Մարտի 1-ի դիպուկահարի խորհրդավոր մահը, Սամվել Այվազյանի «անօրինական» հետապնդումը և Օսիպյանի օպերատիվ տվյալները

29/01/2019 10:32

Մարտի 1-ի դիպուկահարի խորհրդավոր մահը, Սամվել Այվազյանի «անօրինական» հետապնդումը և Օսիպյանի օպերատիվ տվյալները


Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի, որն ավելի շատ հայտնի է «Շալո» մականունով, սպանության նախապատրաստման վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է։ Գործով կալանավորված միակ անձը՝ Սամվել Այվազյանը չի ընդունում մեղադրանքը և ավելին, այն որակում է մտացածին, հորինվածք։ Բայց ամեն ինչ հերթով։

Մարտի 1-ի դիպուկահարի սպանությունն ու Սամվել Այվազյանը

Սամվել Այվազյանը սպորտի վարպետ է, կարատեի նախկին մարզիչ։ Ղազախստանում աշխատանքի բերումով ծանոթանում է Եվգենի Կաչակի հետ։ Վերջինը Հայաստանի քաղաքացի է եղել, ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից և ըստ որոշ տեղեկությունների, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ դիպուկահարներից մեկն է եղել։ 2015-ին Այվազյանը Ղազախստանից առողջական խնդիրների պատճառով վերադառնում է Հայաստան, բայց Կաչակի հետ նրա կապը չի կորում և շփվում են պարբերաբար։ Ավելին, Կաչակը երբ ֆինանսական խնդիրներ է ունեցել, դիմել է Այվազյանին և ստացել օգնություն։

2017-ի ապրիլի սկզբներին Եվգենի Կաչակը աշխատավայրում ունեցած խնդիրների պատճառով ազատվում է ու այլևս Ղազախստանում չունենալով անելիք, վերադառնում է Հայաստան՝ այնտեղ թողնելով կնոջը՝ Իննա Իվանովային, որդուն։ Խոսում է Սամվել Այվազյանի հետ, նրանից գումար խնդրում ու գալիս Հայաստան՝ այդ մասին ոչինչ չասելով կնոջը, հարազատներին։ Հայաստանում Կաչակը մի քանի օր ապրում է Արգավանդի հյուրատներից մեկում, այնուհետև՝ տեղափոխվում Վանաձոր, որտեղ բնակարանը վարձակալում են ոմն Լևոն Մարտիրոսյանի միջոցով։

Կաչակը Հայաստանում մնում է մի քանի օր. 2017-ի ապրիլի 28-ին Լևոն Ավետիսյանը մտնում է բնակարան ու գտնում է Կաչակի դին՝ բերանքսիվայր ընկած։ Անմիջապես զանգում է Սամվել Այվազյանին, վերջինը գալիս է, քննարկում են՝ ինչ անել, և Ավետիսյանը կտրականապես հրաժարվում է դիմել շտապօգնության ծառայություն կամ ոստիկանություն։ Երբ չի հաջողվում Ավետիսյանին հակառակը համոզել, որոշում են վերցնել դին ու տեղափոխել Երևան, և Այվազյանը Կաչակի դին փաստաթղթերի հետ միասին թողնում են Երևանի քաղաքային գերեզմանատանը՝ հոր շիրիմի մոտ։ Ապրիլի 29-ին ոստիկանության Մաշտոցի աշխատակիցները գտնում են Կաչակի դին ու մայիսի 1-ին Այվազյանը այդ մասին հայտնում է իրավապահներին։ Այնուհետև այդ մասին տեղեկանում են Կաչակի հարազատները։

2 տարի է՝ Կաչակի սպանությունը բացահայտված չէ

Կաչակի սպանության դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով՝ «սպանություն»։ Այվազյանն անցնում է որպես վկա։ Առանցքային վկա է համարվում նաև Լևոն Մարտիրոսյանը՝ զենքի ռեստավրատոր։ Վերջինի տանը խուզարկություն են իրականացնում ու հայտնաբերում զենքեր։ Մարտիրոսյանի նկատմամբ անօրինական զենքեր պահելու համար մեղադրանք է առաջադրվում (Քրեական օրենսգրքի 235 հոդված) ու միացվում Կաչակի սպանության դեպքի առթիվ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ։

