան 20/05/2022 14:50 Թուրինում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի նախարարական 132-րդ նստաշրջանի աշխատանքները 20/05/2022 14:37 Գնել Սանոսյանը հանդիպել է Հայաստանում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ 20/05/2022 14:27 Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները 20/05/2022 14:18 Մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Ջավադյանը 20/05/2022 14:04 Արցախի նախագահն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 20/05/2022 13:52 Մեզ անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը ՀՀ-ում. «Freedom House»-ի ծրագրերի տնօրեն 20/05/2022 13:42 Ինձ ասում են՝ «սա՞ է ձեր ժողովրդավարությունը». հանրահավաքներում ուժի կիրառման վերաբերյալ տեսանյութերը պետք է քննության ենթարկվեն. ԱՄՆ դեսպան 20/05/2022 13:32 Ես հավատում եմ, որ կարող ենք օգուտ ստանալ մեր հարաբերություններից՝ բիզնեսի, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում. Լիտվայի նախագահ 20/05/2022 13:23 Եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը. Փոխվարչապետ 20/05/2022 13:19 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին 20/05/2022 13:09 Լիտվան օժանդակում է հայ-ադրբեջանական համաձայնության ձեռքբերմանը. Գիտանաս Նաուսեդա 20/05/2022 12:58 Լիտվայի նախագահը խոստացել է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը. ՀՀ նախագահ 20/05/2022 12:53 Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը (Տեսանյութ) 20/05/2022 12:45 Լիտվայի նախագահի հետ հանգամանալից քննարկել ենք հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը. ՀՀ նախագահ 20/05/2022 12:37 Հայ ժողովրդին պետք է խաղաղություն բերենք. հավատում եմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը. ՀՀ վարչապետ 20/05/2022 12:32 Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով է անցել ու քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը. Նիկոլ Փաշինյան 20/05/2022 12:22 Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 20/05/2022 12:14 «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումների ներքո Փաշինյանը մտավ «Մարիոթ» հյուրանոց 20/05/2022 12:11 ՊԵԿ շնագիտական կենտրոնում 4 ցեղատեսակի 26 շուն է բնակվում 20/05/2022 12:00 Հայկական «6 սկզբունքները»․ բանակցային հի՞մք, թե՞ դիվանագիտական արկածախնդրություն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 20/05/2022 11:45 «ԱՄՆ դեսպանն անելիք չունի Հայաստանում». ընդդիմադիրները «Առանց Թրեյսի Հայաստան» կարգախոսով «Մարիոթ» հյուրանոցի մոտ ակցիա են անում 20/05/2022 11:42 Փաշինյանն արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել 20/05/2022 11:35 Պապիկյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը 20/05/2022 11:33 Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը 20/05/2022 11:19 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 20/05/2022 11:05 ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը՝ բանակի մարտունակությունն ամրապնդելու ուղղությամբ. Սուրեն Պապիկյան 20/05/2022 10:58 Իգոր Խաչատուրովի վերաբերյալ քննչականի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. փաստաբան 20/05/2022 10:50 Խոշոր փլուզում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում. տապալվել են էլեկտրասյուներ, ճանապարհը երկկողմանի փակ է 20/05/2022 10:42 Երևանում ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց 20/05/2022 10:37 Կոռուպցիոն բնույթի չարաշահումներ են բացահայտվել իրավապահ համակարգում. ԱԱԾ 20/05/2022 10:27 Ընդդիմադիրները երթով գնում են դեպի նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են Լիտվայի և Հայաստանի նախագահները 20/05/2022 10:14 Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր. Սուրեն Սարգսյան 20/05/2022 10:11 «Հրապարակ». Նորիկյանը զբաղված է, Հայրապետյանը Պոլիտեխնիկում դասի է, Արզաքանցյանն էլ խիտ գրաֆիկով է աշխատում 20/05/2022 10:07 «Հրապարակ». Իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու, որտեղ գլխավոր դերակատարները ոչ թե ՔՊ-ական պատգամավորներն են լինելու, այլ իբր շարքային քաղաքացիները 20/05/2022 10:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը 20/05/2022 09:59 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին 20/05/2022 09:55 «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետևեն Սամվել Բաբայանին 20/05/2022 09:50 «Ժողովուրդ». «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը պատահակա՞ն է շահում կարևորագույն ու «յուղոտ» բոլոր միջոցառումների կազմակերպման տենդերները 20/05/2022 09:46 «Ժողովուրդ». ԱԽ նիստում ուշադրություն է դարձվել ՌԴ այցին և ներքաղաքական հարցերին, իսկ սահմանային անվտանգության հարցե՞րը 20/05/2022 09:40 «Հրապարակ». Կոշտ պահվածքի հրահանգն իջեցնում է շիշ բռնողի հովանավորյալ, ոստիկանապետի տեղակալ Հայկ Բաբայանը 20/05/2022 09:35 Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 19/05/2022 22:15 «Վաղն առավոտվանից շարունակում ենք մեր պայքարը»․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 20-ի ծրագրերը 19/05/2022 22:01 «Դիմում եմ այն անձանց, ում հետ Փաշինյանը հանդիպելու է․ ՀՀ կողմից ներկայացված 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի հետ որևէ կապ չունեն»․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյան-Միշել- Ալիև բանակցությունների մասին 19/05/2022 21:30 Կապավորների հետ մասնագիտական վարժանքներ են անցկացվել 19/05/2022 21:15 Այս տարի ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին կմասնակցի 13 573 դիմորդ 19/05/2022 21:00 Թոշակառուների անվան տակ աջակցում են օլիգարխներին․ տնտեսագետ 19/05/2022 20:45 Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական շրջանների ապագան կորոշեն այնտեղի բնակիչները․ Պեսկով 19/05/2022 20:31 «Կարծում եմ՝ թուրքական կողմը ճիշտ որոշում կկայացնի»․ ՌԴ փոխարտգործնախարարը՝ Թուրքիայի օդային տարածքով ռուսական ինքնաթիռների թռիչքների մասին 19/05/2022 20:18 Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան 19/05/2022 20:07 2018-ի շարժումը պետությունը քանդելու շարժում էր, իսկ 2022-ի շարժումը՝ պետությունը պահպանելու․ Էդուարդ Շարմազանով 19/05/2022 19:57 «Իմ օրինակով ուզում եմ ցույց տալ՝ մեր անձնական բարօրությունը շատ փոքր բան է»․ GG ընկերությունն ու նրա հիմնադիրը միացել են պայքարին 19/05/2022 19:52 Փաշինյանը մայիսի 22-ին Բրյուսելում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ 19/05/2022 19:46 «Նոր համաշխարհային պատերազմի սանձազերծումը օգուտ չի բերի մեր տարածաշրջանին և աշխարհին»․ Էրդողան

Տվյալ բաժնի վերջին նյութերը