Իր սկզբնական ցուցմունքներում Լևոն Մարտիրոսյանը պատմում է այն, ինչ կատարվել է, ինչ տեսել է։ Նա և Սամվել Այվազյանը այս գործի շրջանակներում հայտնվում են իրավապահների թիրախում։ Ավելին, Լևոն Ավետիսյանը մեղադրվում է նաև սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ու նրա նկատմամբ, բացի ապօրինի զենք պահելու համար առաջադրված մեղադրանքից, առաջադրվում է նաև սպանության մեղադրանք։ Սակայն իրավապահների հետ համագործակցության արդյունքում այդ մեղադրանքը Լևոն Մարտիրոսյանի վրայից հանվում է։ Իսկ համագործակցության գինը լինում է Սամվել Այվազյանին մեղադրելը։ Բայց այլ հանցանքի համար։

Կաչակի սպանության քրեական գործով ամենաաբսուրդայինն այն է, որ սպանված անձը կա, բայց գործով տուժող ճանաչված անձինք չկան, չկա մեղադրյալ և հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է ու ինչ խորհրդավորությամբ է մահացել Կաչակը։

Օսիպյանի «օպերատիվ տվյալները» և նախաքննական մարմնի վրեժխնդրությունը

Սամվել Այվազյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է, որ այս քրեական գործով որպես վկա Այվազյանի հարցաքննությունը կատարվել է մեծ խումբ կոպիտ խախտումներով։ Նույնիսկ առանց ծանուցման ու զգուշացման նրա տունը 2017-ի հունիսի 1-ին խուզարկության են ենթարկել, մինչդեռ գործով անցնող վկայի հետ նման կերպ վարվել օրենսդրությունը չի պահանջում։ Ավելին, խուզարկության ժամանակ վերցնում ու իրենց հետ տանում են Այվազյանի անձնագիրը։ Վերջինը ստիպված է լինում ընտանեկան սուր խնդիրները լուծելու համար կեղծ անձնագիր ստանալ՝ Մոսկվա մեկնելու համար, սակայն հայ-վրացական սահմանին 2017-ի օգոստոսի 3-ին հայտնաբերվում ու ձերբակալվում է ԱԱԾ սահմանապահների կողմից։ Փաստաթղթեր կեղծելու և սահմանն ապօրինի հատելու համար Այվազյանը մեղադրվում, այնուհետև դատապարտվում է 2 տարվա ազատազրկման։

Իրավապահները, բացի այդ, Սամվել Այվազյանին թիրախավորում են այլ համատեքստում և սկսվում է հարձակում. ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո՝ արդեն 2018-ի մայիսի 15-ին Վալերի Օսիպյանը օպերատիվ տվյալներ է ուղարկում Գլխավոր դատախազությանը՝ հայտնելով, որ Եվգենի Կաչակը Սամվել Այվազյանի հրավերով եկել է Հայաստան սպանելու քրեական հեղինակություն, վանաձորցի Շալիկո Մանուչարյանին, կամ ինչպես առավել հայտնի է «Շալոին»։

2018-ի նոյեմբերին Սամվել Այվազյանը համաներման կիրառմամբ ազատ է արձակվում, սակայն քրեակատարողական հիմնարկից դուրս գալու պահին նրան առաջադրվում է քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանք (Քրեական օրենսգիրք, 34-104 հոդված) ու կալանավորվում է։ Ավելին այս գործով քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանը ճանաչվում է տուժող միայն Այվազյանի ազատ արձակվելուց մեկ օր առաջ։

Փաստաբանը տարօրինակ է համարում այն, որ փաստաթղթերը կեղծելու և սահմանն անօրինական հատելու Այվազյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը վարում է ոչ թե ԱԱԾ քննչական վարչությունը այլ այն նույն քննիչները, ովքեր վարել են Եվգենի Կաչակի սպանության քրեական գործի նախաքննությունը, այնուհետև նույն քննիչները սկսում են վարել «Շալոի» սպանության նախապատրաստման վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։

Սամվել Այվազյանի դեմ ցուցմունքներ իրավապահներին հաջողվում է կորզել նաև Եվգենի Կաչակի ընկերուհուց՝ Իննա Իվանովայից, որն ապրում է Ալմաթիում։ Փաստաբան Հովհաննիսյանն ասում է՝ Սամվելը չի ճանաչել Իննային, նրա հետ շփվել է Կաչակի մահվանից հետո, հեռախոսով, իսկ հայ իրավապահներին տված նրա ցուցմունքները համարում է ուղղորդված։ «Ֆանտաստիկ մի պատմություն են ներկայացնում Իննայի ցուցմունքներով. իբր գործով չպարզված անձինք, Սամվել Այվազյանի ու Եվգենի Կաչակի հետ «Գենացվալե» ռեստորանում խոսել, պայմանավորվել են քրեական հեղինակության սպանության հոնորարը։ Այդ ընթացքում իբրև թե Կաչակը հեռախոսով բաց-բաց խոսել է Իննայի հետ, ներկայացրել բոլորի զրույցը ռեստորանում։ Իննա Իվանովայից ցուցմունք են վերցրել, Կաչակի սպանությունից հարցեր չեն տվել, այլ քրեական հեղինակության սպանության նախապատրաստման դեպքից են հարցեր տվել և իբրև Իննան ասել է, թե Կաչակը գնացել է Հայաստան մարդ սպանելու» -նշում է փաստաբանը։

Այս պարագայում իրավաբանի մոտ հարց է առաջանում եթե Իննա Իվանովան իմացել է, որ ամուսինը գնացել է մարդ սպանելու, ապա ինչո՞ւ նրան հանցագործությունը թաքցնելու համար մեղադրանք չի առաջադրվել։ «Մանիպուլյացիա են արել, եթե չես ուզում քրեական պատասխանատվության ենթարկվես, այ էսպես ցուցմունք կտաս», -եզրակացնում է փաստաբանը։

Այս գործով մյուս զավեշտն այն է, որ «օրենքով գողի» սպանության գործով էական ապացույցներ չկան, կա միայն Օսիպյանի ներկայացրած օպերատիվ տվյալը և Իննայի ու Լևոն Մարտիրոսյանի տված «ուղղորդված ցուցմունքները»։

Փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով, Լևոն Ավետիսյանն իր ցուցմունքում չի ասում, թե Կաչակի սպանությունը Սամվել Այվազյանն է կատարել, այլ ցուցմունք է տվել «Շալոյի» սպանությունը նախապատրաստելու մասին՝ ասելով, որ զենք է տեսել Սամվելի մոտ։ Բայց, փաստաբանը պնդում է, որ այդ գործով որպես ապացույց զենք չկա։ Ընդհանրապես, որևէ ապացույց չկա։ Հովհաննիսյանը ենթադրում է, որ նախաքննական մարմինը փորձում է վրեժխնդիր լինել Սամվել Այվազյանից. «Սամվելը դարձել է քավության նոխազ։ Կա շահագրգռվածություն վարույթն իրականացնող մարմինների կողմից և նրա նկատմամբ անօրինական հետապնդում է իրականացվում»։

Սամվել Այվազյանի կալանքի ժամկետը վերջերս երկրորդ անգամ է երկարաձգվել։ Փաստաբանը Վերաքննիչ դատարան բողոքարկել է նրան կալանավորելու որոշումը, սակայն բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Այսօր, 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Այսօր, 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Այսօր, 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Այսօր, 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Այսօր, 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան Այսօր, 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա Այսօր, 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Այսօր, 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է Այսօր, 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ Այսօր, 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) Այսօր, 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան Այսօր, 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այսօր, 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի Այսօր, 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Այսօր, 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Այսօր, 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով Այսօր, 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող Այսօր, 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն Այսօր, 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին Այսօր, 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ Այսօր, 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին Այսօր, 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին Այսօր, 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել Այսօր, 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան Այսօր, 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան Այսօր, 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան Այսօր, 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ Այսօր, 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին Այսօր, 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ Այսօր, 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Այսօր, 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին Այսօր, 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած Այսօր, 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան Այսօր, 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ Այսօր, 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների Այսօր, 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ Այսօր, 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Այսօր, 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ 17/05/2024 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի 17/05/2024 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 17/05/2024 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը